Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 336-Լ Ո ...

 
ԻՐՏԵԿ  Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 դեկտեմբերի 2023 թվականի N 2190-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 336-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-457-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով և 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետության վերադարձող (այդ թվում` հարկադիր վերադարձող) քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագրի մասին» N 336-Լ որոշման (այսուհետ` որոշում) վերնագրում «Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետություն» բառերով:

2. Որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 9-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«4) Խնամքի տրամադրում: Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձին, սոցիալական կարիքին համապատասխան, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում խնամք ստանալու նպատակով ուղղորդում`

ա. կկազմակերպվեն առանց ուղեկցության վերադարձած անչափահասներին և Հայաստանում առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին օդանավակայանում և սահմանի այլ անցման կետերում դիմավորելու, համապատասխան հաստատություններում նրանց հետագա խնամքը կազմակերպելու հարցերը,

բ. կկազմակերպվեն տարեց, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց համապատասխան խնամքի հաստատություններում նրանց հետագա խնամքը կազմակերպելու հարցերը:».

i

2) 12-րդ կետում «Հայաստանի Հանրապետության միգրացիայի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը` ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայությունը (այսուհետ` ծառայություն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը (այսուհետ` ծառայություն)» բառերով.

i

3) 19-րդ կետի 4-րդ ենթակետում «հաշմանդամության կարգ» բառերը փոխարինել «հաշմանդամություն» բառով.

4) 20-րդ կետում առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեց, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձինք, առանց ուղեկցության վերադարձած և Հայաստանում առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, իրենց սոցիալական կարիքի համապատասխան, ենթական են բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում խնամքի տրամադրման:».

5) 21-րդ, 22-րդ և 23-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«21. Ծառայության աշխատակիցը հարցազրույցի կամ դիմողի ներկայության անհնարինության դեպքում ուղարկված փաստաթղթերի միջոցով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության օգնությամբ 3 աշխատանքային օրվա ընթացքում վեր է հանում բնակչության սոցիալական պաշտպանության կամ կացարանով ապահովման հաստատություններում տեղավորվելու խնդիր ունեցող անձանց կարիքները:

22. Ծառայության աշխատակիցն անձի` բնակչության սոցիալական պաշտպանության կամ կացարանով ապահովման հաստատությունում տեղավորվելու կարիքը վեր հանելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում կազմում է դիմողի անձնական գործը` կցելով նրա կարգավիճակը հավաստող առկա բոլոր փաստաթղթերը:

23. Դիմողի անձնական գործը կազմելուց հետո 3-օրյա ժամկետում անձն ուղղորդվում է համապատասխան հաստատություն:».

6) 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«25. Ծառայության աշխատակիցն առանց ուղեկցության վերադարձած անչափահասներին և Հայաստանում առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ օդանավակայանում դիմավորելու անհրաժեշտության մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը և համապատասխան խնամակալության և հոգաբարձության մարմնին վերջինիս (վերջիններիս) վերադարձից առնվազն մեկ շաբաթ առաջ նախապես ուղարկված գրության միջոցով, որի մեջ նշվում է վերադարձի օրը, ամիսը, չվերթի համարը և վերադարձողին առնչվող առկա տեղեկատվությունը: Դիմավորումից հետո առանց ուղեկցության վերադարձած անչափահասների և Հայաստանում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հետագա խնամքը կազմակերպում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:».

i

7) 49-րդ կետում «խնամքի կենտրոններում և համապատասխան» բառերը փոխարինել «բնակչության սոցիալական պաշտպանության և կացարանով ապահովման» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Միգրացիայի և քաղաքացիության ծառայության քաղաքացիական ծառայության պաշտոններում վերապատրաստման արդյունքներով պաշտոնների նշանակման վերջին օրվան հաջորդող աշխատանքային օրը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. դեկտեմբերի

Երևան

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.12.2023
N 2190-Լ
Որոշում