Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 874-Ն ...

 

 

040.1641.241005

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«24» հոկտեմբերի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հոկտեմբերի 2005 թվականի N 1641-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 874-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 29-ի «Մեղրի-Շվանիձոր-Վերիշեն-Շիշկերտ-Ծավ-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի ծրագծի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 5-ի N 600-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 874-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

i

բ) որոշման վերնագրից և ամբողջ տեքստից հանել «Շիշկերտ» բառը.

i

գ) որոշման 3-րդ կետի «ա» ենթակետում «Վերիշեն-Շիշկերտ-Ծավ» բառերը փոխարինել «Մեղրի-Վերիշեն-Ծավ-Կապան» բառերով.

i

դ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին և 4.2-րդ կետերով.

«4.1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` գոյություն ունեցող Մեղրի-Վերիշեն և Ծավ-Կապան ճանապարհահատվածների տեխնիկական չափանիշները համապատասխանեցնել գործող նորմերին:

4.2. Սահմանել, որ նոր ճանապարհահատվածի սկիզբը համարվում է Շիշկերտից դեպի Վերիշեն 14 կմ հեռավորության վրա գտնվող կետը, վերջը` Ծավից դեպի Շիշկերտ 7 կմ հեռավորության վրա գտնվող կետը»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի հոկտեմբերի 13-ի

N 1641-Ն որոշման

 

ԾՐԱԳԻԾ

 

ԿԱՊԱՆ-ԾԱՎ-ՇՎԱՆԻՁՈՐ-ՄԵՂՐԻ

 

___________________________

ԻՐՏԵԿ - ծրագիծը չի բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.10.2005
N 1641-Ն
Որոշում