605.0074.070205
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«07» 02 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60505086
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
2 փետրվարի 2005 թվականի N 74-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 21-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 20-ի «Քաղաքացիական ծառայողների վերապատրաստում անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 21-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.
որոշմամբ հաստատված հավելվածի`
i
1) 21-րդ կետի «կայացման,» բառից հետո լրացնել «քաղաքացիական ծառայողի կողմից արտամրցութային կարգով քաղաքացիական ծառայության այլ խմբի նոր պաշտոն զբաղեցնելու,» բառերը.
2) 33-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 33.1-րդ կետ.
i
«33.1. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պարտադիր վերապատրաստմանը սահմանված կարգով և ժամկետներում անհարգելի պատճառով չմասնակցած քաղաքացիական ծառայողը պարտադիր վերապատրաստման ենթակա է իր միջոցների հաշվին` Աշխատակազմի ղեկավարի հայտի հիման վրա` Խորհրդի կողմից տրված ուղեգրով:
Սույն կետով նախատեսված դեպքում քաղաքացիական ծառայողը համապատասխան ուսումնական հաստատության հաշվեհամարին գումարը փոխանցում է տվյալ տարվա պետական բյուջեով քաղաքացիական ծառայողի վերապատրաստման համար նախատեսված գումարի չափով:»: