040.0964.160803
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«16» օգոստոսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 հուլիսի 2003 թվականի N 964-Ա
i
«ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 62-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանված կարգով դադարեցնել «Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի ծրագրերի իրականացում» պետական հիմնարկի գործունեությունը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված հիմնարկի գործունեության դադարեցման գործընթացը:
i
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` տասնօրյա ժամկետում ճշտել «Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի ծրագրերի իրականացում» պետական հիմնարկի պարտքերը և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն` նշված պետական հիմնարկի լուծարումից հետո մնացած պարտքերի մարումը Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին իրականացնելու համար:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-ԻՆ