040.0005.200103
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«20» հունվարի 2003 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
9 հունվարի 2003 թվականի N 5-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 444 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցների հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրով նախատեսված կառավարման և ֆինանսավորման նոր կարգի անցման ժամանակացույցը հաստատելու մասին» N 444 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված ժամանակացույցի`
i
ա) «Արմավիրի տարածաշրջան 2002 թվական» բաժնից հանել «Արմավիրի N 7 դպրոց» տողը.
i
բ) «Վաղարշապատի տարածաշրջան 2003 թվական» բաժնում «Դալարիկի դպրոց» տողը փոխարինել «Դողսի դպրոց» տողով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-ԻՆ