Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆ ...

 

09.08.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2025 թվականի մարտի 5-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 187.1-ին հոդվածով.

 

«Հոդված 187.1. Տեսահսկման համակարգերին հասանելիություն տրամադրելու կամ օրենքով նախատեսված տեսահսկման համակարգերին հասանելիությունը ներառող պահանջները խախտելը

 

1. Տեսահսկման համակարգերին հասանելիություն ապահովելու կամ օրենքով նախատեսված տեսահսկման համակարգերին հասանելիությունը ներառող պահանջները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կրկին կատարվել է վարչական ակտն ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում, սակայն ոչ շուտ, քան վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամիս հետո`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:»:

 

i

Հոդված 2. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասը «(եթե իրավախախտումը կատարվել է ոստիկանության ենթակայության` ձերբակալվածներին պահելու վայրերում),» բառերից հետո լրացնել «187.1-ին,» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի օգոստոսի 9-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2025 թ. մարտի 28
Երևան
ՀՕ-69-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 31 մարտի 2025 թվական:

 

pin
ՀՀ 05.03.2025
N ՀՕ-69-Ն օրենք