Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆ ...

 

26.05.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

25 մայիսի 2023 թվականի N 794-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1024-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1024-Ն որոշման`

1) N 2 հավելվածի`

ա. 23.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«23.1. Եթե հաշվարկային ժամանակահատվածը ներառում է նաև վարձու աշխատողի` միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված լինելու մինչև 2023 թվականի հուլիսի 1-ն ընկած ամիսներ, ապա այդ ամիսներից յուրաքանչյուրի համար որպես եկամուտ հաշվառվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի և նվազագույն ամսական աշխատավարձի նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի հանրագումարի (այսուհետ` նվազագույն ամսական աշխատավարձ) հիսուն տոկոսը:»,

i

բ. 45-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«45. Տևական հիվանդության դեպքում դատապարտյալը անաշխատունակության թերթիկի ժամկետը երկարաձգելու նպատակով քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկում իրականացնող ստորաբաժանման ղեկավարի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշմամբ սահմանված կարգով ֆունկցիոնալության գնահատման է ուղեգրվում ժամանակավոր անաշխատունակությունն սկսելու օրվան հաջորդող 80-րդ օրը (ոչ աշխատանքային օր լինելու դեպքում` դրան նախորդող աշխատանքային օրը):».

i

2) N 5 հավելվածում`

ա. 11.1-ին կետում «1-5-րդ օրացուցային օրը` ներառյալ օրացուցային օրվա համար» բառերը փոխարինել «1-5-րդ օրացուցային օրը ներառյալ`» բառերով,

i

բ. 21-րդ կետում «եզրակացության» բառը փոխարինել «որոշման (վարչական ակտի)» բառերով,

i

գ. 30-րդ կետի 5-րդ ենթակետը լրացնել հետևյալ նախադասությամբ`

«Այս դեպքում երեխայի խնամքն իրականացնող վարձու աշխատողին անաշխատունակության թերթիկը տրամադրում է երեխային առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունը` հիմք ընդունելով սույն ենթակետում նշված` երեխայի մոր (խնամակալի, հոգաբարձուի) առողջական վիճակի մասին բժշկական փաստաթուղթը կամ երեխայի մոր` ընտանիքի մյուս հիվանդ անդամի հետ հիվանդանոցային բժշկական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու վերաբերյալ բժշկական փաստաթուղթը:»,

դ. 34-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 34.1-ին, 34.2-րդ կետերով`

«34.1. Փոխնակ (սուրոգատ) մորից ծնված երեխայի կենսաբանական մորն անաշխատունակության թերթիկը տրամադրում է սույն կարգի 33-րդ կետում նշված այն բժշկական կազմակերպությունը, որտեղ իրականացվել է փոխնակ մոր հղիության հսկողությունը (այն բժշկական կազմակերպությունը, որը պահանջն առաջանալու դեպքում անաշխատունակության թերթիկ է տրամադրելու փոխնակ մորը):

34.2. Նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված վարձու աշխատողին, ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին անաշխատունակության թերթիկ տրամադրում է նորածնին առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունը:».

i

3) N 6 հավելվածի 6-րդ կետում «եզրակացությունը» .բառը փոխարինել «որոշումը (վարչական ակտը) բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան


2023 թ. մայիսի 25
Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 25 մայիսի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.05.2023
N 794-Ն
Որոշում