040.1676.301002
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«30» հոկտեմբերի 2002 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
24 հոկտեմբերի 2002 թվականի N 1676-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ԵՎ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1175-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
«Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ա» կետի «ագ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 172 որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
i
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի N 172 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1175-Ն որոշման 4-րդ կետում «6,0 մլն դրամ» բառերը փոխարինել «4,7 մլն դրամ» բառերով:
4. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացնել 33172,0 հազար դրամ, այդ թվում`
ա) 12180,0 հազար դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով)` Հայաստանի Հանրապետության գյուղական բնակավայրերում օբյեկտների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի և կատալոգի ստեղծման աշխատանքներն ավարտելու համար.
բ) 20992,0 հազար դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով)` օտարերկյա պետությունների և կազմակերպությունների կողմից տրամադրված միջոցներով իրականացվող տարբեր ծրագրերին Հայաստանի Հանրապետության կառավարության մասնակցության շրջանակներում Մ. Գալշոյանի հուշահամալիրը կառուցելու համար:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ
 
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
հոկտեմբերի 24-ի N 1676-Ն որոշման
 
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
 
(հազար դրամ)
._________________________________________________________________________.
|Բյուջետային|Բյուջետային ծախսերի գործառական   |Վերաբաշխում «Հայաստանի     |
|ծախսերի    |դասակարգման խմբերի և             |Հանրապետության 2002 թվականի|
|գործառական |ենթախմբերի, ֆինանսավորվող        |պետական բյուջեի մասին»     |
|դասակարգման|ծրագրերի և  վերջիններս           |Հայաստանի Հանրապետության   |
|___________|իրականացնող մարմինների           |օրենքի N 1 հավելվածում և   |
|խումբ|ենթա-|անվանումները                     |փոփոխություններ            |
|     |խումբ|                                 |Հայաստանի Հանրապետության   |
|     |     |                                 |կառավարության 2002 թվականի |
|     |     |                                 |փետրվարի 25-ի N 172 որոշման|
|     |     |                                 |N 5 հավելվածում            |
|     |     |                                 |(փակագծերում նշված են      |
|     |     |                                 |հատկացումներից պակասեցվող, |
|     |     |                                 |իսկ դրական նշանով`         |
|     |     |                                 |ավելացվող գումարները)      |
|     |     |                                 |___________________________|
|     |     |                                 |           տարի            |
|_____|_____|_________________________________|___________________________|
| 11  | 04  |02. Նորմատիվատեխնիկական          |        (13372.0)          |
|     |     |փաստաթղթերի մշակում              |                           |
|     |     |ՀՀ քաղաքաշինության նախարարություն|                           |
|_____|_____|_________________________________|___________________________|
|     |     |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական|        (13372.0)          |
|     |     |դասակարգման «Նախագծահետազոտական  |                           |
|     |     |ծախսեր» հոդվածով                 |                           |
|_____|_____|_________________________________|___________________________|
| 11  | 07  |02. ՀՀ սողանքային տարածքներում   |        (18500.0)          |
|     |     |ռեժիմային դիտարկումների          |                           |
|     |     |իրականացում                      |                           |
|     |     |ՀՀ քաղաքաշինության նախարարություն|                           |
|_____|_____|_________________________________|___________________________|
|     |     |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական|        (18500.0)          |
|     |     |դասակարգման                      |                           |
|     |     |«Երկրաբանահետախուզական ծախսեր»   |                           |
|     |     |հոդվածով                         |                           |
|_____|_____|_________________________________|___________________________|
| 14  | 06  |08. ՀՀ կառավարության պահուստային |         31872.0           |
|     |     |ֆոնդ                             |                           |
|     |     |ՀՀ կառավարություն                |                           |
._________________________________________________________________________.