Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 1044-Ն ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 հունվարի 2025 թվականի N 8-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 1044-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 7-ի «Գնահատման որակավորման քննությունների անցկացման կարգը սահմանելու մասին» N 1044-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածում (այսուհետ` հավելված)`

1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«3. Որակավորման քննություններին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող ֆիզիկական անձինք:».

2) 5-րդ կետից հանել «մշտական գործող» բառերը.

i

3) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«6. Հանձնաժողովը ձևավորվում է օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, որի կազմում ընդգրկվում են կոմիտեի երկու ներկայացուցիչ` հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը, և գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններից յուրաքանչյուրի առաջարկությամբ առնվազն երկու տարվա գնահատողի աշխատանքային փորձ ունեցող մեկական գնահատող` ռոտացիոն կարգով, առավելագույնը մեկ տարի ժամկետով: Որակավորման հանձնաժողովում գնահատող անդամների քանակը չպետք է պակաս լինի երեքից: Որակավորման հանձնաժողովում որպես հանձնաժողովի անդամ ընդգրկելու նպատակով գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունների կողմից գնահատողներ չառաջարկվելու կամ առաջարկված գնահատողների քանակը երեքից պակաս լինելու դեպքում կոմիտեն իր նախաձեռնությամբ հանձնաժողովում ընդգրկում է առնվազն երկու տարվա գնահատողի աշխատանքային փորձ ունեցող այլ գնահատողների:».

4) ուժը կորցրած ճանաչել 15-րդ կետի 6-րդ ենթակետը.

i

5) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«16. Հայտատուն փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային եղանակով` էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով, անձամբ կամ ներկայացուցչի միջոցով` հասարակ գրավոր ձևով տրված կամ նոտարական կարգով վավերացրած լիազորագրի հիման վրա:».

6) 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«23. Որակավորմանը մասնակցելու համար դիմած հայտատուն որակավորման քննությանը մասնակցելու համար ներկայանում է անձը հաստատող փաստաթղթով: Հանձնաժողովը որակավորման քննության անցկացման համար գումարած նիստում ստուգում է հայտատուի ինքնությունը և թույլատրում է նրան մասնակցելու որակավորման քննությանը: Հայտատուների մուտքը սենյակ դադարեցվում է որակավորումն սկսելուց 10 րոպե առաջ: Ուշ ներկայացած հայտատուները չեն կարող մասնակցել որակավորման քննությանը:».

7) 43-րդ կետում «35» թիվը փոխարինել «36» թվով.

i

8) 51-րդ կետում «53» թիվը փոխարինել «54» թվով:

i

2. Ուժը կորցրած ճանաչել հավելվածի ձև-ի 5-րդ կետը:

i

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2025 թ. հունվարի 9

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 9 հունվարի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.01.2025
N 8-Ն
Որոշում