ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 հունիսի 2025 թվականի N 851-Ա
ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 68-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 36-րդ հոդվածի 6-րդ մասի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման հավելվածի 6-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Դադարեցնել սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար`
1) Վլադ Գուրգենի Չատունցին (ծնվ.` 19.09.2002 ՀՀ, ք. Երևան, Ներքին Շենգավիթ, 11 փ., շ. 39/2, բն. 24, Երևանի N 4 ԶԿ) տրված տարկետումը` ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում ընդգրկված չլինելու հիմքով.
2) Հովհաննես Վրեժի Գևորգյանին (ծնվ.` 05.10.2006 ՀՀ, ք. Երևան, Նորագավիթ, 7-րդ փ., տուն 30, Երևանի N 4 ԶԿ) տրված տարկետումը` մինչև 19 տարեկանների ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում ընդգրկված չլինելու հիմքով.
3) Մխիթար Մարատի Ումրեյանին (ծնվ.` 23.09.2004 ՀՀ, ք. Երևան, Անդրանիկի փ., շ. 37, բն. 29, Երևանի N 1 ԶԿ) տրված տարկետումը` մինչև 21 տարեկանների ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում ընդգրկված չլինելու հիմքով.
4) Էդիկ Հովհաննեսի Հունանյանին (ծնվ.` 30.08.2006 թ., ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ, Ֆուչիկի 1 նրբ., շ. 3, բն. 44, Երևանի N 1 ԶԿ) տրված տարկետումը` ֆուտզալի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի թիմի կազմում ընդգրկված չլինելու հիմքով.
5) Վլադիմիր Գևորգի Մուրադյանին (ծնվ.` 30.12.2003 թ., ՀՀ, ք. Երևան, Տիչինայի փ., տուն 77, Երևանի N 1 ԶԿ) տրված տարկետումը` ֆուտզալի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում ընդգրկված չլինելու հիմքով.
6) Սերյոժա Արթուրի Բաբայանին (ծնվ.` 22.04.2003 թ., ՀՀ, Արմավիրի մարզ, Վաղարշապատ, Սուրբ Մովսես Խորենացի փ., տուն 82, Արմավիրի ԶԿ) տրված տարկետումը` ֆուտզալի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում ընդգրկված չլինելու հիմքով:
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմից պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին» N 68-Ա որոշման N 2 հավելվածի 2-րդ, 8-րդ, 17-րդ, 21-րդ, 22-րդ և 23-րդ կետերը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. հունիսի
Երևան