Սեղմել Esc փակելու համար:
ՄԵՂՐԻ-ՇՎԱՆԻՁՈՐ-ՎԵՐԻՇԵՆ-ԾԱՎ-ԿԱՊԱՆ ՀԱՆՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԵՂՐԻ-ՇՎԱՆԻՁՈՐ-ՎԵՐԻՇԵՆ-ԾԱՎ-ԿԱՊԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆ ...

 

 

040.0874.060705

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«6» հուլիսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հունիսի 2005 թվականի N 874-Ն

 

i

ՄԵՂՐԻ-ՇՎԱՆԻՁՈՐ-ՎԵՐԻՇԵՆ-ԾԱՎ-ԿԱՊԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ ԾՐԱԳԾԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 600-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Մեղրի-Շվանիձոր-Վերիշեն-Ծավ-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի նախագծային և շինարարական աշխատանքների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Մեղրի-Շվանիձոր-Վերիշեն-Ծավ-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի ծրագիծը` 96.4 կմ երկարությամբ և 185.6 հեկտար մակերեսով` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` մեկամսյա ժամկետում Մեղրու, Կապանի քաղաքային և Ալդարայի, Շվանիձորի, Ծավի, Սրաշենի, Շիկահողի, Ճակատենի, Գեղանուշի ու Գոմարանի գյուղական համայնքների ղեկավարների հետ համատեղ ուսումնասիրել և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նշված հողամասում գտնվող հողերի կատեգորիաների անհրաժեշտ փոփոխություն կատարելու, ինչպես նաև այլ անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերի դիմաց փոխհատուցման վերաբերյալ:

i

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` շինարարության ժամկետները չխախտելու նպատակով`

ա) թույլատրել Մեղրի-Վերիշեն-Ծավ-Կապան հատվածի շինարարական և նախագծային աշխատանքներն իրականացնել զուգընթաց` ուժի մեջ թողնելով պետական կապալի «Դորոժնիկ» և «Կապավոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների հետ «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից կնքված պետական կապալի 2005 թվականի ապրիլի 26-ի N ԱՇՁԲ-05/54-3, 2005 թվականի մայիսի 17-ի N ԱՇՁԲ-05/70 և 2005 թվականի ապրիլի 28-ի N ԱՇՁԲ-05/54-4 պայմանագրերը,

բ) կապալառու կազմակերպությունների կողմից կատարված շինարարական աշխատանքների դիմաց վճարումները կատարել նշված պայմանագրերում ներառված նախահաշիվներով սահմանված աշխատանքների միավոր գների հիման վրա,

գ) նախագծային աշխատանքների ավարտից հետո` սույն կետում նշված պայմանագրերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան կատարել փոփոխություններ` միավոր գները թողնելով անփոփոխ:

(3-րդ կետը փոփ. 13.10.05 թիվ 1641-Ն որոշում)

4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 5-ի «Մեղրի-Շվանիձոր-Վերիշեն-Ծավ-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի Շվանիձոր-Վերիշեն-Ծավ հատվածի ծրագծի մասին» N 600-Ն որոշումը:

i

4.1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` գոյություն ունեցող Մեղրի-Վերիշեն և Ծավ-Կապան ճանապարհահատվածների տեխնիկական չափանիշները համապատասխանեցնել գործող նորմերին:

(4.1-րդ կետը լրաց. 13.10.05 թիվ 1641-Ն որոշում)

4.2. Սահմանել, որ նոր ճանապարհահատվածի սկիզբը համարվում է Շիշկերտից դեպի Վերիշեն 14 կմ հեռավորության վրա գտնվող կետը, վերջը` Ծավից դեպի Շիշկերտ 7 կմ հեռավորության վրա գտնվող կետը:

(4.2-րդ կետը լրաց. 13.10.05 թիվ 1641-Ն որոշում)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(որոշումը փոփ. 13.10.05 թիվ 1641-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի հունիսի 29-ի

N 874-Ն որոշման

 

i

ԾՐԱԳԻԾ ՇՎԱՆԻՁՈՐ-ՎԵՐԻՇԵՆ-ԾԱՎ-ԿԱՊԱՆ

 

___________________________

ԻՐՏԵԿ - ծրագիծը չի բերվում

(ծրագիծը փոփ. 13.10.05 թիվ 1641-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.06.2005
N 874-Ն
Որոշում