06.04.2023 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2023 թվականի մարտի 1-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 426-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «մեկից չորս» բառերը փոխարինել «երկուսից հինգ» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն առաջացրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս կամ այլ ծանր հետևանք` պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:»:
i
Հոդված 2. Օրենսգրքի 427-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «մեկից չորս» բառերը փոխարինել «երկուսից հինգ» բառերով.
2) 2-րդ մասի «անզգուշությամբ» բառը հանել, իսկ «երեքից վեց» բառերը փոխարինել «չորսից ութ» բառերով:
i
Հոդված 3. Օրենսգրքի 428-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «իրավունք ուներ» բառերից հետո լրացնել «, եթե դրա հետևանքով խոշոր չափի գույքային կամ այլ էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին» բառերով, իսկ նույն մասի «առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով» բառերը փոխարինել «տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով» բառերով.
2) 2-րդ մասի «անզգուշությամբ» բառը հանել, իսկ «ազատազրկմամբ` մեկից երեք» բառերը փոխարինել «ազատազրկմամբ` երկուսից հինգ» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2023 թ. մարտի 24 Երևան ՀՕ-74-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 27 մարտի 2023 թվական: