041.0491.300606
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
30 հունիսի 2006 թվականի N 491-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 687-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 780-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի սեպտեմբերի 6-ի «2006 թվականին նշվելիք հոբելյանների մասին» N 687-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված ցանկը լրացնել «Արտաշես Շահինյան 100» տողով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հոկտեմբերի 10-ի «Հոբելյանական հանձնաժողովներ ստեղծելու մասին» N 780-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
ա) որոշման 1-ին կետում «1-12» թվերը փոխարինել «1-13» թվերով.
i
բ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` N 13 հավելվածով`
i
«Հավելված N 13
ՀՀ վարչապետի
2005 թվականի հոկտեմբերի 10-ի
N 780-Ա որոշման
ԿԱԶՄ
ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԻՆՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻ ՆՇՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ռ. Մարտիրոսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի
նախագահ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Ավետիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի
տեղակալ
Ա. Սիմոնյան - Երևանի պետական համալսարանի ռեկտոր
Յու. Շուքուրյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի
փոխնախագահ
Ս. Համբարձումյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի
ակադեմիկոս
Ն. Առաքելյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի
մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն
Ա. Ղուկասյան - Խ. Աբովյանի անվան հայկական պետական
մանկավարժական համալսարանի ռեկտոր
Վ. Գրիգորյան - Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական
մանկավարժական ինստիտուտի ռեկտոր
Գ. Գևորգյան - Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի
ֆակուլտետի դեկան
Ա. Շահինյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի
թղթակից անդամ, որդին
Հ. Նավասարդյան - Երևանի պետական համալսարանին կից Ա.
Շահինյանի անվան N 1 ֆիզիկամաթեմատիկական
դպրոցի տնօրեն»:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-ԻՆ