040.0303.200598
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«20» մայիսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 մայիսի 1998 թվական թիվ 303
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի ԹԻՎ 23 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի փետրվարի 10-ի «ԱՊՀ անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը հաստատելու մասին» թիվ 23 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մայիսի 20-ից:
Հավելված
ՀՀ կառավարության 1997 թվականի
փետրվարի 10-ի թիվ 23 որոշման
ԿԱԶՄ
ԱՊՀ անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցության
միջպետական հանձնաժողովի (ԱՊՀ ՌՀՄՀ) Հայաստանի Հանրապետության
պատվիրակության
Գ. Մանասարյան - ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական
ծրագրերի վարչության պետ (պատվիրակության
ղեկավար)
Վ. Շիրխանյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
(պատվիրակության ղեկավարի տեղակալ)
Մ. Ձավարյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի
առաջին տեղակալ
Վ. Գաբրիելյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության բաժնի վարիչ
Կ. Մելիքյան - ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական
ծրագրերի վարչության պետի տեղակալ
(պատվիրակության քարտուղար)