Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2 ...

 

 

050.0383.011203

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «01»         12           2003 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 050033561

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 նոյեմբերի 2003 թվականի N 383-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի ԹԻՎ 166-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7.1 գլուխը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի ապրիլի 29-ի «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների և հաշիվների պարտադիր երաշխավորման մասին» կանոնակարգ 20-ը հաստատելու մասին» թիվ 166-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգում (այսուհետև` կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) կանոնակարգի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«3. Ավանդների երաշխավորման հատուկ հիմնադրամի (այսուհետև` հիմնադրամ) միջոցների հաշվին երաշխավորվում են նաև ֆիզիկական անձանց դրամային և արտարժութային բանկային հաշիվները` սույն կանոնակարգով սահմանված կարգով և պայմաններով».

բ) կանոնակարգի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«15. Հիմնադրամի միջոցները կառավարում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանված կարգով և պայմաններով».

գ) կանոնակարգի 16-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

i

դ) կանոնակարգի 20-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն կետով սահմանված տեղեկատվության ներկայացման ձևը բանկին է ներկայացնում «Ֆիզիկական անձանց ավանդների երաշխավորման ֆոնդ» հիմնարկը` ստեղծված Կենտրոնական բանկի նախագահի 20.03.2003 թ. թիվ 1/92Լ որոշմամբ այսուհետև` հիմնարկ, երաշխավորված գումարի ստացման դեպքը տեղի ունենալուց հետո երկօրյա ժամկետում»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
11.11.2003
N 383-Ն
Որոշում