ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
5 ապրիլի 2023 թվականի N 110-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 518-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի պայմանագրի (օֆերտա) օրինակելի ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 518-Ն որոշման հավելվածի`
i
1) նախաբանից հանել «մի կողմից,» բառերը, «` մյուս կողմից, համատեղ կոչվելով Կողմեր» բառերը փոխարինել «, առանձին կոչվելով Կողմ, իսկ համատեղ` Կողմեր» բառերով, իսկ «հաղորդման» բառից հետո լրացնել «և բաշխման» բառերը.
i
2) 1-ին կետի 4-րդ ենթակետում «առուվաճառք» բառից հետո լրացնել «, ինչպես նաև` հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով երկրորդային և երրորդային պահուստի ապահովման ծառայություն` գնելով դրա համար անհրաժեշտ հզորություն» բառերը.
i
3) 2-րդ կետի 5-րդ, 8-րդ ենթակետերում, 3-րդ կետի 1-ին ենթակետում, 4-րդ կետի 10-րդ, 12-րդ ենթակետերում, 13-րդ կետի 4-րդ ենթակետում, 24-րդ կետի 2-րդ նախադասությունում, 25-րդ կետում և 31-րդ կետում «էլեկտրական էներգիայի» բառերից հետո լրացնել «(հզորության)» բառը.
i
4) 2-րդ կետի 10-րդ ենթակետում և 15-րդ կետում «էլեկտրական էներգիան» բառերից հետո լրացնել «(հզորությունը)» բառը.
5) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին ենթակետով.
i
«2.1) Կանոնների համաձայն ՊԷԱ կայաններին տալ կարգավարական կարգադրություններ,».
i
6) 12-րդ կետի 1-ին ենթակետում «առուվաճառք» բառից հետո լրացնել «, ինչպես նաև` հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով երկրորդային և երրորդային պահուստի ապահովման ծառայություն` գնելով դրա համար անհրաժեշտ հզորություն» բառերը, իսկ 2-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած.
i
7) 13-րդ կետի 2-րդ ենթակետում «էլեկտրական էներգիա» բառերից հետո լրացնել «(հզորություն)» բառը.
i
8) 16-րդ կետում «էլեկտրական էներգիայի դիմաց» բառերը փոխարինել «էլեկտրական էներգիայի (հզորության) դիմաց» բառերով.
i
9) N 1 հավելվածում «Որակավորված սպառողների համար» բառերը փոխարինել «Որակավորված սպառողների և Մատակարարների համար» բառերով, իսկ «Երաշխավորված մատակարարի, Մատակարարների համար» բառերը` «Երաշխավորված մատակարարի համար» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
5 ապրիլի 2023 թ.
ք. Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 6 ապրիլի 2023 թվական: