Սեղմել Esc փակելու համար:
«ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ԼԵՌՆԱՓՐԿԱՐԱՐ ԶՈՐԱՄԱՍԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ԼԵՌՆԱՓՐԿԱՐԱՐ ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ՇՏԱԲ» ՓԱԿ Բ ...

 

 

040.1117.100805

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«10» օգոստոսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հուլիսի 2005 թվականի N 1117-Ա

 

«ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ԼԵՌՆԱՓՐԿԱՐԱՐ ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ՇՏԱԲ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԵՎ «ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ԼԵՌՆԱՓՐԿԱՐԱՐ ՋՈԿԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Ռազմականացված լեռնափրկարար զորամասերի շտաբ» փակ բաժնետիրական և «Ռազմականացված լեռնափրկարար ջոկատ» պետական փակ բաժնետիրական ընկերությունների պետական բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությանը` համապատասխանաբար դադարեցնելով Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության պետական բաժնետոմսերի կառավարման լիազորությունները:

(1-ին կետը փոփ. 29.12.05 թիվ 2288-Ա, 21.08.08 թիվ 942-Ա որոշումներ)

i

2. Ռազմականացված լեռնափրկարար զորամասերի շտաբ» փակ բաժնետիրական և «Ռազմականացված լեռնափրկարար ջոկատ» պետական փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման ձևով վերակազմակերպել «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» փակ բաժնետիրական ընկերության:

(2-րդ կետը փոփ. 04.05.06 թիվ 566-Ա որոշում*)

3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին`

i

ա) (3-րդ կետի ա ենթակետն ուժը կորցրել է 04.05.06 թիվ 566-Ա որոշում)

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» փակ բաժնետիրական ընկերության պետական գրանցումը` նշված ընկերությունների միջոցների հաշվին:

(3-րդ կետը փոփ. 29.12.05 թիվ 2288-Ա, 04.05.06 թիվ 566-Ա, 21.08.08 թիվ 942-Ա, 26.08.10 թիվ 1083-Ա որոշումներ)

4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 7-ի «Պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց հիմնադրի լիազորությունները պետական կառավարման համապատասխան մարմիններին վերապահելու, մի շարք տնտեսական ընկերություններ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով չնախատեսված կազմակերպական-իրավական ձևի ձեռնարկությունները լուծարելու մասին» N 1833-Ա որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-ԻՆ

 

--------------------------------------------------

ԻՐՏԵԿ - 26.08.10 թիվ 1083-Ա որոշմամբ  որոշման 2-րդ կետում «նախարարության

արտակարգ իրավիճակների վարչությանը» բառերը պետք է փոխարինվեր

«նախարարությանը» բառով: Սակայն նման բառեր չկան 2-րդ կետում:

Այս իսկ պատճառով փոփոխությունը չի կատարվել:

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.07.2005
N 1117-Ա
Որոշում