ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 նոյեմբերի 2023 թվականի N 2005-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1403-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին լիազորություններ վերապահելու և պետական կառավարման համակարգի մարմիններին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին հանձնված պետական սեփականություն համարվող շարժական գույքը հետ վերցնելու և այլ պետական կառավարման համակարգի մարմիններին ամրացնելու ու պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին հանձնելու կարգը հաստատելու մասին» N 1403-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.
1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«2. Սույն կարգը չի տարածվում այն շարժական գույքի վրա, որը նախատեսված է գաղտնի աշխատանքների կատարման համար, ինչպես նաև միջուկային և ճառագայթային վթարների հակազդման նպատակով նախատեսված, շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգ և վերահսկողություն, ռադիոակտիվ նյութերի հայտնաբերում և տիպաճշտում, դոզիմետրիկ չափումներ իրականացնող սարքերի, սարքավորումների, համակարգերի վրա:».
2) 4-րդ կետը լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ 8-րդ ենթակետով`
i
«8) տրանսպորտային միջոցի դեպքում նաև`
ա. տեխնիկական անձնագրի պատճենը,
բ. տեղեկանք` տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի վերաբերյալ:».
i
3) 8-րդ կետը «առաջարկություն (Ձև N 1) ստանալուց հետո» բառերից հետո լրացնել «, տրանսպորտային միջոցների դեպքում, եթե այն համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1666-Ն որոշմամբ սահմանված կարգավորումներին,» բառերով.
i
4) 9-րդ կետը «նշանակությունը» բառից հետո լրացնել «, տրանսպորտային միջոցի դեպքում` մակնիշը (տիպարը), արտադրության տարեթիվը, նույնականացման համարը, հաշվառման համարանիշը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. նոյեմբերի 17
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 17 նոյեմբերի 2023 թվական: