14.06.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2023 թվականի մայիսի 24-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 110.6-րդ հոդվածով.
| «Հոդված 110.6. |
Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ապրանքային շարժի փուլերում ներկայացվող պահանջների խախտումը |
1. Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի պահպանման կամ փոխադրման կամ իրացման պահանջների խախտումն առաջացնում է`
տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից յոթանասունապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` ութսունապատիկից հարյուրապատիկի չափով:
2. Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի մակնշման կարգի խախտումն առաջացնում է`
տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրքսանապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` հարյուրերեսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:
3. Տուգանքի վճարումը ֆիզիկական և իրավաբանական անձանց չի ազատում թույլ տված խախտումները վերացնելու պարտականությունից:»:
i
Հոդված 2. Օրենսգրքի 238.2-րդ հոդվածում «, 188-րդ և 213.2-րդ» բառերը փոխարինել «, 188-րդ, 213.2-րդ և 110.6-րդ» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2023 թ. հունիսի 12 Երևան ՀՕ-181-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 13 հունիսի 2023 թվական: