Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 596-Ն ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 նոյեմբերի 2023 թվականի N 2008-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 596-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Ատեստավորման նպատակն է ուսուցիչների առարկայական գիտելիքների իմացության աստիճանի գնահատումը և դրա արդյունքում սույն կարգի 76-րդ կետի 1-4-րդ ենթակետերով սահմանված արդյունք ցուցաբերած ուսուցչի դրույքաչափի փոփոխությունը և 1-3-րդ ենթակետերով սահմանված հավելավճարի տրամադրումը:».

i

2) 4-րդ կետում «20» թիվը փոխարինել «10» թվով.

i

3) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչը կարող է մասնակցել ատեստավորմանը և սույն կարգի 76-րդ կետի 1-4-րդ ենթակետերով սահմանված արդյունք ցուցաբերելու դեպքում օգտվել դրույքաչափի փոփոխության և 1-3-րդ ենթակետերով սահմանված դեպքերում` նաև հավելավճարի տրամադրման իրավունքից` արձակուրդից վերադառնալուց հետո:».

i

4) 8-րդ կետում`

ա. «Պատմություն դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաներից» բառերը փոխարինել «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են «Պատմություն» առարկայից» բառերով,

բ. «իսկ «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն» առարկաները ներառվելու են մեկ թեստում» բառերից առաջ լրացնել «Հայրենագիտություն» և «Իմ հայրենիքը» առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են «Հայրենագիտություն» առարկայից, «Բնագիտություն» և «Բնություն» առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են «Բնագիտություն» առարկայից, «Աշխարհագրություն» և «Հայաստանի աշխարհագրություն» առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են «Աշխարհագրություն» առարկայից, «Ինֆորմատիկա» և «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են «Ինֆորմատիկա» առարկայից,» բառերով.

i

5) 9-րդ կետը «Համաշխարհային պատմություն» բառերից հետո լրացնել «(«Իմ հայրենիքը»)» բառերով, «Բնագիտություն» բառից հետո` «(«Բնություն»)» բառով, «Աշխարհագրություն» բառից հետո` «(«Հայաստանի աշխարհագրություն»)» բառերով, «Ինֆորմատիկա» բառից հետո` «(տարրական դասարանից սկսած` «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն»)» բառերով, «Տեխնոլոգիա» բառից հետո` «, Շախմատ» բառով.

i

6) 10-րդ կետը «Բնագիտություն» բառից հետո լրացնել «(«Բնություն»)» բառով, «Հայրենագիտություն» բառից հետո` «(«Իմ հայրենիքը»)» բառերով.

i

7) 61-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 61.1-ին կետով.

«61.1. Ատեստավորման արդյունքը հաշվարկելիս ամբողջական թիվ ստանալու համար 0.5 միավորից բարձր լինելու դեպքում իրականացվում է տասնորդական միավորի կլորացում` հօգուտ ատեստավորվող ուսուցչի:».

i

8) 70-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«70. Սույն կարգի 76-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված արդյունք ցուցաբերած ուսուցիչների դրույքաչափը փոխվում է` սահմանվելով 200.000 դրամ` մեկ դրույք զբաղվածության համար, սույն կարգի 76-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերի դեպքում այդ դրույքաչափի նկատմամբ հաշվարկվում է համապատասխան չափով հավելավճարը: Սույն կետով սահմանված դրույքաչափը նվազեցման ենթակա չէ:».

i

9) 76-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորված, դրույքաչափը փոխվում է սույն կարգի 70-րդ կետի համաձայն` առանց հավելավճարի տրամադրման:».

i

10) 78-րդ և 78.1-ին կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«78. Սույն կարգի 76-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված արդյունքի դեպքում նախարարությունը, «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին համապատասխան, կազմակերպում է առարկայական պարտադիր վերապատրաստում: Վերաատեստավորումը չանցած ուսուցիչը, բացառությամբ սույն կարգի 78.1-ին կետով սահմանված դեպքի, ազատվում է զբաղեցրած պաշտոնից` համաձայն «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 13-րդ մասի:

78.1. Վերաատեստավորման արդյունքում 50-59 տոկոս արդյունք ցուցաբերած կամ ատեստավորման համեմատ վերաատեստավորման արդյունքում 15 տոկոս աճ ցուցաբերած, սակայն սույն կարգի 76-րդ կետի 5-րդ ենթակետի արդյունքին համապատասխանող ուսուցիչը մեկ տարվա ընթացքում ենթակա է կրկնակի վերաատեստավորման:».

i

11) 78.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 78.2-րդ կետով.

«78.2. Հանրակրթական ծրագիր իրականացնող ուսումնական այլ հաստատություն ուսուցչի տեղափոխության դեպքում ուսուցիչը չի ազատվում սույն կարգի 78-րդ և 78.1-ին կետերով սահմանված պարտավորությունը կատարելուց:».

i

12) 80-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«80. Հանրակրթական ծրագիր իրականացնող ուսումնական այլ հաստատությունում համատեղությամբ աշխատող ուսուցիչն ատեստավորվում է հիմնական աշխատավայրում դասավանդող առարկայից: Այն հաստատությունում, որտեղ ուսուցիչն աշխատում է համատեղությամբ, դրույքաչափի փոփոխությունը և հավելավճարի տրամադրումն իրականացվում է սույն կարգի 70-րդ և 72-րդ կետերի պահանջներին համապատասխան:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. նոյեմբերի 20

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 20 նոյեմբերի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.11.2023
N 2008-Ն
Որոշում