ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
13 հուլիսի 2023 թվականի N 1166-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1390-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանք ներկայացնելու, քննարկելու կարգը և ժամկետները, ինչպես նաև ազգությամբ հայ լինելը հաստատող մկրտության մասին փաստաթուղթ տրամադրող եկեղեցական կառույցների ցանկը հաստատելու մասին» N 1390-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի`
   i 
ա. 2-րդ կետի 1-ին ենթակետում «Ոստիկանություն» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (այսուհետ` ծառայություն)» բառերով և դրա համապատասխան հոլովաձևերով,
   i 
բ. 2-րդ կետի 2-րդ ենթակետում, 6-րդ, 9-րդ, 25-րդ, 29-րդ, 46-րդ կետերում, ինչպես նաև որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածի 3-րդ կետի 7-րդ ենթակետում «Ոստիկանությունում» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ծառայությունում» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով,
   i 
գ. 4-րդ կետը «փաստաթղթերն» բառերից առաջ լրացնել «, ինչպես նաև սույն որոշման N 2 հավելվածի 4-րդ կետով նախատեսված դեպքերում պահանջվող» բառերով,
   i 
դ. 5-րդ կետում «և «գ» պարբերություններով» բառերը փոխարինել «պարբերությամբ» բառով,
   i 
ե. 14-րդ կետում և 32-րդ կետի 4-րդ ենթակետում «Ոստիկանությունում գործող համակարգերով» բառերը փոխարինել «Ներքին գործերի նախարարությունում գործող համակարգերով» բառերով,
   i 
զ. 16-րդ, 35-րդ և 50 կետերից «Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության» բառերը փոխարինել «ծառայության» բառով,
   i 
է. 22-րդ և 40-րդ կետերից «` Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության» բառերը հանել,
   i 
ը. 27-րդ և 45-րդ կետը «փաստաթղթերն» բառերից առաջ լրացնել «, ինչպես նաև ցանկի 4-րդ կետով նախատեսված դեպքերում պահանջվող» բառերով,
   i 
թ. 42-րդ կետի 3-րդ ենթակետում «սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված տեղեկանքը տրամադրելու օրվանից» բառերը փոխարինել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո» բառերով.
2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածում`
   i 
ա. 1-ին կետի 6-րդ ենթակետում «ամուսնու անձնագիրը և դրա պատճենը» բառերը փոխարինել «ամուսնու անձնագրի պատճենը և դրա հայերեն թարգմանությունը» բառերով,
բ. 1-ին կետի 8-րդ ենթակետի «գ» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,
գ. 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ կետով`
   i 
«4. Այն դեպքում, երբ դիմումատուն սահմանված կարգով կատարել է անձնական տվյալների փոփոխություն, ապա ցանկի 1-ին, 2-րդ և 3-րդ կետով պահանջվող փաստաթղթերում առկա գրառումների հետ անհամապատասխանության դեպքում ներկայացվում է նաև փոփոխությունը հավաստող փաստաթուղթ:».
   i 
3) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով հաստատված N 4 հավելվածի «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
 
«ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ
 
._________________________________________________________________________.
|Անվանումը                        |Գտնվելու վայրը                         |
|_________________________________________________________________________|
|Պատրիարքություններ                                                       |
|_________________________________________________________________________|
|Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն |Երուսաղեմ, Սրբոց Հակոբեանց             |
|                                 |Միաբանություն                          |
|_________________________________|_______________________________________|
|Կոստանդնուպոլսի Հայոց            |Ստամբուլ, Թուրքիա                      |
|պատրիարքություն                  |                                       |
|_________________________________________________________________________|
|Թեմեր ՀՀ տարածքում                                                       |
|_________________________________________________________________________|
|Արարատյան Հայրապետական թեմ       |Երևան                                  |
|_________________________________|_______________________________________|
|Շիրակի թեմ                       |Գյումրի                                |
|_________________________________|_______________________________________|
|Գուգարաց թեմ                     |Վանաձոր                                |
|_________________________________|_______________________________________|
|Արմավիրի թեմ                     |Արմավիր                                |
|_________________________________|_______________________________________|
|Սյունյաց թեմ                     |Գորիս                                  |
|_________________________________|_______________________________________|
|Արագածոտնի թեմ                   |Օշական                                 |
|_________________________________|_______________________________________|
|Կոտայքի թեմ                      |Ծաղկաձոր                               |
|_________________________________|_______________________________________|
|Գեղարքունյաց թեմ                 |Գավառ                                  |
|_________________________________|_______________________________________|
|Վայոց ձորի թեմ                   |Եղեգնաձոր                              |
|_________________________________|_______________________________________|
|Տավուշի թեմ                      |Իջևան                                  |
|_________________________________|_______________________________________|
|Արթիկի թեմ                       |Արթիկ                                  |
|_________________________________|_______________________________________|
|Մասյացոտնի թեմ                   |Արտաշատ                                |
|_________________________________|_______________________________________|
|Արցախի թեմ                       |Ստեփանակերտ                            |
|_________________________________________________________________________|
|Թեմեր սփյուռքում                                                         |
|_________________________________________________________________________|
|Վիրահայոց թեմ                    |Թբիլիսի, Վրաստան                       |
|_________________________________|_______________________________________|
|Ռուսաստանի և  Նոր Նախիջևանի      |Մոսկվա, Ռուսաստան                      |
|Հայոց թեմ                        |                                       |
|_________________________________|_______________________________________|
|Հարավային Ռուսաստանի Հայոց թեմ   |Կրասնոդար, Ռուսաստան                   |
|_________________________________|_______________________________________|
|Ուկրաինայի Հայոց թեմ             |Լվով, Ուկրաինա                         |
|_________________________________|_______________________________________|
|Բալթյան երկրների Հայոց թեմ       |Ռիգա, Լատվիա                           |
|_________________________________|_______________________________________|
|ԱՄՆ-ի Հայոց Արևելյան  թեմ        |Նյու Յորք, ԱՄՆ                         |
|_________________________________|_______________________________________|
|ԱՄՆ-ի Հայոց Արևմտյան  թեմ        |Բըրբենք, Կալիֆոռնիա, ԱՄՆ               |
|_________________________________|_______________________________________|
|Կանադայի Հայոց թեմ               |Մոնրեալ, Կանադա                        |
|_________________________________|_______________________________________|
|Արգենտինայի Հայոց թեմ            |Բուենոս-Այրես, Արգենտինա               |
|_________________________________|_______________________________________|
|Բրազիլիայի Հայոց թեմ             |Սան Պաուլո, Բրազիլիա                   |
|_________________________________|_______________________________________|
|Ուրուգվայի Հայոց թեմ             |Մոնտեվիդեո, Ուրուգվայ                  |
|_________________________________|_______________________________________|
|Ֆրանսիայի Հայոց թեմ              |Փարիզ, Ֆրանսիա                         |
|_________________________________|_______________________________________|
|Մեծ Բրիտանիայի և  Իռլանդիայի     |Լոնդոն, Մեծ Բրիտանիա                   |
|Հայոց թեմ                        |                                       |
|_________________________________|_______________________________________|
|Ռումինիայի Հայոց թեմ             |Բուխարեստ, Ռումինիա                    |
|_________________________________|_______________________________________|
|Բուլղարիայի Հայոց թեմ            |Սոֆիա, Բուլղարիա                       |
|_________________________________|_______________________________________|
|Հունաստանի Հայոց թեմ             |Աթենք, Հունաստան                       |
|_________________________________|_______________________________________|
|Գերմանիայի Հայոց թեմ             |Քյոլն, Գերմանիա                        |
|_________________________________|_______________________________________|
|Շվեյցարիայի Հայոց թեմ            |Ժնև,  Շվեյցարիա                        |
|_________________________________|_______________________________________|
|Եգիպտոսի Հայոց թեմ               |Կահիրե, Եգիպտոս                        |
|_________________________________|_______________________________________|
|Իրաքի Հայոց թեմ                  |Բաղդադ, Իրաք                           |
|_________________________________|_______________________________________|
|Դամասկոսի Հայոց թեմ              |Դամասկոս, Սիրիա                        |
|_________________________________|_______________________________________|
|Ավստրալիայի և  Նոր Զելանդիայի    |Սիդնեյ, Ավստրալիա                      |
|Հայոց թեմ                        |                                       |
|_________________________________________________________________________|
|Հայրապետական պատվիրակություններ                                          |
|_________________________________________________________________________|
|Հնդկաստանի և  Ծայրագույն արևելքի |Սիդնեյ, Ավստրալիա                      |
|Հայրապետական պատվիրակություն     |                                       |
|_________________________________|_______________________________________|
|Արևմտյան  Եվրոպայի Հայրապետական  |Հռոմ, Իտալիա                           |
|պատվիրակություն                  |                                       |
|_________________________________|_______________________________________|
|Կենտրոնական Եվրոպայի և  Շվեդիայի |Վիեննա, Ավստրիա                        |
|Հայրապետական պատվիրակություն     |                                       |
|_________________________________|_______________________________________|
|Բալկանյան երկրների Հայրապետական  |Բուխարեստ, Ռումինիա                    |
|պատվիրակություն                  |                                       |
._________________________________________________________________________.
«:
 
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
Հայաստանի Հանրապետության
    վարչապետ                     Ն. Փաշինյան
 
2023 թ. հուլիսի 13
Երևան
 
Պաշտոնական հրապարակման օրը` 13 հուլիսի 2023 թվական: