040.1293.290805
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«29» օգոստոսի 2005 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
18 օգոստոսի 2005 թվականի N 1293-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 309-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» N 309-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված կարգում`
i
ա) 3-րդ կետի «ա» ենթակետից հանել «և չեն օգտվել նախորդ տարիներին աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման համար իրենց իրավունքից» բառերը.
բ) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«12. Վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու դեպքում աջակցություն ստացող ընտանիքի յուրաքանչյուր անդամի` բնակելի մակերեսով ապահովվածությունը չպետք է պակաս լինի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմերից»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-ԻՆ