040.0572.101297
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 դեկտեմբերի 1997 թվականի թիվ 572
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԴՊՐՈՑԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԴՊՐՈՑԻ ԴԻՊԼՈՄԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մայիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարման դպրոց ստեղծելու մասին» թիվ 240 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարման դպրոցի կանոնադրության 33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«33. Ուսումնաաշխատանքային փուլերը, ընթացիկ քննություններն ու ստուգարքները և ավարտական քննությունները հանձնած, ինչպես նաև ավարտական աշխատանքը հաջողությամբ պաշտպանած ունկնդիրներն ստանում են դպրոցի դիպլոմ, որի նմուշը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Դիպլոմը տրվում է որակավորման պետական քննական հանձնաժողովի որոշմամբ»:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարման դպրոցի դիպլոմի նմուշը (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի դեկտեմբերի 10-ից:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 572 ՈՐՈՇՄԱՄԲ
Ն Մ ՈՒ Շ
._________________________________________________________________________.
| | |
| ՀԱՅԱՍՏԱՆԻ | Դ Ի Պ Լ Ո Մ |
| ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ | |
| ԶԻՆԱՆՇԱՆԻ | ___________ Թ Ի Վ _____________ |
| ՊԱՏԿԵՐԸ | |
| | Սույն դիպլոմը տրված է ___________________________ |
| | ____________________________________________________ |
| | որ նա 19 ____ թվականին ընդունվել է Հայաստանի |
| | Հանրապետության կառավարման դպրոց և 19 ____________ |
| | թվականին ավարտել «Պետական կառավարում և տեղական |
| | ինքնակառավարում» լրիվ դասընթացը: |
| | Որակավորման պետական քննական հանձնաժողովի |
| | 19 ____ թվականի ______________ « » որոշմամբ |
| | տրված է պետական ծառայողի որակավորում: |
| | |
| | |
| | Որակավորման պետական քննական |
| | հանձնաժողովի նախագահ |
| | |
| | Տնօրեն |
| | Կ. Տ. |
| | Քարտուղար |
| | |
| | Քաղ. ___________ « » ________________ 19 _____ թ. |
| | |
| | Գրանցման թիվ _______ |
._________________________________________________________________________.