Սեղմել Esc փակելու համար:
ՕԳՏԱԿԱՐ ՋԵՐՄԱՅԻՆ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՕԳՏԱԿԱՐ ՋԵՐՄԱՅԻՆ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՄԱԿՑՎԱԾ ԱՐ ...

 

 

600.0297.090608

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «09»        06            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60008184

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հունիսի 2008 թվականի N 297-Ն

 

i

ՕԳՏԱԿԱՐ ՋԵՐՄԱՅԻՆ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՄԱԿՑՎԱԾ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ կետը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 4-ի «Օգտակար ջերմային պահանջարկի հիման վրա համակցված արտադրության (կոգեներացիա) էլեկտրական և ջերմային էներգիայի սակագների հաշվարկի մեթոդիկան հաստատելու մասին» N 206-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Բարձր արդյունավետության տեղակայանքներում օգտակար ջերմային պահանջարկի հիման վրա համակցված եղանակով արտադրված և առաքված յուրաքանչյուր կՎտժ էլեկտրական էներգիայի սակագնի առավելագույն մեծությունը սահմանել 16.785 դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 20.142 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի նոյեմբերի 30-ի «Օգտակար ջերմային պահանջարկի հիման վրա համակցված արտադրության տեղակայանքներից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի առավելագույն մեծության սահմանման մասին» N 608-Ն որոշումը:

i

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և գործում է մինչև 2009 թվականի ապրիլի 1-ը:

(3-րդ կետը փոփ. 03.12.08 թիվ 675-Ն որոշում)

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
02.06.2008
N 297-Ն
Որոշում