040.1414.130905
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«13» սեպտեմբերի 2005 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
1 սեպտեմբերի 2005 թվականի N 1414-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 976-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի գումարներն ավելացնելու, Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 976-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 4.13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«4.13. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին` մարզի մի շարք համայնքներում` համաձայն N 10 հավելվածի, 2005 թվականի կարկտահարության հետևանքները մեղմելու և ջրօգտագործողներին աջակցելու նպատակով ոռոգման ջրի տարեկան վարձի մասնակի փոխհատուցման համար` 42.468,1 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով)».
բ) որոշման N 10 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
 
i
«Հավելված N 10
ՀՀ կառավարության
2005 թվականի հուլիսի 14-ի
N 976-Ն որոշման
 
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՄԵՂՄԵԼՈՒ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՎԱՐՁԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ
 
._________________________________________________.
|NN |Համայնքի անվանումը|Վնասված տարածքը|Գումարը   |
|ը/կ|                  |     (հա)      |(դրամ)    |
|___|__________________|_______________|__________|
| 1.|Ջանֆիդա           |         453,68|11904971,5|
|___|__________________|_______________|__________|
| 2.|Նալբանդյան        |         582,33|15280863,3|
|___|__________________|_______________|__________|
| 3.|Փշատավան          |        211,056| 5538299,4|
|___|__________________|_______________|__________|
| 4.|Նոր Կեսարիա       |           12,0|  319284,2|
|___|__________________|_______________|__________|
| 5.|Նոր Արտագես       |         109,34| 2869180,0|
|___|__________________|_______________|__________|
| 6.|Ջրաշեն            |          95,99| 2518864,0|
|___|__________________|_______________|__________|
| 7.|Գետաշեն           |          44,83| 1176379,5|
|___|__________________|_______________|__________|
| 8.|Բամբակաշատ        |          109,0| 2860258,1|
|___|__________________|_______________|__________|
|   |Ընդամենը          |               |  42468100|
._________________________________________________.»:
 
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ