040.0431.190405
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«19» ապրիլի 2005 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
17 մարտի 2005 թվականի N 431-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ և 23-րդ հոդվածների 3-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
i
3. Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել`
ա) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին` բնական աղետներից տուժած Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հողօգտագործողներին աջակցելու նպատակով աշնանացան ցորեն և կարտոֆիլի տնկանյութ ձեռք բերելու համար` 10000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով).
բ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` կենսապատրաստուկների, ախտորոշիչ միջոցների և անասնաբուժական դեղամիջոցների տեղափոխման նպատակով սառնարան-ավտոմեքենա ձեռք բերելու համար` 8000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տրանսպորտային միջոցների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):
(3-րդ կետը փոփ. 15.11.05 թիվ 1960-Ն որոշում)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-ԻՆ
 
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի մարտի 17-ի
N 431-Ն որոշման
 
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
 
(հազ. դրամ)
._________________________________________________________________________.
|Բյուջետային  |Բյուջետային ծախսերի     |Վերաբաշխում «Հայաստանի            |
|ծախսերի      |գործառական դասակարգման  |Հանրապետության 2005 թվականի       |
|գործառական   |խմբերի և  ենթախմբերի,   |պետական բյուջեի մասին» Հայաստանի  |
|դասակարգման  |ֆինանսավորվող ծրագրերի  |Հանրապետության օրենքի N 1         |
|             |և  դրանք իրականացնող    |հավելվածում և  փոփոխություններ    |
|             |մարմինների անվանումները |Հայաստանի Հանրապետության          |
|             |                        |կառավարության 2005 թվականի        |
|             |                        |փետրվարի 24-ի N 265-Ն որոշման N 5 |
|             |                        |հավելվածում (բացասական նշանով     |
|             |                        |նշված են հատկացումներից           |
|             |                        |պակասեցվող, իսկ դրական նշանով`    |
|             |                        |ավելացվող գումարները)             |
|_____________|                        |__________________________________|
|խումբը|ենթա- |                        |  6 ամիս  |  9 ամիս   |   տարի    |
|      |խումբը|                        |          |           |           |
|______|______|________________________|__________|___________|___________|
|    10|    05|Անասնաբուժություն և     |          |           |           |
|      |      |հակահամաճարակային       |          |           |           |
|      |      |միջոցառումներ           |  -18000.0|   -18000.0|   -18000.0|
|      |      |այդ թվում`              |          |           |           |
|      |      |02. Պատվաստուկներ և  այլ|          |           |           |
|      |      |հակահամաճարակային       |          |           |           |
|      |      |միջոցառումների համար    |          |           |           |
|      |      |անհրաժեշտ պարագաների    |          |           |           |
|      |      |ձեռքբերում              |  -18000.0|   -18000.0|   -18000.0|
|      |      |                        |          |           |           |
|      |      |ՀՀ գյուղատնտեսության    |          |           |           |
|      |      |նախարարություն          |  -18000.0|   -18000.0|   -18000.0|
|______|______|________________________|__________|___________|___________|
|    14|    06|Այլ ծրագրեր             |   18000.0|    18000.0|    18000.0|
|      |      |այդ թվում`              |          |           |           |
|      |      |01. ՀՀ կառավարության    |          |           |           |
|      |      |պահուստային ֆոնդ        |   18000.0|    18000.0|    18000.0|
|      |      |                        |          |           |           |
|      |      |ՀՀ կառավարություն       |   18000.0|    18000.0|    18000.0|
|      |      |                        |          |           |           |
|      |      |Այլ ծախսեր              |   10000.0|    10000.0|    10000.0|
|      |      |                        |          |           |           |
|      |      |Տրանսպորտային միջոցների |          |           |           |
|      |      |ձեռքբերման ծախսեր       |    8000.0|     8000.0|     8000.0|
._________________________________________________________________________.