ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 դեկտեմբերի 2025 թվականի N 1972-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
60.3. Հողամասերի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունները սույն կարգի 56.2-րդ և 60-րդ կետերով սահմանված դեպքերում քաղաքացիներին և իրավաբանական անձանց չի ազատում տեղական տուրքերից և վճարներից:
60.4. Լիազոր մարմինը տալիս է եզրակացություն` կցելով միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթով սահմանված հատակագծային սահմանափակումների (ենթակառուցվածքներ, սանիտարապաշտպանիչ գոտի պահանջող օբյեկտներ, հուշարձանների պահպանական գոտիներ և այլն), նույն փաստաթղթերի գոտևորման բաժնով սահմանված չափորոշիչների մասին տեղեկատվություն (սահմանված կարգով բոլոր պետական մարմինների դրական եզրակացությունն ստացած և հաստատված): Այն դեպքերում, երբ անհրաժեշտություն է առաջանում նոր առաջացած հիմնավորված կարիքների հիման վրա չափորոշիչների վերանայման, փաթեթում միաժամանակ ներկայացվում են նոր հայցվող չափորոշիչների վերաբերյալ հիմնավորումները և համապատասխան փաստաթղթերում դրանց փոփոխության առաջարկը:
60.5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացնում է փոփոխվող հողամասի նկատմամբ տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների գծերի տեղադիրքի և դրանով պայմանավորված սահմանափակումների կամ տեղափոխման անհրաժեշտության վերաբերյալ տեղեկություն:
60.6. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեն ներկայացնում է տվյալ քաղաքաշինական գործունեության շրջանակում փոփոխվող հողամասերի կադաստրային քարտեզում առկա անհամապատասխանությունների վերաբերյալ տեղեկատվություն, պետական գրանցում չստացած կամ չհաշվառված ինքնակամ շինությունների, գույքի նկատմամբ սահմանափակումների առկայությամբ պայմանավորված դիտողություններ:».
40) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 64.1-ին կետով.
i
«64.1. Մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը (մինչև սույն կարգի N 2 հավելվածի գոտևորման աղյուսակների օրինակելի ձևերը հաստատելը) ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված` Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացություն ստացած միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի գոտևորման նախագծի չափորոշիչներն ընդունվում են նշված փաստաթղթերով հաստատված գործառնական գոտիներում կառուցապատման չափորոշիչները և դրանց ներկայացման օրինակելի ձևերի սահմանված պահանջները աղյուսակներով ներկայացված ձևաչափերին համապատասխան: ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 597-Ն որոշմամբ հաստատված կարգի N 2 հավելվածի «ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ» աղյուսակի դրույթները դրանց նկատմամբ կիրառելի չեն:».
41) որոշման 70-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«70. Հայաստանի Հանրապետության համայնքների գլխավոր հատակագծերի ելակետային նյութերի ցանկը ներառում է`
1) տարածքի տեղագրական հանույթը, 1:10 000 կամ 1: 5000, 1: 2000 կամ 1:1000 մասշտաբներով.
2) կադաստրային քարտեզագրման նյութերը (այդ թվում` տարածքի կառուցապատված հատվածի կադաստրային հանույթը, տարածքի չկառուցապատված հատվածի կադաստրային հանույթը, կադաստրի թեմատիկ շերտերի տեղեկատվությունը թվային տարբերակով).
3) փաստացի հողօգտագործումների և սեփականության սուբյեկտների վերաբերյալ տեղեկատվություն և հողերի հաշվետվությունը.
4) նախկինում հաստատված քաղաքաշինական ծրագրային և հողաշինական փաստաթղթերը.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հաստատված սեյսմամիկրոշրջանացման քարտեզը` 1:10 000 կամ 1:5000 մասշտաբներով (գլխավոր հատակագծի դեպքում), մանրամասն սեյսմաշրջանացման քարտեզը` 1:25 000 կամ 1:50 000 մասշտաբներով (Համակցված փաստաթղթերի դեպքում).
6) ինժեներաերկրաբանական շրջանացման քարտեզը, 1:10 000 կամ 1:5000 մասշտաբներով և ինժեներաերկրաբանական հետազննման նյութերը.
7) տվյալներ պատմամշակութային հիմնավորման նախագծերի վերաբերյալ, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների զբաղեցրած տարածքների և պահպանական գոտիների հաստատված նախագծերը և դրանց օգտագործման պայմանակարգերը.
8) տվյալներ շրջակա միջավայրի վիճակի, բնության հատուկ պահպանվող տարածքների (ներառյալ բնության հուշարձանների) և դրանց պահպանական գոտիների վերաբերյալ.
9) տվյալներ ընդհանուր (հանրային) օգտագործման կանաչ գոտիների, լանդշաֆտների, ռեկրեացիոն տարածքների, ջրային օբյեկտների վերաբերյալ.
10) տվյալներ բնակելի, հասարակական, արտադրական կառուցապատման, կոմունալ տնտեսության, ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքի (այդ թվում` գծային օբյեկտների) առկա վիճակի վերաբերյալ.
11) համայնքի զարգացմանն առնչվող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմնի որոշումների պատճենները.
12) տվյալներ ռեսուրսների` բնական, բուժական, առողջարարական և այլ պաշարների մասին.
13) համայնքին վերաբերող արխիվային նյութերը (առկայության դեպքում).
14) տվյալներ առկա և նախատեսվող էներգատեղակայանքների ու դրանց զբաղեցրած հողատարածքների վերաբերյալ` համաձայնեցված տվյալ տեղակայանքները տնօրինող շահագործող ընկերությունների հետ.
15) առաջադրանքով ամրագրված լրացուցիչ պահանջներին վերաբերող նյութեր (առկայության դեպքում).
16) տվյալներ օգտակար հանածոների հանքավայրերի վերաբերյալ:
Սույն դրույթը տարածվում է որոշման նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո մեկնարկած քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի վրա:».
42) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին գլխով.
i
«3.1. ԹՎԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ ԱՌԱՆՁԻՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ, ԻՍԿ ԱՌԱՆՁԻՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ` ՄԻԱՅՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
71.1. Սույն կարգով (այսուհետ` կարգ) կարգավորվում են առանձին հողամասերի նպատակային և գործառնական, իսկ առանձին դեպքերում` միայն գործառնական նշանակությունների (այսուհետ` հողամասերի նպատակային և գործառնական նշանակություններ) փոփոխության թվային հարթակում տրամադրման ընթացակարգի հետ կապված հարաբերությունները:
71.2. Հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների թվային հարթակը (այսուհետ` էլեկտրոնային համակարգ) գործում է առանձին հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխության գործընթացը դյուրացնելու և փաստաթղթերի տրամադրման, ծանուցումների և համաձայնեցումների ընթացակարգերը մասնակիցների կողմից թվային եղանակով, կարճ ժամկետներում և համակարգված իրականացնելու նպատակով: Էլեկտրոնային համակարգը հնարավորություն է տալիս իրականացնելու միաժամանակյա տեղեկացումներ, մի քանի մարմինների և կազմակերպությունների հետ առցանց փոխհամաձայնեցումներ, ինչպես նաև ապահովում է ամբողջ ընթացակարգի թափանցիկությունը և գործընթացների մշտադիտարկումը:
71.3. Էլեկտրոնային համակարգի ավտոմատացման միջոցառումներն իրականացվում են երեք հիմնական ուղղություններով`
1) գործառույթների ներքին ավտոմատացում` ընթացակարգին մասնակից շահագրգիռ մարմինների (գերատեսչությունների) կորպորատիվ ցանց.
2) հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների էլեկտրոնային միջավայրում (այսուհետ` ինստիտուցիոնալ ցանց), որտեղ պարտադիր հասանելիություն ունեն ընթացակարգին մասնակից բոլոր այն շահագրգիռ մարմինները, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման N 1 հավելվածի (այսուհետ` N 1 հավելված) պահանջների շրջանակում ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անմիջական լիազորություն կամ գործառույթ համապատասխան վարչական վարույթի արդյունքում տրվող կամ ձևակերպվող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխության համար: Քաղաքացին, իրավաբանական անձը կամ իրավասու մարմինը հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխության իրականացման համար իրավասու մարմնին ուղղված իր հայտը (դիմումը) ներկայացնում է բացառապես էլեկտրոնային համակարգի միջոցով` առցանց (online) անձամբ կամ լիազորված անձի միջոցով, կամ իրավասու մարմնի մեկ պատուհան ծառայության աշխատակցի միջոցով, N 1 հավելվածի Ձևերի պահանջներին համապատասխան: Հանրային տեղեկությունների մասին օրենքի և կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայություններ ստանալու համար անձանց նույնականացումը պետք է իրականացվի «Ես Եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով.
3) արտաքին (ինստիտուցիոնալ) ցանցի միջոցով հայտատուներին առցանց ծառայությունների մատուցման ապահովում` հայտատուի կողմից մուտքագրվող նույնականացման տվյալները` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի` արտաքին ցանցի միջոցով հայտատուներին առցանց ծառայությունների մատուցման ապահովում` հայտատուի կողմից մուտքագրվող նույնականացման տվյալները` Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, պետական ռեգիստրի գործակալության, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի տվյալների շտեմարանների և այլ թվային շտեմարանների տվյալների հետ ինքնաշխատ նույնականացնելու նպատակով` ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի Էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով անձնական տվյալների փոխանցման N 1849-Ն որոշման կարգի համաձայն:
71.4. Արտաքին փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է ինստիտուցիոնալ ցանցի միջոցով, որը համակարգվում է, ինչպես նաև անխափան ու անվտանգ շահագործման սպասարկումն իրականացվում է քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի կողմից, իսկ ներքին փաստաթղթաշրջանառությունը` կորպորատիվ ցանցի միջոցով, որի անխափան ու անվտանգ շահագործման սպասարկումն իրականացվում է սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված յուրաքանչյուր մարմնի կողմից, որով հայտատուի կողմից ներկայացված հայտը (դիմումը)` կից փաստաթղթերով և ինքնաշխատ գեներացված տվյալներով հասանելի է դառնում գործառույթի կատարման լիազորություն ունեցող իրավասու մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը:
71.5. Էլեկտրոնային ընդունարանը (իրավասու մարմնի մեկ պատուհան ծառայության էլեկտրոնային համարժեքը), հայտատու իրավասու մարմնի շղթայի միջանկյալ օղակն է, որի գործառույթները ներառում են հայտատուից դիմումներ (կից փաստաթղթերով) մուտքագրումը (տեղեկատվական մուտքի միասնական հարթակում գրանցման համար (ծածկագիր) տրամադրելու և անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն մատուցելու), իսկ գործընթացի ավարտից հետո` հայտատուին ծանուցելու և համապատասխան փաստաթղթերը նրան արտածելու պարտականություններով:
71.6. Տեղեկատվական մուտքի միասնական հարթակի միջոցով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխության տրամադրման ընթացակարգերն իրականացվում են N 1 հավելվածով սահմանված հաջորդականությամբ, պայմաններով և ժամկետներում:
71.7. Տեղեկատվական մուտքի միասնական հարթակի միջոցով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունն ստանալու համար հայտատուն իրավասու մարմնի էլեկտրոնային ընդունարանում կարող է գրանցվել սույն կարգի 6-րդ կետում նշված գործառույթների իրականացման առաջին կամ յուրաքանչյուր հաջորդական փուլում, ընդ որում, գրանցման համարը (ծածկագիրը)` հայտատուի համար իր կողմից ներկայացված հայտի (դիմումի) հետագա շարժի մասին, հավաստի տեղեկություններ ստանալու միջոց է` ապահովելով գործընթացի թափանցիկությունը դրա իրականացման ամբողջ ընթացքում:
71.8. Տեղեկատվական մուտքի միասնական հարթակի համակարգի միջոցով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունն ստանալու համար հայտատուն գրանցվում է տեղեկատվական մուտքի միասնական հարթակի վեբ կայքում` նշելով իր էլեկտրոնային հասցեն ու հեռախոսահամարը, ստեղծում է հաշիվ (account) համակարգում և լրացնում է ու իր էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնում է N 1 հավելվածով սահմանված համապատասխան էլեկտրոնային հայտը (դիմումը): Իրավասու մարմնի մեկ պատուհանի աշխատակցի միջոցով հայտ ներկայացնելու դեպքում տվյալները տեղեկատվական մուտքի միասնական հարթակ են մուտքագրվում աշխատակցի կողմից` միաժամանակ ստեղծելով հայտատուի համար նոր օգտատիրոջ հաշիվ: Նորաստեղծ հաշվի տվյալները (օգտատիրոջ անունը և գաղտնաբառը) ուղարկվում են հայտատուին` հայտում նշված էլեկտրոնային հասցեին կամ էլեկտրոնային կարճ հաղորդագրությամբ: Օգտագործելով իր հաշիվը` հայտատուն հնարավորություն է ստանում հետևելու իր դիմումի համապատասխան գործառույթի ընթացքին: Հայտին կից պահանջվող փաստաթղթերն էլեկտրոնային համակարգի կարգավորումների շնորհիվ ավտոմատ եղանակով նույնականացվում են համապատասխան մարմինների տվյալների շտեմարանների միջոցով կամ դրա անհնարինության դեպքում` հայտատուի կողմից կցվում են փաստաթղթերի տեսաներածված պատճենները:
71.9. Իրավասու մարմնի կողմից պետական լիազոր և այլ մարմիններին` N 1 հավելվածով սահմանված դեպքերում ու ժամկետներում ներկայացվող հարցումները, վերջիններիս հետ հետադարձ կապը, ինչպես նաև հայտատուներին իրավասու մարմնի էլեկտրոնային ստորագրությամբ համապատասխան հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների տրամադրումն ապահովվում է էլեկտրոնային հաղորդակցության` թվային հարթակի ինստիտուցիոնալ ցանցի միջոցով:
71.10. Տեղեկատվական մուտքի միասնական հարթակի միջոցով հայտատուներին` իրավասու մարմնի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված համապատասխան հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների (կամ հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների տրամադրումը մերժելու մասին գրությունների) տրամադրման պահին, էլեկտրոնային համակարգի ավտոմատ կարգավորումների միջոցով հայտատուին ծանուցում է ուղարկվում նաև հայտում նշված էլեկտրոնային հասցեով, ընդ որում, հայտը (դիմումը) կարող է մերժվել N 1 հավելվածով սահմանված հիմքերով և իրավական ակտերին հղում կատարելով:
71.11. Այն դեպքում, երբ միջգերատեսչական հանձնաժողովի առանձին գերատեսչության կողմից պատասխանի համար սահմանված ժամկետում ստացվում է դիտողություն կամ առաջարկ, հայտատուն կարող է կատարել տվյալ դիտողության լրամշակում և մինչ սահմանված ժամկետի սպառվելը մուտքագրել նույն հայտի շրջանակում: Դիտողությունը ներկայացրած մարմնի կողմից պատասխանն ընդունելու դեպքում կտրվի դրական կարծիք:
71.12. Այն դեպքերում, երբ տեղեկատվական մուտքի միասնական հարթակի մուտքագրված փաստաթղթերի տվյալների ինքնաշխատ եղանակով նույնականացումը հնարավոր չէ իրականացնել Ես Եմ-ի և առկա տվյալների շտեմարանների հիման վրա, N 1 հավելվածով սահմանված պահանջներով և սույն կարգով նախատեսված ընթացակարգով հարուցված ցանկացած վարչական վարույթի շրջանակում իրավասու մարմինը, ըստ անհրաժեշտության, կարող է էլեկտրոնային ծանուցմամբ առաջարկել հայտատուին վերջինիս հայեցողությամբ, իրավասու մարմնին ներկայացնել նաև N 1 հավելվածով սահմանված կարգերի շրջանակներում նախատեսված թվային հայտին (դիմումին)` (մուտքագրվող տվյալների համակցությամբ) կցվող որոշ փաստաթղթերի բնօրինակները:
71.13. Հայտատուն կեղծ տվյալներ ներկայացնելու դեպքում կրում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:».
i
43) որոշման N 2 հավելվածի 14-րդ կետում «(այսուհետ` Հանձնաժողով)» բառերը փոխարինել «(այսուհետ` Միջգերատեսչական հանձնաժողով)» բառերով.
i
44) հավելվածի 4-րդ, 5-րդ և 6-րդ ձևերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ձև N 4
_________________________________________________________
(համայնքի անվանումը)
_________________________________________________________
(համայնքի ղեկավարի անունը, ազգանունը)
_________________________________________________________
(դիմողի անունը, ազգանունը (անվանումը)
_________________________________________________________
(բնակության վայրը (գտնվելու վայրը)
ԴԻՄՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ԴԵՊՔԵՐԻ)
Խնդրում եմ ___________________________________________________________
հասցեում գտնվող հողամասի (ծածկագիրը` ________________________________)
գործառնական նշանակությունը փոփոխել _________________________________ նշանակությամբ _____________________________ նպատակով:
1) հողամասի մակերեսը` _______________________________________, փոփոխվող հողամասի մակերեսը`
2) գլխավոր հատակագծով նախատեսված նպատակային և գործառնական նշանակությունները`
_____________________________________________________________________
3) առաջարկվող գործառնական նշանակությունը`
_____________________________________________________________________
4) հողամասի սեփականության (օգտագործման (վարձակալության) կառուցապատման) իրավունքի վկայականի պատճենը` _____________________ թերթ.
5) ինքնակամ շինություններ (հաշվառված)`______________________________
Դիմող __________________ ___________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
______ ______________ 20 թ.
Ձև N 5
______________________________________________
(համայնքի անվանումը)
______________________________________________
(համայնքի ղեկավարի անունը, ազգանունը)
______________________________________________
(դիմողի անունը, ազգանունը (անվանումը)
______________________________________________
(բնակության վայրը (գտնվելու վայրը)
ԴԻՄՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԻ (ՀՈՂԱՄԱՍԵՐԻ) ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ փոփոխել
________________________________________________________________________
հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը (հողամասի ծածկագիրը` _______________________)
1) հողամասի մակերեսը` ____________________, փոփոխվող հողամասի մակերեսը`
_________________________
2) գլխավոր հատակագծով նախատեսված նպատակային և գործառնական նշանակությունները`
________________________________________________________________________
3) առաջարկվող նպատակային և գործառնական նշանակությունները`
________________________________________________________________________
4) հողամասի նշանակությունը փոփոխելու նպատակը (նախատեսվող օբյեկտի բնույթը, ծավալը, հզորությունը)`
________________________________________________________________________
5) բիզնեսի նպատակով նախատեսվող օբյեկտների մասին տեղեկատվություն (կատարվելիք ներդրումների չափի և ստեղծվելիք աշխատատեղերի վերաբերյալ)`
________________________________________________________________________
6) հողամասի սեփականության (օգտագործման (վարձակալության), իրավունքի վկայականի պատճենը` _________________________________________________________________ թերթ.
7) ինքնակամ շինություններ (հաշվառված)` ____________________________
Դիմող __________________ ___________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
_____ _____________ 20 թ.
Ձև N 6
ՀՀ մարզի համայնքի գլխավոր հատակագծում _______ թվականին կատարված
առանձին հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների,
քաղաքաշինական գոտևորման (կառուցապատման)
չափորոշիչների փոփոխություններ
Համայնքի սահմաններում ընդգրկված մակերեսը _______________ հա
Բնակավայրի սահմաններում ընդգրկված մակերեսը _____________ հա
Բնակավայրի սահմաններում ընդգրկված հողամասերի
նշանակության փոփոխություններ
._____________________________________________________________________.
|N/N|Հողամասի|Գլխավոր |Փոփոխված |Մակերես|Չափման|Քաղաքաշինական |
| |հասցե/ |հատակագծով |նպատակային | |միավոր|գոտևորման |
| |ծածկագիր|նախատեսված |և գործառնա-| | |(կառուցապատման)|
| | |նպատակային |կան նշանա- | | |չափորոշիչներ |
| | |և գործառնա-|կություն | | |(դասիչներ) |
| | |կան նշանա- | | | | |
| | |կություն | | | | |
|___|________|____________|____________|_______|______|_______________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|___|________|____________|____________|_______|______|_______________|
|1 | | | | |հա | |
|___|________|____________|____________|_______|______|_______________|
|2 | | | | |հա | |
|___|________|____________|____________|_______|______|_______________|
|3 | | | | |հա | |
|___|________|____________|____________|_______|______|_______________|
|4 | | | | |հա | |
|___|________|____________|____________|_______|______|_______________|
|...| | | | |հա | |
|______________________________________|_______|______|_______________|
| Ընդամենը | |հա | |
|______________________________________|_______|______|_______________|
|Ընդամենը` բնակավայրի սահմաններում | |% | |
|ընդգրկված մակերեսի նկատմամբ տոկոսային | | | |
|արտահայտմամբ | | | |
._____________________________________________________________________.
Բնակավայրի սահմաններից դուրս գտնվող հողամասերի նպատակային և
գործառնական նշանակությունների, քաղաքաշինական գոտևորման
(կառուցապատման) չափորոշիչների փոփոխություններ
._____________________________________________________________________.
|N/N|Հողամասի|Գլխավոր |Փոփոխված |Մակերես|Չափման|Քաղաքաշինական |
| |հասցե/ |հատակագծով |նպատակային | |միավոր|գոտևորման |
| |ծածկագիր|նախատեսված |և գործառնա-| | |(կառուցապատման)|
| | |նպատակային |կան նշանա- | | |չափորոշիչներ |
| | |և գործառնա-|կություն | | |(դասիչներ) |
| | |կան նշանա- | | | | |
| | |կություն | | | | |
|___|________|____________|____________|_______|______|_______________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|___|________|____________|____________|_______|______|_______________|
|1 | | | | |հա | |
|___|________|____________|____________|_______|______|_______________|
|2 | | | | |հա | |
|___|________|____________|____________|_______|______|_______________|
|3 | | | | |հա | |
|___|________|____________|____________|_______|______|_______________|
|4 | | | | |հա | |
|___|________|____________|____________|_______|______|_______________|
|...| | | | |հա | |
|______________________________________|_______|______|_______________|
| Ընդամենը | |հա | |
|______________________________________|_______|______|_______________|
|Ընդամենը` բնակավայրի սահմաններից | |% | |
|դուրս գտնվող հողամասերի մակերեսի | | | |
|նկատմամբ տոկոսային արտահայտմամբ | | | |
._____________________________________________________________________.
«.
i
45) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` N 5.1, N 5.2, N 5.3, N 5.4 և NN 5.5, 5.5.1 և 5.5.2 ձևերով.
Ձև N 5.1
__________________________________________________
(համայնքի անվանումը)
__________________________________________________
(համայնքի ղեկավարի անունը, ազգանունը)
__________________________________________________
(դիմողի անունը, ազգանունը (անվանումը)
__________________________________________________
(բնակության վայրը (գտնվելու վայրը)
ԴԻՄՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԻ (ՀՈՂԱՄԱՍԵՐԻ) ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ (ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ԴԵՊՔԵՐ) ՄԱՍԻՆ
Խնդրում եմ փոփոխել
__________________________________________________________________
հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը (հողամասի ծածկագիրը` _______________)
1) հողամասի մակերեսը` ______________, փոփոխվող հողամասի մակերեսը`
_____________________________
2) գլխավոր հատակագծով նախատեսված նպատակային և գործառնական նշանակությունները`
____________________________________________________________________
3) առաջարկվող գործառնական նշանակությունը`
____________________________________________________________________
4) հողամասի գործառնական նշանակությունը փոփոխելու նպատակը (նախատեսվող օբյեկտի բնույթը, ծավալը, հզորությունը)`
____________________________________________________________________
5) Հարկայնության հայտ (անհրաժեշտության դեպքում)
____________________________________________________________________
6) բիզնեսի նպատակով նախատեսվող օբյեկտների մասին տեղեկատվություն (կատարվելիք ներդրումների չափի և ստեղծվելիք աշխատատեղերի վերաբերյալ)`
____________________________________________________________________
7) հողամասի սեփականության (օգտագործման (վարձակալության), իրավունքի վկայականի պատճենը` ____________________________________________ թերթ.
8) ինքնակամ շինություններ (հաշվառված)` __________________________
Դիմող __________________ ___________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
_____ _____________ 20 թ.
Ձև N 5.2
__________________________________________________
(համայնքի անվանումը)
__________________________________________________
(համայնքի ղեկավարի անունը, ազգանունը)
__________________________________________________
(դիմողի անունը, ազգանունը (անվանումը)
__________________________________________________
(բնակության վայրը (գտնվելու վայրը)
ԴԻՄՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԿԱՄ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ (ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ) ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ փոփոխել
___________________________________________________________
հասցեում գտնվող հողամասի կառուցապատման չափորոշիչները (հողամասի ծածկագիրը` _____________________)
1) հողամասի մակերեսը` _____________, փոփոխվող հողամասի մակերեսը`
__________________
2) գլխավոր հատակագծով նախատեսված կառուցապատման չափորոշիչները (հապավումը)`
____________________________________________________________________
3) առաջարկվող կառուցապատման չափորոշիչները (հապավումը)`
____________________________________________________________________
4) կառուցապատման չափորոշիչները փոփոխելու նպատակը (նախատեսվող օբյեկտի բնույթը, ծավալը, հզորությունը)`
____________________________________________________________________
5) բիզնեսի նպատակով նախատեսվող օբյեկտների մասին տեղեկատվություն (կատարվելիք ներդրումների չափի և ստեղծվելիք աշխատատեղերի վերաբերյալ)`
____________________________________________________________________
6) հողամասի սեփականության (օգտագործման (վարձակալության), իրավունքի վկայականի պատճենը` ______________________________________________ թերթ.
Դիմող __________________ ___________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
_____ _____________ 20 թ.
Ձև N 5.3
__________________________________________________
(համայնքի անվանումը)
__________________________________________________
(համայնքի ղեկավարի անունը, ազգանունը)
__________________________________________________
(դիմողի անունը, ազգանունը (անվանումը)
__________________________________________________
(բնակության վայրը (գտնվելու վայրը)
ԴԻՄՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԿԱՄ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ փոփոխել
______________________________________________________________
հասցեում գտնվող հողամասի հերթականությունը (հողամասի ծածկագիրը` ___________________)
1) հողամասի մակերեսը` ____________, փոփոխվող հողամասի մակերեսը`
____________________
2) գլխավոր հատակագծով նախատեսված հերթականությունը (հապավումը)`
____________________________________________________________________
3) առաջարկվող հերթականությունը (հապավումը)`
____________________________________________________________________
4) կառուցապատման հերթականությունը փոփոխելու նպատակը (նախատեսվող օբյեկտի բնույթը, ծավալը, հզորությունը)`
____________________________________________________________________
5) բիզնեսի նպատակով նախատեսվող օբյեկտների մասին տեղեկատվություն (կատարվելիք ներդրումների չափի և ստեղծվելիք աշխատատեղերի վերաբերյալ)`
____________________________________________________________________
6) հողամասի սեփականության (օգտագործման (վարձակալության), իրավունքի վկայականի պատճենը` ________________________________________________ թերթ.
Դիմող __________________ ___________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
_____ _____________ 20 թ.
Ձև N 5.4
__________________________________________________
(համայնքի անվանումը)
__________________________________________________
(համայնքի ղեկավարի անունը, ազգանունը)
__________________________________________________
(դիմողի (ձեռքբերողի) անունը, ազգանունը (անվանումը)
__________________________________________________
(բնակության վայրը (գտնվելու վայրը)
ԴԻՄՈՒՄ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԻՄՔՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ (ՀՈՂԱՄԱՍԵՐԻ) ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ փոփոխել
__________________________________________________
հասցեում գտնվող հողամաս(եր)ի նպատակային նշանակությունը (հողամաս(եր)ի ծածկագիրը/ծածկագրերը` _______________________
________________________________________________________________________
________________________________________________________________________
________________________________________________________________________
_______________________________________________________________________)
1) փոփոխվող հողամաս (եր)ի մակերես(ներ)ը` ____________________________
________________________________________________________________________
________________________________________________________________________
________________________________________________________________________
________________________________________________________________________
2) օտարման նպատակը` հանրության գերակա շահ ճանաչելու դեպքում
Դիմող (ձեռքբերող) __________________ ___________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Ձև N 5.5
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N 1/Ա __________________________
հերթական համարը
ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերի մշակման նախագծային առաջադրանքը հաստատելու վերաբերյալ (ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությանը)
1. Հանձնաժողովը տալիս է դրական եզրակացություն` _____________________________________ քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերի մշակման նախագծային առաջադրանքին:
2. Հիմք ընդունելով սույն եզրակացությունը` ____________________________ համայնքների ղեկավարներին առաջարկվում է քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթի մշակման նախագծային առաջադրանքը սահմանված կարգով ներկայացնել ավագանիների հաստատմանը (միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի դեպքում հաստատել նաև մարզպետի համապատասխան որոշմամբ):
3. Հետագա գործառույթներն անհրաժեշտ է իրականացնել ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան:
Հանձնաժողովի նախագահ` ստորագրություն անուն, ազգանուն
Հանձնաժողովի քարտուղար` ստորագրություն անուն, ազգանուն
Երևան, «_____ «» ____________________» 20 թ.
Ձև N 5.5.1
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N 1/փ ____________________________
հերթական համարը
Նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների
վերաբերյալ (ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա
որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությանը)
Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման 13-րդ և 56.1-ին կետերի պահանջներով.
1. Հանձնաժողովը կամ Հանձնաժողով 1-ը տալիս է դրական եզրակացություն` գույքին վերագրվող նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությանը`
._____________________________________________________________________.
|............... Մարզ, |Փոփոխությունից հետո|Փոփոխությունից հետո |
|.................. համայնք |հողամաս(եր)ի |հարկայնությունը/ |
|................ բնակավայր)|նպատակային և |հապավումն ըստ 2011 թ.|
| |գործառնական |N 1920-Ն որոշման N 2 |
|Հողամաս(եր)ի |նշանակություն(ներ)ը|հավելվածի |
|մակերես(ներ)ը, | |կառուցապատման |
|ծածկագիրը կամ | |չափորոշիչների |
|հասցեն, առկա | |աղյուսակի, հապավմանը |
|նպատակային և | |համապատասխան |
|գործառնական | |չափորոշիչները |
|նշանակությունը | |(կառուցապատման |
| | |տոկոսը, կանաչապատման |
| | |տոկոսը, կառուցապատման|
| | |խտությունը) |
._____________________________________________________________________.
Ստորագրություն
Հանձնաժողովի նախագահ`
Հանձնաժողովի քարտուղար`
Երևան, «»» «202.... թ.
2. Կառուցապատման հետագա գործառույթներն անհրաժեշտ է իրականացնել ՀՀ օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան, մասնավորապես ապահովելով` ՀՀՇՆ 30-012023 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում շինարարական նորմերի պահանջները:
3. ............... համայնքի ղեկավարին առաջարկվում է նշված փոփոխություններն արտացոլել համայնքի (........... բնակավայրի) ընթացիկ քաղաքաշինական քարտեզում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ՀՀ ..................ի մարզի ................. համայնքի (.................. բնակավայրը) հաստատված գոտևորման նախագծում սույն որոշումից բխող փոփոխությունները:
Ձև N 5.5.2
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N 2/փ _____________________________
հերթական համարը
Գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության ........ որոշմամբ .................................. օտարվող գույքին վերագրվող նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների վերաբերյալ
(ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությանը)
Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման 13-րդ և 56.1-ին կետերի պահանջներով.
1. Հանձնաժողովը տալիս է դրական եզրակացություն`
Գերակա շահ ճանաչելու մասին որոշմամբ օտարվող գույքին վերագրվող նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությանը`
._____________________________________________________________________.
|............... Մարզ, |Փոփոխությունից հետո|Փոփոխությունից հետո |
|.................. համայնք |հողամաս(եր)ի |հարկայնությունը/ |
|................ բնակավայր)|նպատակային և |հապավումն ըստ 2011 թ.|
| |գործառնական |N 1920-Ն որոշման N 2 |
|Հողամաս(եր)ի |նշանակություն(ներ)ը|հավելվածի |
|մակերես(ներ)ը, | |կառուցապատման |
|ծածկագիրը կամ | |չափորոշիչների |
|հասցեն, առկա | |աղյուսակի, հապավմանը |
|նպատակային և | |համապատասխան |
|գործառնական | |չափորոշիչները |
|նշանակությունը | |(կառուցապատման |
| | |տոկոսը, կանաչապատման |
| | |տոկոսը, կառուցապատման|
| | |խտությունը) |
._____________________________________________________________________.
Ստորագրություն
Հանձնաժողովի նախագահ`
Հանձնաժողովի քարտուղար`
Երևան, «»» «202.... թ.
2. Կառուցապատման հետագա գործառույթներն անհրաժեշտ է իրականացնել ՀՀ օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան, մասնավորապես ապահովելով` ՀՀՇՆ 30-012023 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում շինարարական նորմերի պահանջները և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից ներկայացված Առանձին հողամասին առնչվող սահմանափակումները:
3. ............... համայնքի ղեկավարին առաջարկվում է նշված փոփոխություններն արտացոլել համայնքի (........... բնակավայրի) ընթացիկ քաղաքաշինական քարտեզում,
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ՀՀ ..................ի մարզի ................. համայնքի (.................. բնակավայրը) հաստատված գոտևորման նախագծում սույն որոշումից բխող փոփոխությունները:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին` մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը ապահովել էլեկտրոնային հարթակում սույն որոշումից բխող անհրաժեշտ տեխնիկական փոփոխությունների կատարումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. դեկտեմբերի 26
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 26 դեկտեմբերի 2025 թվական: