Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԷԼԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հունվարի 2026 թվականի N 97-Ն

 

ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ, ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ, ՔՆՆԱՐԿԵԼՈՒ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ, ԴԻՄՈՒՄՆ ԱՆՁԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԵՐԹԱԳՐՎԵԼՈՒ, ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԻՆՔՆԱՇԽԱՏ ԵՂԱՆԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ՆԵՐՔՈ ԳՏՆՎՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ) ՀԱՐՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱԶԳՈՒԹՅԱՄԲ ՀԱՅ ԼԻՆԵԼԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԸ, ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 27-րդ հոդվածի 9-րդ մասը, 28-րդ հոդվածը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) քաղաքացիության գործերի կառավարման համակարգի նկարագիրը և աշխատակարգը, համակարգին հասանելիություն ունեցող մարմինների ցանկը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանք ներկայացնելու, քննարկելու, այդ թվում` համակարգի միջոցով էլեկտրոնային հայտ ներկայացնելու, դիմումն անձամբ ներկայացնելու համար հերթագրվելու, իրավասու մարմիններ (այդ թվում` ինքնաշխատ եղանակով պետական մարմինների տիրապետման ներքո գտնվող էլեկտրոնային տեղեկատվական համակարգեր) հարցումներ կատարելու, համապատասխան տեղեկություններ և եզրակացություններ, համակարգի միջոցով ծանուցումներ ստանալու կարգը և ժամկետները` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձի երդման արարողակարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը` համաձայն N 3 հավելվածի.

4) համակարգում վերբեռնվող լուսանկարին ներկայացվող պահանջները` համաձայն N 4 հավելվածի.

5) ազգությամբ հայ լինելը հաստատող մկրտության մասին փաստաթուղթ տրամադրող եկեղեցական կառույցների ցանկը` համաձայն N 5 հավելվածի:

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանք ներկայացնելու, քննարկելու կարգը և ժամկետները, ինչպես նաև ազգությամբ հայ լինելը հաստատող մկրտության մասին փաստաթուղթ տրամադրող եկեղեցական կառույցների ցանկը հաստատելու մասին» N 1390-Ն որոշումը:

i

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձանց համար Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և հայոց լեզվի իմացության ստուգման կարգը սահմանելու մասին» N 1040-Ն որոշումը:

i

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձի երդման արարողակարգը սահմանելու մասին» N 1290-Ն որոշումը:

i

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի «Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» N 498-Ն որոշումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Մինչև 2026 թվականի հունվարի 1-ը ներկայացված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումների քննարկումն իրականացվում է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործող իրավական նորմերով սահմանված կարգով:

7. Սույն որոշման կարգավորումները տարածվում են նաև 2026 թվականի հունվարի 1-ից հետո մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ներկայացված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումների քննարկման վրա:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. հունվարի 23

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2026 թվականի հունվարի 22-ի

N 97-Ն որոշման

 

ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ, ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ, ՔՆՆԱՐԿԵԼՈՒ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ, ԴԻՄՈՒՄՆ ԱՆՁԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԵՐԹԱԳՐՎԵԼՈՒ, ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԻՆՔՆԱՇԽԱՏ ԵՂԱՆԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ՆԵՐՔՈ ԳՏՆՎՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ) ՀԱՐՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

1. ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՕԳՏԱՀԱՇԻՎՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմելու, էլեկտրոնային հայտ ներկայացնելու, համապատասխան ուսումնասիրություններ և հարցումներ կատարելու, դիմումը քննարկելու գործընթացներն իրականացվում են սույն որոշմամբ սահմանված ընթացակարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար գործող քաղաքացիության գործերի կառավարման էլեկտրոնային տեղեկատվական համակարգի (այսուհետ նաև` Համակարգ) միջոցով:

2. Քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու գործերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին է հանդիսանում Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը (այսուհետ նաև` Ծառայություն), որը վարում է քաղաքացիության գործերի կառավարման էլեկտրոնային տեղեկատվական համակարգը:

3. Համակարգին հասանելիություն ունեցող պետական մարմիններն (պաշտոնատար անձինք) են`

1) Հանրապետության նախագահ.

2) Վարչապետի աշխատակազմ.

3) Պաշտպանության նախարարություն.

4) Արդարադատության նախարարություն.

5) Արտաքին գործերի նախարարություն.

6) Ներքին գործերի նախարարություն.

7) Ազգային անվտանգության ծառայություն.

8) Ոստիկանություն.

9) Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն.

10) Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն.

11) Դատական դեպարտամենտ.

12) Քրեակատարողական ծառայություն.

13) Պրոբացիայի ծառայություն.

14) Պետական եկամուտների կոմիտե.

15) Հայաստանի Հանրապետության դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ.

16) Գլխավոր դատախազություն:

4. Համակարգին հասանելիություն ունեցող պետական մարմինները «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքով և սույն որոշմամբ իրենց վերապահված լիազորություններն իրականացնում են Համակարգում` իրավասու աշխատակիցների օգտահաշիվների միջոցով, որոնք Համակարգ մուտք են գործում Կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշմամբ սահմանված խիստ նույնականացման գործիքակազմի կիրառմամբ` նույնականանալով Ազգային նույնականացման պորտալում: Օգտահաշիվներին մուտքը տրամադրվում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից: Համակարգին Գլխավոր դատախազության հասանելիությունն ապահովվում է միայն դիտման հնարավորությամբ:

5. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար կարող են դիմել միայն Համակարգում օգտահաշիվ բացելու և որպես օգտատեր իրենց օգտահաշիվներ մուտք գործելուց հետո:

6. Համակարգում օգտահաշվի բացումը և գրանցումը`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձի դեպքում իրականացվում է Կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշմամբ սահմանված խիստ նույնականացման գործիքակազմի կիրառմամբ` նույնականանալով Ազգային նույնականացման պորտալում (այսուհետ` խիստ նույնականացման գործիքակազմ).

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձի դեպքում խիստ նույնականացման գործիքակազմի կիրառմամբ, եթե ունի նույնականացման միջոցներից որևէ մեկը (նույնականացման քարտ, բջջային նույնականացման քարտ), կամ Համակարգում գրանցման ընթացակարգի միջոցով:

7. Խիստ նույնականացման գործիքակազմի միջոցով Համակարգում օգտահաշիվ բացելու դեպքում Համակարգն ինքնաշխատ համադրում է տվյալները բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների հետ:

8. Համակարգում օգտահաշվի բացման համար խիստ նույնականացման և գրանցման ընթացակարգերի դեպքում անձը լրացնում է իր էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը, ընտրում է գաղտնաբառ և կրկնում է գաղտնաբառը, ինչպես նաև կատարում է նշում, որով տալիս է համաձայնությունը իր անձնական տվյալների մշակման և անհրաժեշտ տեղեկատվությունը Համակարգում իր կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին ստանալու վերաբերյալ` համաձայնելով այն համարել փոխադարձ համաձայնությամբ պատշաճ ծանուցում:

9. Այնուհետ Համակարգն անձի կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկում է Համակարգում գրանցման հաստատման մասին ծանուցում և էլեկտրոնային փոստի հասցեն հաստատելու համար հղում, որը վավեր է 24 ժամ:

10. Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձի կողմից Համակարգում գրանցման միջոցի կիրառմամբ հղումով անցնելուց հետո անձը վերբեռնում է օտարերկրյա պետության կողմից տրված վավեր անձնագիրը: Փախստականի դեպքում վերբեռնվում է վավեր կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը, իսկ քաղաքացիություն չունեցող անձի դեպքում` քաղաքացիություն չունեցող անձի վավեր ինքնության վկայականը:

11. Անձը հաստատող փաստաթուղթը Համակարգում վերբեռնելուց և «Ընթերցել անձնագիրը» կոճակը հաստատելուց հետո Համակարգն օպտիկական նիշերի ճանաչման (OCR) տեխնոլոգիաների կիրառմամբ ընթերցում է անձը հաստատող փաստաթղթի մեքենայաընթերցման գոտու (MRZ) կոդը և ինքնաշխատ կերպով ցուցադրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձի հետևյալ տվյալները`

1) անուն.

2) ազգանուն.

3) ծննդյան ամսաթիվ.

4) սեռ.

5) քաղաքացիություն.

6) անձը հաստատող փաստաթղթի սերիա և վավերականության ամսաթիվ:

12. Ընթերցման անհնարինության դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձը պետք է խմբագրում կատարի` կցելով սահմանված պահանջներին համապատասխան անձը հաստատող փաստաթուղթը:

13. Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձը, ստուգելով ինքնաշխատ վերբեռնված իր անձնական տվյալները, հաստատում է դրանք կամ խմբագրում է, եթե Համակարգի կողմից ինքնաշխատ ընթերցված անձնական տվյալները սխալ են նշված: Անձի նույնականացում իրականացնելու նպատակով ստացված տվյալները Համակարգն ինքնաշխատ համադրում է բնակչության պետական ռեգիստրի տվյալների հետ:

14. Անձնական տվյալները հաստատելուց հետո ավարտվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձի` Համակարգում գրանցման գործընթացը:

15. Համակարգում ստեղծված օգտահաշիվ օգտատերը մուտք է գործում`

1) նույնականացման գործիքակազմի միջոցով.

2) մուտքանվան և գաղտնաբառի միջոցով, եթե օգտահաշիվը բացվել է գրանցման միջոցի կիրառմամբ:

16. Օգտատիրոջ կողմից օգտահաշվի բացման համար Համակարգում գրանցված էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառն օգտագործվում են նաև հետագայում օգտահաշվի միջոցով Համակարգում էլեկտրոնային հայտեր և դիմումներ ներկայացնելու համար:

17. Եթե մինչև էլեկտրոնային հայտ ներկայացնելը կամ էլեկտրոնային հայտի ներկայացման ընթացքում օգտատիրոջ անձնական տվյալներում կատարվել է փոփոխություն, ապա Համակարգը հնարավորություն է տալիս իր օգտահաշվում վերբեռնել փոփոխված անձնական տվյալները:

18. Օգտատիրոջ կողմից Համակարգ վերբեռնվող բոլոր փաստաթղթերը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին, այլապես Համակարգը հնարավորություն չի տալիս անցնել հաջորդ քայլին: Մասնավորապես, պետք է ներկայացվեն`

1) PDF ձևաչափով.

2) առավելագույնը 5 ՄԲ չափով.

3) էջի բոլոր չորս անկյունները պետք է լինեն տեսանելի.

4) փաստաթուղթը չպետք է կտրված կամ թերի լինի.

5) բոլոր տեքստերը և լուսանկարը, առկայության դեպքում, պետք է լինեն հստակ տեսանելի և ընթեռնելի:

19. Համակարգում վերբեռնվող անձը հաստատող փաստաթուղթը պետք է լինի վավեր և համապատասխանի Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) 9303 ստանդարտների պահանջներին:

20. Օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթերը պետք է լինեն ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ, եթե միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ: Համակարգում վերբեռնվող փաստաթղթերն օտար լեզվով կազմված լինելու դեպքում, եթե Համակարգում պահանջվում է թարգմանության ներկայացում, պետք է ներկայացվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի N 193 որոշմամբ սահմանված կարգով որակավորման ստուգումն անցնելու մասին տեղեկանք ստացած թարգմանչի կողմից կատարված փաստաթղթի թարգմանությունը: Իսկ եթե թարգմանությունն իրականացվել է Հայաստանի Հանրապետությունից դուրս օտարերկրյա պետությունում, ապա օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից ապոստիլով հաստատված կամ հյուպատոսական վավերացմամբ հայերեն թարգմանությունը, բացառությամբ եթե միջազգային պայմանագրերով այլ բան է նախատեսված: Սույն կետով սահմանված կարգով իրականացված թարգմանությունը սույն որոշման իմաստով համարվում է պատշաճ հայերեն թարգմանություն:

21. Օգտահաշվում պարտադիր դաշտում պահանջվող փաստաթուղթը կամ տեղեկատվությունը ենթակա են լրացման, իսկ դրանք չներկայացնելու դեպքում Համակարգը հնարավորություն չի տալիս անցնել հաջորդ քայլին կամ ավարտել էլեկտրոնային հայտի ներկայացման գործընթացը:

22. Սույն որոշմամբ պահանջվող փաստաթղթերի ցանկն սպառիչ չէ, և նախնական ուսումնասիրության կամ դիմումի քննության ընթացքում օգտատիրոջից կարող են պահանջվել գործի փաստական հանգամանքներով պայմանավորված լրացուցիչ փաստաթղթեր` նպատակաուղղված գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկմանը:

23. Օգտատերը էլեկտրոնային հայտ ներկայացնելուց հետո ցանկացած ժամանակ կարող է չեղարկել իր էլեկտրոնային հայտը կամ հրաժարվել իր դիմումից: Դիմումից հրաժարվելու դեպքում օգտատերը էլեկտրոնային փոստի հասցեին ստանում է ծանուցում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դիմումի քննարկումը կարճելու վերաբերյալ:

24. Համակարգին հասանելիություն ունեցող մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վարույթի ընթացքում իրականացվող յուրաքանչյուր վարութային գործողության վերաբերյալ օգտատերը ստանում է ինքնաշխատ ծանուցումներ իր օգտահաշվում:

25. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վարույթի ընթացքում կայացված ցանկացած որոշում գեներացվում է Համակարգից որոշում կայացնողի, իսկ սույն կարգով նախատեսված դեպքում Ծառայության աշխատակցի կողմից համապատասխան դաշտերում նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերի մուտքագրմամբ, որը հաստատվում է որոշում կայացնողի կողմից` էլեկտրոնային ստորագրությամբ:

 

2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ (ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀՈՒՄ)

 

26. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձը (սույն գլխի իմաստով այսուհետ` օգտատեր) Համակարգում իր օգտահաշիվ մուտք գործելուց հետո կարող է ներկայացնել նոր էլեկտրոնային հայտ:

27. Նոր էլեկտրոնային հայտ մուտք գործելուց հետո օգտատերն ընտրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիության շնորհման հայտը:

28. Այնուհետ օգտատերը Համակարգում ընտրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար համապատասխան հիմքը`

1) ազգությամբ հայ լինելը.

2) օրենքով սահմանված կարգով վերջին 3 տարին Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակությունը` համաձայն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի.

3) մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը ներկայացնելու պահը վերջին 2 տարվա ընթացքում գրանցված ամուսնության մեջ է Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ և այդ 2 տարվա ընթացքում առնվազն 365 օր օրինական հիմքերով բնակվել է Հայաստանի Հանրապետությունում.

4) Հայաստանի Հանրապետության քաղաքացի զավակ կամ ծնող ունենալը.

5) ծնողները (կամ նրանցից մեկը) նախկինում ունեցել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, և օգտատերն օրենքով սահմանված կարգով վերջին մեկ տարին մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում.

6) 1995 թվականի հունվարի 1-ից հետո իր դիմումի համաձայն դուրս է եկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից.

7) Հայաստանի Հանրապետությունում ճանաչվել է փախստական.

8) հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիություն չունեցող անձ:

29. Ազգությամբ հայ լինելու հիմքի ընտրության դեպքում.

1) Համակարգն ինքնաշխատ վերբեռնում է օգտատիրոջ կողմից Համակարգում հաստատված անձնական տվյալները`

ա. անուն,

բ. ազգանուն,

գ. ծննդյան ամսաթիվ,

դ. սեռ,

ե. քաղաքացիություն,

զ. անձը հաստատող փաստաթղթի սերիա և վավերականության ամսաթիվ.

2) անձնագրային տվյալների փոփոխության առկայության դեպքում օգտատերը կարող է խմբագրել իր անձնագրային տվյալները.

3) Համակարգն իրականացնում է անձնական տվյալների նույնացում բնակչության պետական ռեգիստրով: Ըստ անհրաժեշտության, օգտատերը կցում է անձը հաստատող փաստաթղթի պատշաճ հայերեն թարգմանությունը: Բնակչության պետական ռեգիստրով նույնացման դեպքում անձը հաստատող փաստաթղթի պատշաճ հայերեն թարգմանություն չի պահանջվում.

4) բնակչության պետական ռեգիստրի տվյալների հետ նույնականանալու դեպքում ինքնաշխատ լրացվում են օգտատիրոջ հայատառ անունը և ազգանունը: Չնույնականանալու կամ հանրային ծառայությունների համարանիշ (այսուհետ նաև` ՀԾՀ) չունենալու դեպքում օգտատերը կարող է լրացնել նաև իր անվան և ազգանվան հայատառ թարգմանությունը: Համապատասխան դաշտն օգտատիրոջ կողմից չլրացվելու դեպքում այդ դաշտերը լրացվում են օգտատիրոջ կողմից ներկայացված փաստաթղթերի թարգմանությունների հիման վրա Ծառայության աշխատակցի կողմից.

5) այնուհետ օգտատերը կցում է իր ծննդյան վկայականը, իսկ այն օտարալեզու լինելու դեպքում` պատշաճ հայերեն թարգմանությունը, ինչպես նաև լրացնում է ծննդյան վկայականի համարը և տրման ամսաթիվը (առկայության դեպքում).

6) եթե ներկայացված փաստաթղթերում առկա է անձնական տվյալների անհամապատասխանություն, կամ օգտատերն անձնական տվյալներում կատարել է փոփոխություն, ապա ընտրում է համապատասխան դաշտը և կցում է տվյալի փոփոխությունը հավաստող պաշտոնական փաստաթուղթը, իսկ փաստաթուղթն օտարալեզու լինելու դեպքում` դրա պատշաճ հայերեն թարգմանությունը.

7) այլ պետության քաղաքացիություն ունենալու դեպքում օգտատերը կարող է նշել նաև այլ պետության քաղաքացիությունը` կցելով համապատասխան անձնագիրը և դրա պատշաճ հայերեն թարգմանությունը.

8) այնուհետ օգտատերը վերբեռնում է ISO/IEC 19794-5 ստանդարտին համապատասխան գունավոր լուսանկար, որը պետք է համապատասխանի սահմանված պահանջներին: Սահմանված պահանջին անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում Համակարգն ինքնաշխատ առաջարկում է խմբագրել` կցելով սահմանված պահանջի լուսանկար.

9) լուսանկարը կցելուց հետո օգտատերը Համակարգում ինքնաշխատ բացված պատուհանում ստուգում է իր էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը, ինչպես նաև լրացնում է իր բնակության երկիրը և բնակության հասցեն: Օգտատերը կարող է նշել նաև լրացուցիչ բնակության հասցե և հեռախոսահամար.

10) այնուհետ օգտատերը կցում է ազգությամբ հայ ծնողի հետ ազգակցական կապը հիմնավորող իրավասու մարմնի կողմից տրված պաշտոնական փաստաթղթերը: Մասնավորապես, ծնողների ամուսնության և ամուսնալուծության վկայական, իսկ դրանց բացակայության դեպքում հայրության ճանաչման կամ միայնակ մայր հանդիսանալու վկայական կամ ազգակցական կապը հիմնավորող այլ` իրավասու մարմնի կողմից տրված պաշտոնական փաստաթուղթ, ինչպես նաև այդ փաստաթղթերի պատշաճ հայերեն թարգմանությունը.

11) եթե ծննդյան վկայականում բացակայում է ծնողի (ծնողների) ազգությամբ հայ լինելու մասին նշումը, ապա անհրաժեշտ է ընտրել ազգությամբ հայ լինելը հիմնավորող հետևյալ փաստերից մեկը`

ա. սույն որոշման N 5 հավելվածում նշված եկեղեցական կառույցների կողմից տրված մկրտության մասին փաստաթղթի առկայություն` հաստատված Հայաստանի Հանրապետության դեսպանության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով,

բ. հայրը կամ մայրը ազգությամբ հայ են,

գ. պապը կամ տատը ազգությամբ հայ են,

դ. քույրը կամ եղբայրը ազգությամբ հայ են,

ե. ազգությամբ հայ լինելը հավաստող օտարերկրյա իրավասու մարմնի կողմից տրված պաշտոնական փաստաթղթի առկայություն.

12) եթե ընտրվել է հայրը կամ մայրը ազգությամբ հայ են հիմքը, ապա`

ա. Համակարգն ինքնաշխատ հարցում է կատարում Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման համակարգի միասնական էլեկտրոնային գրանցամատյան (այսուհետ` ՔԿԱԳ տվյալների շտեմարան): Տվյալները հայտնաբերվելու դեպքում օգտատերը հաստատում է մոր կամ հոր կամ երկուսի տվյալները, իսկ տվյալներ չհայտնաբերելու դեպքում նշում է կատարում ՀԾՀ-ով նույնականացման համար` լրացնելով ՀԾՀ տվյալը, իսկ ՀԾՀ-ի բացակայության դեպքում կցում է հոր կամ մոր կամ երկուսի անձնագիրը` սահմանված պահանջներին համապատասխան,

բ. օգտատերը կցում է հոր կամ մոր կամ երկուսի ազգությունը հավաստող փաստաթուղթը,

գ. ազգությունը հավաստող փաստաթուղթն օտարալեզու լինելու դեպքում կցվում է պատշաճ հայերեն թարգմանությունը,

դ. եթե ներկայացված փաստաթղթերում առկա է անձնական տվյալների անհամապատասխանություն կամ ծնողի անձնական տվյալներում կատարվել է փոփոխություն, ապա ընտրում է համապատասխան դաշտը և կցում է տվյալի փոփոխությունը հավաստող պաշտոնական փաստաթուղթը, ինչպես նաև փաստաթուղթն օտարալեզու լինելու դեպքում` պատշաճ հայերեն թարգմանությունը.

13) եթե ընտրվել է պապը կամ տատը ազգությամբ հայ են հիմքը, ապա օգտատերը`

ա. նշում է կատարում ՀԾՀ-ով նույնականացման համար` լրացնելով ՀԾՀ տվյալը, իսկ ՀԾՀ-ի բացակայության դեպքում կցում է տատի կամ պապի կամ երկուսի անձնագրերը` սահմանված պահանջներին համապատասխան,

բ. ազգությամբ հայ ծնողի ծննդյան վկայականը և պատշաճ հայերեն թարգմանությունը, եթե փաստաթուղթն օտար լեզվով է, ինչպես նաև լրացնում է ծննդյան վկայականի համարը և տրման ամսաթիվը,

գ. պապի կամ տատի ամուսնության և ամուսնալուծության վկայականը, իսկ դրանց բացակայության դեպքում` ազգությամբ հայ ծնողի հետ ազգակցական կապը հիմնավորող այլ` իրավասու մարմնի կողմից տրված պաշտոնական փաստաթուղթ, ինչպես նաև պատշաճ հայերեն թարգմանությունը, եթե փաստաթուղթն օտար լեզվով է, ինչպես նաև լրացնում է ծննդյան վկայականի համարը և տրման ամսաթիվը,

դ. եթե օգտատիրոջ ծնողի ծննդյան վկայականում բացակայում է իրավասու մարմնի կողմից տրված պապի կամ տատի ազգությամբ հայ լինելու մասին նշումը, ապա նաև պապի կամ տատի ազգությամբ հայ լինելը հավաստող փաստաթուղթ, ինչպես նաև պատշաճ հայերեն թարգմանությունը, եթե փաստաթուղթն օտար լեզվով է,

ե. եթե ներկայացված փաստաթղթերում առկա է անձնական տվյալների անհամապատասխանություն կամ ընտրված անձի անձնական տվյալներում կատարվել է փոփոխություն, ապա ընտրում է համապատասխան դաշտը և կցում է տվյալի փոփոխությունը հավաստող պաշտոնական փաստաթուղթը, ինչպես նաև փաստաթուղթ` պատշաճ հայերեն թարգմանությամբ.

14) եթե ընտրվել է քույրը կամ եղբայրը ազգությամբ հայ են, ապա օգտատերը`

ա. նշում է կատարում ՀԾՀ-ով նույնականացման համար` լրացնելով ՀԾՀ տվյալը, իսկ ՀԾՀ-ի բացակայության դեպքում կցում է եղբոր կամ քրոջ կամ երկուսի անձնագիրը` սահմանված պահանջներին համապատասխան,

բ. կցում է եղբոր կամ քրոջ կամ երկուսի ծննդյան վկայականը, իսկ համատեղ ծնողների բացակայության դեպքում կցում է համահայր կամ համամայր եղբոր կամ քրոջ ծննդյան վկայականը, ինչպես նաև վկայականի` պատշաճ հայերեն թարգմանությունը, եթե փաստաթուղթն օտար լեզվով է, ինչպես նաև լրացնում է ծննդյան վկայականի համարը և տրման ամսաթիվը,

գ. եթե եղբոր կամ քրոջ ծննդյան վկայականում բացակայում է ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումը, ապա կցում է նաև եղբոր կամ քրոջ ազգությամբ հայ լինելը հավաստող իրավասու մարմնի կողմից տրված պաշտոնական փաստաթուղթ, ինչպես նաև պատշաճ հայերեն թարգմանությունը, եթե փաստաթուղթն օտար լեզվով է,

դ. եթե ներկայացված փաստաթղթերում առկա է անձնական տվյալների անհամապատասխանություն կամ ընտրված անձի անձնական տվյալներում կատարվել է փոփոխություն, ապա ընտրում է համապատասխան դաշտը և կցում է տվյալի փոփոխությունը հավաստող պաշտոնական փաստաթուղթը, ինչպես նաև փաստաթուղթ` պատշաճ հայերեն թարգմանությամբ.

15) եթե ընտրվել է ազգությամբ հայ լինելը հավաստող օտարերկրյա իրավասու մարմնի կողմից տրված պաշտոնական փաստաթղթի առկայությունը, ապա օգտատերը կցում է օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված համապատասխան փաստաթուղթը, ինչպես նաև փաստաթղթի պատշաճ հայերեն թարգմանությունը.

16) ազգությամբ հայ լինելը հիմնավորող համապատասխան փաստաթղթերը կցելուց հետո Համակարգը բացում է մերձավոր ազգականների (մայր, հայր, քույր, եղբայր, պապ, տատ, որդի, դուստր) տվյալների դաշտը, որտեղ արդեն իսկ վերբեռնված տվյալներից Համակարգն ազգությամբ հայ լինելը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա ինքնաշխատ ցուցադրում է համապատասխան մերձավոր ազգականի հետևյալ տվյալները`

ա. անուն,

բ. ազգանուն,

գ. ծննդյան ամսաթիվ,

դ. սեռ,

ե. անձնագրի սերիա և վավերականության ամսաթիվ.

17) մերձավոր ազգականի անձնագրային տվյալների փոփոխության առկայության դեպքում օգտատերը կարող է խմբագրել անձնագրային տվյալները.

18) օգտատերը կարող է ավելացնել այլ մերձավոր ազգականի (ազգականների) տվյալ, որի դեպքում նշում է կատարվում ՀԾՀ-ով նույնականացման համար` լրացնելով ՀԾՀ տվյալը, իսկ ՀԾՀ-ի բացակայության դեպքում կցում է մերձավոր ազգականի անձնագիրը` սահմանված պահանջներին համապատասխան.

19) այնուհետ Համակարգը ցուցադրում է օգտատիրոջ կողմից վերբեռնված տվյալների ամփոփումը` ըստ անհրաժեշտության, համապատասխան տվյալների խմբագրման հնարավորությամբ:

30. Օրենքով սահմանված կարգով վերջին 3 տարին Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության հիմքն ընտրելու դեպքում.

1) Համակարգն ինքնաշխատ վերբեռնում է օգտատիրոջ կողմից Համակարգում հաստատված անձնական տվյալները`

ա. ՀԾՀ,

բ. անուն,

գ. ազգանուն,

դ. ծննդյան ամսաթիվ,

ե. սեռ,

զ. քաղաքացիություն,

է. անձը հաստատող փաստաթղթի սերիա և վավերականության ամսաթիվ.

2) այնուհետ օգտատերը կցում է իր ծննդյան վկայականը, իսկ այն օտարալեզու լինելու դեպքում` պատշաճ հայերեն թարգմանությունը, ինչպես նաև լրացնում է ծննդյան վկայականի համարը և տրման ամսաթիվը.

3) եթե ներկայացված փաստաթղթերում առկա է տվյալների անհամապատասխանություն կամ օգտատերն ունի տվյալի փոփոխություն, ապա ընտրում է համապատասխան դաշտը և կցում է տվյալի փոփոխությունը հավաստող պաշտոնական փաստաթուղթը, ինչպես նաև փաստաթուղթն օտարալեզու լինելու դեպքում` դրա պատշաճ հայերեն թարգմանությունը.

4) այլ պետության քաղաքացիություն ունենալու դեպքում օգտատերը կարող է նշել նաև այլ պետության քաղաքացիությունը և կցել համապատասխան անձնագիրը և դրա պատշաճ հայերեն թարգմանությունը.

5) այնուհետ օգտատերը վերբեռնում է ISO/IEC 19794-5 ստանդարտին համապատասխան գունավոր լուսանկար, որը պետք է համապատասխանի սահմանված պահանջներին: Սահմանված պահանջին անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում Համակարգն ինքնաշխատ առաջարկում է խմբագրել` կցելով սահմանված պահանջի լուսանկար.

6) լուսանկարը կցելուց հետո օգտատերը Համակարգում ինքնաշխատ բացված պատուհանում ստուգում է իր տվյալները` բնակության երկիրը, բնակության հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը, ինչպես նաև կարող է նշել լրացուցիչ բնակության հասցե և հեռախոսահամար.

7) այնուհետ Համակարգը բացում է մերձավոր ազգականների (մայր, հայր, ամուսին, քույր, եղբայր, պապ, տատ, որդի, դուստր) տվյալների դաշտը, որտեղ օգտատերը կարող է ավելացնել մերձավոր ազգականի (ազգականների) տվյալ, որի դեպքում նշում է կատարվում ՀԾՀ-ով նույնականացման համար` լրացնելով ՀԾՀ տվյալը, իսկ ՀԾՀ-ի բացակայության դեպքում կցում է մերձավոր ազգականի անձնագիրը` սահմանված պահանջներին համապատասխան.

8) այնուհետ Համակարգը ցուցադրում է օգտատիրոջ վերաբերյալ վերբեռնված տվյալների ամփոփումը` ըստ անհրաժեշտության, օգտատիրոջ կողմից վերբեռնված համապատասխան տվյալների խմբագրման հնարավորությամբ.

9) օրենքով սահմանված վերջին 3 տարին Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության հիմքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու հիմքի ընտրության դեպքում Համակարգն ինքնաշխատ հարցում է կատարում կացության կարգավիճակների տվյալների շտեմարան: ՌԴ քաղաքացի հանդիսացող օտարերկրացու դեպքում այդ տվյալների շտեմարանում տվյալներ չհայտնաբերելու դեպքում Համակարգն ինքնաշխատ հարցում է կատարում նաև բնակչության պետական ռեգիստր: Վերջին 3 տարին Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության օրինականությունը հավաստող տվյալների առկայության դեպքում (ժամանակավոր կացության կարգավիճակի քարտ, բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք, ՌԴ քաղաքացիների դեպքում` Հայաստանի Հանրապետությունում հաշվառման մասին տեղեկատվություն), հայտնաբերված տվյալները պահպանվում են օգտատիրոջ օգտահաշվում, իսկ տվյալներ չհայտնաբերելու դեպքում էլեկտրոնային հայտի ներկայացումը հնարավոր չէ շարունակել, և Համակարգում բացվում է ծանուցում առ այն, որ տվյալներ չեն հայտնաբերվել:

31. Մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը ներկայացնելու պահը վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ գրանցված ամուսնության մեջ լինելու և այդ 2 տարվա ընթացքում առնվազն 365 օր Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու հիմքի ընտրության դեպքում.

1) Համակարգն ինքնաշխատ վերբեռնում է օգտատիրոջ կողմից Համակարգում հաստատված անձնական տվյալները`

ա. ՀԾՀ,

բ. անուն,

գ. ազգանուն,

դ. ծննդյան ամսաթիվ,

ե. սեռ,

զ. քաղաքացիություն,

է. անձը հաստատող փաստաթղթի սերիա և վավերականության ամսաթիվ.

2) այնուհետ օգտատերը կցում է իր ծննդյան վկայականը, իսկ այն օտարալեզու լինելու դեպքում` պատշաճ հայերեն թարգմանությունը, ինչպես նաև լրացնում է ծննդյան վկայականի համարը և տրման ամսաթիվը.

3) եթե ներկայացված փաստաթղթերում առկա է տվյալների անհամապատասխանություն կամ օգտատերն ունի տվյալի փոփոխություն, ապա ընտրում է համապատասխան դաշտը և կցում է տվյալի փոփոխությունը հավաստող պաշտոնական փաստաթուղթը, ինչպես նաև փաստաթուղթն օտարալեզու լինելու դեպքում` դրա պատշաճ հայերեն թարգմանությունը.

4) այլ պետության քաղաքացիություն ունենալու դեպքում օգտատերը կարող է նշել նաև այլ պետության քաղաքացիությունը և կցել համապատասխան անձնագիրը և դրա պատշաճ հայերեն թարգմանությունը.

5) այնուհետ օգտատերը վերբեռնում է ISO/IEC 19794-5 ստանդարտին համապատասխան գունավոր լուսանկար, որը պետք է համապատասխանի սահմանված պահանջներին: Սահմանված պահանջին անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում Համակարգն ինքնաշխատ առաջարկում է խմբագրել` կցելով սահմանված պահանջի լուսանկար.

6) լուսանկարը կցելուց հետո օգտատերը Համակարգում ինքնաշխատ բացված պատուհանում ստուգում է իր տվյալները` բնակության երկիրը, բնակության հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը, ինչպես նաև կարող է նշել լրացուցիչ բնակության հասցե և հեռախոսահամար.

7) Համակարգն ինքնաշխատ հարցում է կատարում ՔԿԱԳ տվյալների շտեմարան: Տվյալները հայտնաբերելու դեպքում օգտատերը հաստատում է ամուսնու տվյալները, իսկ տվյալ չհայտնաբերելու դեպքում, ամուսնու տվյալների նույնականացման նպատակով օգտատերը`

ա. ընտրում է ՀԾՀ-ով նույնականացում` լրացնելով ՀԾՀ-ի տվյալը,

բ. կցում է ամուսնության վկայականը` այն օտարալեզու լինելու դեպքում պատշաճ հայերեն թարգմանությամբ, և լրացնում է ամուսնության վկայականի համարը և տրման ամսաթիվը, եթե տվյալներն ինքնաշխատ չեն ստացվել ՔԿԱԳ տվյալների շտեմարանից.

8) եթե ներկայացված փաստաթղթերում առկա է անձնական տվյալների անհամապատասխանություն կամ անձնական տվյալի փոփոխություն, ապա ընտրում է համապատասխան դաշտը և կցում է տվյալի փոփոխությունը հավաստող պաշտոնական փաստաթուղթը, ինչպես նաև փաստաթուղթն օտարալեզու լինելու դեպքում` դրա պատշաճ հայերեն թարգմանությունը.

9) այնուհետ Համակարգը բացում է մերձավոր ազգականների (մայր, հայր, քույր, եղբայր, պապ, տատ, ամուսին, որդի, դուստր) տվյալների դաշտը, որտեղ արդեն իսկ վերբեռնված տվյալներից Համակարգն ամուսնու վերաբերյալ վերբեռնած տվյալների հիման վրա ինքնաշխատ ցուցադրում է ամուսնու հետևյալ տվյալները`

ա. անուն,

բ. ազգանուն,

գ. ծննդյան ամսաթիվ,

դ. սեռ,

ե. անձնագրի սերիա և վավերականության ամսաթիվ.

10) օգտատերը կարող է ավելացնել այլ մերձավոր ազգականի (ազգականների) տվյալ, որի դեպքում նշում է կատարում ՀԾՀ-ով նույնականացման համար` լրացնելով ՀԾՀ-ն, իսկ ՀԾՀ-ի բացակայության դեպքում կցում է մերձավոր ազգականի անձնագիրը` սահմանված պահանջներին համապատասխան.

11) այնուհետ Համակարգը ցուցադրում է օգտատիրոջ վերաբերյալ վերբեռնված տվյալների ամփոփումը` ըստ անհրաժեշտության, օգտատիրոջ կողմից վերբեռնված համապատասխան տվյալների խմբագրման հնարավորությամբ.

12) մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը ներկայացնելու պահը վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ գրանցված ամուսնության մեջ լինելու վերաբերյալ հայտնաբերված տվյալները պահպանվում են օգտատիրոջ օգտահաշվում, իսկ տվյալներ չհայտնաբերելու դեպքում օգտահաշվում բացվում է ծանուցում առ այն, որ տվյալներ չեն հայտնաբերվել.

13) օրենքով սահմանված կարգով վերջին 2 տարվա ընթացքում առնվազն 365 օր Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության օրինականությունը հավաստող տվյալների առկայության դեպքում (ժամանակավոր կացության կարգավիճակի քարտ, բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք, ՌԴ քաղաքացիների դեպքում` ՀՀ-ում հաշվառման մասին տեղեկատվություն) հայտնաբերված տվյալները պահպանվում են օգտատիրոջ օգտահաշվում, իսկ տվյալներ չհայտնաբերելու դեպքում էլեկտրոնային հայտի ներկայացումը հնարավոր չէ շարունակել, և օգտահաշվում բացվում է ծանուցում առ այն, որ տվյալներ չեն հայտնաբերվել:

32. Հայաստանի Հանրապետության քաղաքացի զավակ կամ ծնող ունենալու հիմքի ընտրության դեպքում.

1) Համակարգն ինքնաշխատ վերբեռնում է օգտատիրոջ կողմից Համակարգում հաստատված անձնական տվյալները`

ա. ՀԾՀ (առկայության դեպքում),

բ. անուն,

գ. ազգանուն,

դ. ծննդյան ամսաթիվ,

ե. սեռ,

զ. քաղաքացիություն,

է. անձը հաստատող փաստաթղթի սերիա և վավերականության ամսաթիվ.

2) եթե օգտատերը չունի ՀԾՀ, ապա անհրաժեշտ է կցել անձը հաստատող փաստաթղթի պատշաճ հայերեն թարգմանությունը.

3) այնուհետ օգտատերը կցում է իր ծննդյան վկայականը, իսկ այն օտարալեզու լինելու դեպքում, պատշաճ հայերեն թարգմանությունը, ինչպես նաև լրացնում է ծննդյան վկայականի համարը և տրման ամսաթիվը.

4) եթե ներկայացված փաստաթղթերում առկա է տվյալների անհամապատասխանություն կամ օգտատերն ունի տվյալի փոփոխություն, ապա ընտրում է համապատասխան դաշտը և կցում է տվյալի փոփոխությունը հավաստող պաշտոնական փաստաթուղթը, ինչպես նաև փաստաթուղթն օտարալեզու լինելու դեպքում` դրա պատշաճ հայերեն թարգմանությունը.

5) այլ պետության քաղաքացիություն ունենալու դեպքում օգտատերը կարող է նշել նաև այլ պետության քաղաքացիությունը և կցել համապատասխան անձնագիրը և դրա պատշաճ հայերեն թարգմանությունը.

6) այնուհետ օգտատերը վերբեռնում է ISO/IEC 19794-5 ստանդարտին համապատասխան գունավոր լուսանկար, որը պետք է համապատասխանի սահմանված պահանջներին: Սահմանված պահանջին անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում Համակարգն ինքնաշխատ առաջարկում է խմբագրել` կցելով սահմանված պահանջի լուսանկար.

7) լուսանկարը կցելուց հետո օգտատերը Համակարգում ինքնաշխատ բացված պատուհանում ստուգում է իր տվյալները` բնակության երկիրը, բնակության հասցեն, էլեկտրոնային փաստի հասցեն և հեռախոսահամարը, ինչպես նաև կարող է նշել լրացուցիչ բնակության հասցե և հեռախոսահամար.

8) այնուհետ օգտատերն ընտրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձին`

ա. ծնող` հայր կամ մայր,

բ. զավակ` որդի կամ դուստր.

9) Համակարգն ինքնաշխատ հարցում է կատարում ՔԿԱԳ տվյալների շտեմարան: Տվյալներ հայտնաբերելու դեպքում օգտատերը հաստատում է տվյալները.

10) ՔԿԱԳ տվյալների շտեմարանում տվյալ չհայտնաբերելու դեպքում օգտատերը ծնողի (ծնողների) հիմքի ընտրության դեպքում`

ա. ընտրված անձի կամ անձանց նույնականացման համար նշում է կատարում ՀԾՀ-ով նույնականացման համար` լրացնելով ՀԾՀ տվյալը, իսկ ՀԾՀ-ի բացակայության դեպքում կցում է ընտրված անձի կամ անձանց անձնագիրը` սահմանված պահանջներին համապատասխան,

բ. ընտրված անձի կամ անձանց անձնագիրը կցելու դեպքում կցում է նաև ծնողների ամուսնության և ամուսնալուծության վկայականը, իսկ դրանց բացակայության դեպքում հայրության ճանաչման կամ միայնակ մայր հանդիսանալու վկայական կամ ծնողի հետ ազգակցական կապը հիմնավորող այլ` իրավասու մարմնի կողմից տրված պաշտոնական փաստաթուղթը, ինչպես նաև կցվող փաստաթղթի պատշաճ հայերեն թարգմանությունը, եթե փաստաթուղթն օտար լեզվով է, ինչպես նաև լրացնում է կցվող փաստաթղթի համարը և տրման ամսաթիվը,

գ. եթե ներկայացված փաստաթղթերում առկա է անձնական տվյալների անհամապատասխանություն կամ ընտրված անձն ունի անձնական տվյալի փոփոխություն, ապա ընտրում է համապատասխան դաշտը և կցում է տվյալի փոփոխությունը հավաստող պաշտոնական փաստաթուղթը, իսկ փաստաթուղթն օտարալեզու լինելու դեպքում նաև` պատշաճ հայերեն թարգմանությունը.

11) ՔԿԱԳ տվյալների շտեմարանում տվյալ չհայտնաբերելու դեպքում օգտատերը զավակի (զավակների) հիմքի ընտրության դեպքում`

ա. ընտրված անձի կամ անձանց նույնականացման համար նշում է կատարում ՀԾՀ-ով նույնականացման համար` լրացնելով ՀԾՀ տվյալը, իսկ ՀԾՀ-ի բացակայության դեպքում կցում է ընտրված անձի կամ անձանց անձնագրերը` սահմանված պահանջներին համապատասխան,

բ. ընտրված անձի կամ անձանց անձնագրերը կցելու դեպքում կցում է նաև զավակի (զավակների) ծննդյան վկայականը, ինչպես նաև վկայականի` պատշաճ հայերեն թարգմանությունը, ինչպես նաև լրացնում է ծննդյան վկայականի համարը և տրման ամսաթիվը,

գ. եթե ներկայացված փաստաթղթերում առկա է անձնական տվյալների անհամապատասխանություն կամ ընտրված անձն ունի անձնական տվյալի փոփոխություն, ապա ընտրում է համապատասխան դաշտը և կցում է տվյալի փոփոխությունը հավաստող պաշտոնական փաստաթուղթը, իսկ փաստաթուղթն օտարալեզու լինելու դեպքում նաև` պատշաճ հայերեն թարգմանությունը.

12) համապատասխան փաստաթղթերը կցելուց հետո Համակարգը բացում է մերձավոր ազգականների (մայր, հայր, քույր, եղբայր, պապ, տատ, որդի, դուստր) տվյալների դաշտը, որտեղ արդեն իսկ վերբեռնված տվյալներից Համակարգն ընտրված Հայաստանի Հանրապետության քաղաքացի զավակի կամ ծնողի վերաբերյալ ներկայացված փաստաթղթերի հիման վրա ինքնաշխատ ցուցադրում է համապատասխան այդ անձի հետևյալ տվյալները`

ա. անուն,

բ. ազգանուն,

գ. ծննդյան ամսաթիվ,

դ. սեռ,

ե. գրանցման հասցե,

զ. անձնագրի սերիա և վավերականության ամսաթիվ.

13) մերձավոր ազգականի անձնագրային տվյալների փոփոխության առկայության դեպքում օգտատերը կարող է խմբագրել անձնագրային տվյալները.

14) օգտատերը կարող է ավելացնել այլ մերձավոր ազգականի (ազգականների) տվյալ, որի դեպքում նշում է կատարում ՀԾՀ-ով նույնականացման համար` լրացնելով ՀԾՀ տվյալը, իսկ ՀԾՀ-ի բացակայության դեպքում կցում է մերձավոր ազգականի անձնագիրը` սահմանված պահանջներին համապատասխան.

15) այնուհետ Համակարգը ցուցադրում է օգտատիրոջ վերաբերյալ Համակարգ վերբեռնված տվյալների ամփոփումը` ըստ անհրաժեշտության, օգտատիրոջ կողմից վերբեռնված համապատասխան տվյալների խմբագրման հնարավորությամբ.

16) Հայաստանի Հանրապետության քաղաքացի զավակ կամ ծնող ունենալու հիմքի ընտրության դեպքում Համակարգն ինքնաշխատ հարցում է կատարում ՔԿԱԳ տվյալների շտեմարան: Հայտնաբերված տվյալները պահպանվում են օգտատիրոջ օգտահաշվում, իսկ տվյալներ չհայտնաբերելու դեպքում օգտահաշվում բացվում է ծանուցում առ այն, որ տվյալներ չեն հայտնաբերվել:

33. Ծնողների (կամ նրանցից մեկի)` նախկինում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունենալու և օգտատիրոջ` օրենքով սահմանված կարգով վերջին մեկ տարին Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու հիմքի ընտրության դեպքում.

1) Համակարգն ինքնաշխատ վերբեռնում է օգտատիրոջ կողմից Համակարգում հաստատված անձնական տվյալները`

ա. ՀԾՀ (առկայության դեպքում),

բ. անուն,

գ. ազգանուն,

դ. ծննդյան ամսաթիվ,

ե. սեռ,

զ. քաղաքացիություն,

է. անձը հաստատող փաստաթղթի սերիա և վավերականության ամսաթիվ.

2) օգտատերը կցում է անձը հաստատող փաստաթղթի պատշաճ հայերեն թարգմանությունը (ըստ անհրաժեշտության).

3) այնուհետ օգտատերը կցում է իր ծննդյան վկայականը, իսկ այն օտարալեզու լինելու դեպքում` պատշաճ հայերեն թարգմանությունը, ինչպես նաև լրացնում է ծննդյան վկայականի համարը և տրման ամսաթիվը.

4) եթե ներկայացված փաստաթղթերում առկա է տվյալների անհամապատասխանություն կամ օգտատերն ունի տվյալի փոփոխություն, ապա ընտրում է համապատասխան դաշտը և կցում է տվյալի փոփոխությունը հավաստող պաշտոնական փաստաթուղթը, ինչպես նաև փաստաթուղթն օտարալեզու լինելու դեպքում` դրա պատշաճ հայերեն թարգմանությունը.

5) այլ պետության քաղաքացիություն ունենալու դեպքում օգտատերը կարող է նշել նաև այլ պետության քաղաքացիությունը և կցել համապատասխան անձնագիրը և դրա պատշաճ հայերեն թարգմանությունը.

6) այնուհետ օգտատերը վերբեռնում է ISO/IEC 19794-5 ստանդարտին համապատասխան գունավոր լուսանկար, որը պետք է համապատասխանի սահմանված պահանջներին: Սահմանված պահանջին անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում Համակարգն ինքնաշխատ առաջարկում է խմբագրել` կցելով սահմանված պահանջի լուսանկար.

7) լուսանկարը կցելուց հետո օգտատերը Համակարգում ինքնաշխատ բացված պատուհանում ստուգում է իր տվյալները` բնակության երկիրը, բնակության հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը, ինչպես նաև կարող է նշել լրացուցիչ բնակության հասցե և հեռախոսահամար.

8) ծնողի (ծնողների) հիմքի ընտրությունից հետո`

ա. ծնողի կամ ծնողների նույնականացման համար նշում է կատարում ՀԾՀ-ով նույնականացման համար` լրացնելով ՀԾՀ տվյալը, իսկ ՀԾՀ-ի բացակայության դեպքում կցում է ընտրված ծնողի կամ երկուսի անձնագիրը` սահմանված պահանջներին համապատասխան,

բ. ծնողի կամ ծնողների անձնագիրը կցելու դեպքում կցում է նաև պատշաճ հայերեն թարգմանությունը,

գ. ծնողի մահվան դեպքում` մահվան վկայականը և դրա պատշաճ հայերեն թարգմանությունն օտարալեզու լինելու դեպքում` նշելով վկայականի համարը և տրման ամսաթիվը,

դ. ծնողների ամուսնության և ամուսնալուծության վկայականը, իսկ դրանց բացակայության դեպքում հայրության ճանաչման կամ միայնակ մայր հանդիսանալու վկայական կամ նախկինում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացած ծնողի հետ ազգակցական կապը հիմնավորող այլ` իրավասու մարմնի կողմից տրված պաշտոնական փաստաթուղթը, ինչպես նաև կցվող փաստաթղթի պատշաճ հայերեն թարգմանությունը, եթե փաստաթուղթն օտար լեզվով է, ինչպես նաև լրացնում է կցվող փաստաթղթի համարը և տրման ամսաթիվը,

ե. եթե ներկայացված փաստաթղթերում առկա է անձնական տվյալների անհամապատասխանություն կամ ընտրված անձն ունի անձնական տվյալի փոփոխություն, ապա ընտրում է համապատասխան դաշտը և կցում է տվյալի փոփոխությունը հավաստող պաշտոնական փաստաթուղթը, իսկ փաստաթուղթն օտարալեզու լինելու դեպքում նաև` պատշաճ հայերեն թարգմանությունը.

9) այնուհետ Համակարգը բացում է մերձավոր ազգականների (մայր, հայր, քույր, եղբայր, պապ, տատ, որդի, դուստր) տվյալների դաշտը, որտեղ արդեն իսկ վերբեռնված տվյալներից Համակարգը ծնողի կամ ծնողների վերաբերյալ վերբեռնված տվյալների հիման վրա ինքնաշխատ ցուցադրում է համապատասխան ծնողի հետևյալ տվյալները`

ա. անուն,

բ. ազգանուն,

գ. ծննդյան ամսաթիվ,

դ. սեռ,

ե. անձնագրի սերիա և վավերականության ամսաթիվ.

10) ծնողի անձնագրային տվյալների փոփոխության առկայության դեպքում օգտատերը կարող է խմբագրել անձնագրային տվյալները.

11) օգտատերը կարող է ավելացնել այլ մերձավոր ազգականի (ազգականների) տվյալ, որի դեպքում նշում է կատարում ՀԾՀ-ով նույնականացման համար` լրացնելով ՀԾՀ տվյալը, իսկ ՀԾՀ-ի բացակայության դեպքում կցում է մերձավոր ազգականի անձնագիրը` սահմանված պահանջներին համապատասխան.

12) այնուհետ Համակարգը ցուցադրում է օգտատիրոջ կողմից վերբեռնված տվյալների ամփոփումը` ըստ անհրաժեշտության, համապատասխան տվյալների խմբագրման հնարավորությամբ.

13) ծնողների կամ նրանցից մեկի` նախկինում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունենալու և օգտատիրոջ` օրենքով սահմանված կարգով վերջին մեկ տարին մշտապես Հայաստանի Հանրապետությունում բնակվելու հիմքի ընտրության դեպքում Համակարգն ինքնաշխատ հարցում է կատարում կացության կարգավիճակների տվյալների շտեմարան: ՌԴ քաղաքացի հանդիսացող օտարերկրացու դեպքում այդ տվյալների շտեմարանում տվյալներ չհայտնաբերելու դեպքում Համակարգն ինքնաշխատ հարցում է կատարում նաև բնակչության պետական ռեգիստր: Վերջին 1 տարին Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության օրինականությունը հավաստող տվյալների առկայության դեպքում (ժամանակավոր կացության կարգավիճակի քարտ, բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք, ՌԴ քաղաքացու դեպքում` ՀՀ-ում հաշվառման մասին տեղեկատվություն) հայտնաբերված տվյալները պահպանվում են օգտատիրոջ օգտահաշվում, իսկ տվյալներ չհայտնաբերելու դեպքում էլեկտրոնային հայտի ներկայացումը հնարավոր չէ շարունակել, և օգտահաշվում բացվում է ծանուցում առ այն, որ տվյալներ չեն հայտնաբերվել.

14) ծնողների կամ նրանցից մեկի` նախկինում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունենալու և օգտատիրոջ` օրենքով սահմանված կարգով վերջին մեկ տարին մշտապես Հայաստանի Հանրապետությունում բնակվելու հիմքի ընտրության դեպքում Համակարգն ինքնաշխատ հարցում է կատարում Ծառայության տվյալների շտեմարան: Հայտնաբերված տվյալները պահպանվում են օգտատիրոջ օգտահաշվում, իսկ տվյալներ չհայտնաբերելու դեպքում էլեկտրոնային հայտի ներկայացումը հնարավոր չէ շարունակել, և օգտահաշվում բացվում է ծանուցում առ այն, որ տվյալներ չեն հայտնաբերվել:

34. 1995 թվականի հունվարի 1-ից հետո իր դիմումի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու հիմքի ընտրության դեպքում.

1) Համակարգն ինքնաշխատ վերբեռնում է օգտատիրոջ կողմից Համակարգում հաստատված անձնական տվյալները`

ա. ՀԾՀ,

բ. անուն,

գ. ազգանուն,

դ. ծննդյան ամսաթիվ,

ե. սեռ,

զ. քաղաքացիություն,

է. անձը հաստատող փաստաթղթի սերիա և վավերականության ամսաթիվ.

2) օգտատերը կցում է անձը հաստատող փաստաթղթի պատշաճ հայերեն թարգմանությունը.

3) այնուհետ օգտատերը կցում է իր ծննդյան վկայականը, իսկ այն օտարալեզու լինելու դեպքում` պատշաճ հայերեն թարգմանությունը, ինչպես նաև լրացնում է ծննդյան վկայականի համարը և տրման ամսաթիվը.

4) եթե ներկայացված փաստաթղթերում առկա է տվյալների անհամապատասխանություն կամ օգտատերն ունի տվյալի փոփոխություն, ապա ընտրում է համապատասխան դաշտը և կցում է տվյալի փոփոխությունը հավաստող պաշտոնական փաստաթուղթը, ինչպես նաև փաստաթուղթն օտարալեզու լինելու դեպքում` դրա պատշաճ հայերեն թարգմանությունը.

5) այլ պետության քաղաքացիություն ունենալու դեպքում օգտատերը կարող է նշել նաև այլ պետության քաղաքացիությունը և կցել համապատասխան անձնագիրը և դրա պատշաճ հայերեն թարգմանությունը.

6) այնուհետ օգտատերը վերբեռնում է ISO/IEC 19794-5 ստանդարտին համապատասխան գունավոր լուսանկար, որը պետք է համապատասխանի սահմանված պահանջներին: Սահմանված պահանջին անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում Համակարգն ինքնաշխատ առաջարկում է խմբագրել` կցելով սահմանված պահանջի լուսանկար.

7) լուսանկարը կցելուց հետո օգտատերը Համակարգում ինքնաշխատ բացված պատուհանում ստուգում է իր տվյալները` բնակության երկիրը, բնակության հասցեն, էլեկտրոնային փաստի հասցեն և հեռախոսահամարը, ինչպես նաև կարող է նշել լրացուցիչ բնակության հասցե և հեռախոսահամար.

8) այնուհետ Համակարգը բացում է մերձավոր ազգականների (մայր, հայր, ամուսին, քույր, եղբայր, պապ, տատ, որդի, դուստր) տվյալների դաշտը, որտեղ օգտատերը կարող է ավելացնել մերձավոր ազգականի (ազգականների) տվյալ, որի դեպքում նշում է կատարում ՀԾՀ-ով նույնականացման համար` լրացնելով ՀԾՀ տվյալը, իսկ ՀԾՀ-ի բացակայության դեպքում կցում է մերձավոր ազգականի անձնագիրը` սահմանված պահանջներին համապատասխան.

9) այնուհետ Համակարգը ցուցադրում է օգտատիրոջ վերաբերյալ վերբեռնված տվյալների ամփոփումը` ըստ անհրաժեշտության, օգտատիրոջ կողմից վերբեռնված համապատասխան տվյալների խմբագրման հնարավորությամբ.

10) 1995 թվականի հունվարի 1-ից հետո իր դիմումի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու հիմքի ընտրության դեպքում Համակարգն ինքնաշխատ հարցում է կատարում Ծառայության տվյալների շտեմարան: Հայտնաբերված տվյալները պահպանվում են օգտատիրոջ օգտահաշվում, իսկ տվյալներ չհայտնաբերելու դեպքում էլեկտրոնային հայտի ներկայացումը հնարավոր չէ շարունակել, և օգտահաշվում բացվում է ծանուցում առ այն, որ տվյալներ չեն հայտնաբերվել:

35. Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված լինելու հիմքի ընտրության դեպքում.

1) Համակարգն ինքնաշխատ վերբեռնում է օգտատիրոջ կողմից Համակարգում հաստատված անձնական տվյալները`

ա. ՀԾՀ,

բ. անուն,

գ. ազգանուն,

դ. ծննդյան ամսաթիվ,

ե. սեռ,

զ. քաղաքացիություն,

է. անձը հաստատող փաստաթղթի սերիա և վավերականության ամսաթիվ.

2) այնուհետ օգտատերը կցում է իր ծննդյան վկայականը, իսկ այն օտարալեզու լինելու դեպքում` պատշաճ հայերեն թարգմանությունը, ինչպես նաև լրացնում է ծննդյան վկայականի համարը և տրման ամսաթիվը.

3) եթե ներկայացված փաստաթղթերում առկա է տվյալների անհամապատասխանություն կամ օգտատերն ունի տվյալի փոփոխություն, ապա ընտրում է համապատասխան դաշտը և կցում է տվյալի փոփոխությունը հավաստող պաշտոնական փաստաթուղթը, ինչպես նաև փաստաթուղթն օտարալեզու լինելու դեպքում` դրա պատշաճ հայերեն թարգմանությունը.

4) այլ պետության քաղաքացիություն ունենալու դեպքում օգտատերը կարող է նշել նաև այլ պետության քաղաքացիությունը և կցել համապատասխան անձնագիրը և դրա պատշաճ հայերեն թարգմանությունը.

5) այնուհետ օգտատերը վերբեռնում է ISO/IEC 19794-5 ստանդարտին համապատասխան գունավոր լուսանկար, որը պետք է համապատասխանի սահմանված պահանջներին: Սահմանված պահանջին անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում Համակարգն ինքնաշխատ առաջարկում է խմբագրել` կցելով սահմանված պահանջի լուսանկար.

6) լուսանկարը կցելուց հետո օգտատերը Համակարգում ինքնաշխատ բացված պատուհանում ստուգում է իր տվյալները` բնակության երկիրը, բնակության հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը, ինչպես նաև կարող է նշել լրացուցիչ բնակության հասցե և հեռախոսահամար.

7) այնուհետ Համակարգը բացում է մերձավոր ազգականների (մայր, հայր, ամուսին, քույր, եղբայր, պապ, տատ, որդի, դուստր) տվյալների դաշտը, որտեղ օգտատերը կարող է ավելացնել մերձավոր ազգականի (ազգականների) տվյալ, որի դեպքում նշում է կատարում ՀԾՀ-ով նույնականացման համար` լրացնելով ՀԾՀ տվյալը, իսկ ՀԾՀ-ի բացակայության դեպքում կցում է մերձավոր ազգականի անձնագիրը` սահմանված պահանջներին համապատասխան.

 

-------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.01.2026
N 97-Ն
Որոշում