Սեղմել Esc փակելու համար:
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆ ...

 

 

010.0124.180605

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2005 թվականի մայիսի 26-ին

 

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Քաղաքացիական պաշտպանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (31 մարտի 2004 թվականի, ՀՕ-60, այսուհետ` օրենք) վերնագրում և տեքստում «զորքեր» բառն ու դրա հոլովաձևերը փոխարինել «ստորաբաժանումներ» բառով և դրա հոլովաձևերով:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 1-ին հոդվածի երկրորդ պարբերությունը հանել:

 

i

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 6-րդ հոդվածում`

i

ա) առաջին պարբերության «արտակարգ իրավիճակների և քաղաքացիական» բառերը հանել.

բ) երկրորդ պարբերության «, իսկ մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրամանատարությունը» բառերը հանել:

 

i

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետում «ստորաբաժանումների աշխատակիցների» բառերը փոխարինել «այլ անձնակազմի» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 14-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մարտական կիրառման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կանոնագրքերով և կանոնադրություններով:»:

 

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 16-րդ հոդվածում`

i

ա) երկրորդ պարբերության «և քաղաքացիական պաշտպանության զորքերի կանոնագրքերով» բառերը փոխարինել «կանոնագրքերով և կանոնադրություններով» բառերով.

բ) չորրորդ պարբերությունը հանել:

 

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 17-րդ հոդվածում`

i

ա) առաջին պարբերության «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության» բառերը հանել.

բ) երկրորդ պարբերությունը հանել:

 

i

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 22-րդ հոդվածի երկրորդ պարբերությունից «, Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառում լիազոր մարմնի» բառերը հանել:

 

ՀՈԴՎԱԾ 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

 

18 հունիսի 2005 թվականի

ՀՕ-124-Ն

 

 

pin
ՀՀ 26.05.2005
N ՀՕ-124-Ն օրենք