118.0540.090708
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«09» 07 2008 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11808210
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
27 հունիսի 2008 թ. թիվ 540-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 471-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի ապրիլի 21-ի թիվ ՆՀ-85-Ն հրամանագրի 1-ին կետի 2-րդ ենթակետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
i
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2006 թվականի ապրիլի 28-ի «Աուդիտորների որակավորման քննությանը մասնակցելու դիմումի և աուդիտորի որակավորման վկայականի ձևերը հաստատելու մասին» N 471-Ն հրամանի 1-ին և 2-րդ հավելվածներում կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Աուդիտորների որակավորման քննությանը մասնակցելու դիմումի ձևում (հավելված 1) «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար» բառերով,
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից տրվող որակավորված աուդիտորի վկայականի ձևում (հավելված 2) «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բառերը փոխարինել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բառերով: