040.1956.241105
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«24» նոյեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 նոյեմբերի 2005 թվականի N 1956-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1318-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 23-ի «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց հանրակացարանային բնակելի տարածքները սեփականության իրավունքով հատկացնելու մասին» N 1318-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
ա) որոշման 1-ին կետում`
i
«1560081.42 դրամ հաշվեկշռային (մնացորդային) արժեք» բառերը փոխարինել «2005 թվականի մայիսի 1-ի դրությամբ 61281271.24 դրամ հաշվեկշռային (մնացորդային) արժեք» բառերով,
հանել «և օտարումից առաջացած ավելացված արժեքի հարկի հանրագումարի» բառերը,
լրացնել «բաժնետոմսերի ընդհանուր քանակի պակասեցմամբ» բառերով.
բ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-րդ կետով.
i
«4.1. Երևանի քաղաքապետին` ապահովել սույն որոշման մեջ նշված գույքի առանձնացման արդյունքում առաջացող ավելացված արժեքի հարկի վճարման պարտավորության կատարումը` «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ կետին համապատասխան` որպես Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության ավելացված արժեքի գծով պարտավորության կատարում»:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-ԻՆ