Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 22 ...

 

 

040.0099.160206

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«16» փետրվարի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 փետրվարի 2006 թվականի N 99-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ

22-Ի N 2220-Ն, N 2221-Ն, N 2230-Ն, N 2231-Ն և N 2232-Ն

ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «2005 թվականի դեկտեմբերի 18-ին կայացած` Արարատի մարզի ՈՒրցալանջի, Դաշտաքարի, Լուսաշողի, Դալարի և Զանգակատան գյուղական համայնքների ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին» N 2220-Ն, «2005 թվականի նոյեմբերի 20-ին կայացած` Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի գյուղական համայնքի ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին» N 2221-Ն, «2005 թվականի նոյեմբերի 20-ին կայացած` Սյունիքի մարզի Սրաշենի գյուղական համայնքի ավագանու անդամների նոր ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին» N 2230-Ն, «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ձյունաշողի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին» N 2231-Ն և «2005 թվականի դեկտեմբերի 11-ին կայացած` Արագածոտնի մարզի Ակունքի, Բարոժի, Արեգի, Թլիկի, Կարմրաշենի, Հակկոյի, Ոսկեթասի, Ցամաքասարի, Արագածոտնի և Վերին Սասունիկի գյուղական համայնքների ավագանու անդամների նոր ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին» N 2232-Ն որոշումներում կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշումների 1-ին կետերում «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.02.2006
N 99-Ն
Որոշում