Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 354-Լ ՈՐՈՇՄ ...

 
ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:    

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 մարտի 2025 թվականի N 252-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 354-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 354-Լ որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

i

1) 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին և 4.2-րդ ենթակետերով`

«4.1) իր իրավասության շրջանակներում ազգային անվտանգության ապահովմանը մասնակցելը.

4.2) պատերազմի կամ ռազմական դրության ժամանակ իր իրավասության շրջանակներում Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելը.».

2) 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.1-ին ենթակետով`

i

«20.1) կանոնադրական գործառույթներն իրականացնելիս հանցագործությունների կանխարգելման, հանցագործություն կատարած կամ դրանց կատարման մեջ կասկածվող անձանց հետապնդելու և ձերբակալելու, շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող ֆիզիկական անձանց բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններ հասցնելու, ինչպես նաև պետական պահպանության օբյեկտների և պահպանվող օբյեկտների անվտանգության սպառնալիքների կանխարգելման համար անհետաձգելի դեպքերում ֆիզիկական անձանց և կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցներն օգտագործելը, եթե ողջամտորեն հնարավոր չէ այլ եղանակով հասնել սույն ենթակետում նշված նպատակներին: Ծառայությունը, օրենսդրությանը համապատասխան, պարտավոր է հատուցել ֆիզիկական անձանց և կազմակերպություններին պատճառած վնասը: Սույն ենթակետում նշված նպատակների համար չեն կարող օգտագործվել դիվանագիտական, հյուպատոսական, օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին, միջազգային կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցները.».

3) 9-րդ կետի 24-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

i

4) 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.1-ին և 19.2-րդ ենթակետերով`

«19.1) սահմանում է ծառայության ծառայողների ֆիզիկական և կրակային պատրաստականության նորմատիվները, ինչպես նաև հաստատում է ֆիզիկական և կրակային պատրաստականության պարապմունքների ժամանակացույցները.

19.2) հաստատում է պետական պահպանության ոլորտի գործառույթներին առնչվող մեթոդական ուղեցույցները և ուսումնական ձեռնարկները.»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2025 թ. մարտի

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
27.03.2025
N 252-Լ
Որոշում