102.0345.300908
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«30» 09 2008 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10208288
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
29 սեպտեմբերի 2008 թվականի N 145-Ն
i
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԳԻՐ ՏԱԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի համաձայն
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
i
1. Սահմանել, որ Երևան քաղաքում մահացած անձանց ժառանգները կարող են գրավոր դիմել և ժառանգության իրավունքի վկայագրեր ստանալ ժառանգության բացման վայրի` Երևան քաղաքի ցանկացած նոտարական տարածքի նոտարների կողմից:
(1-ին կետը փոփ. 18.04.09 թիվ 64-Ն, 18.06.10 թիվ 98-Ն հրամաններ)
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 18.06.10 թիվ 98-Ն հրաման)
i
3. Միևնույն նոտարական տարածքում աշխատող նոտարներից նույն ժառանգատուի գույքի նկատմամբ ժառանգության իրավունքի վկայագիր տալիս է այն նոտարը, որին առաջինն է տրվել ժառանգություն ընդունելու մասին դիմումը:
Անկախ տվյալ նոտարական տարածքում աշխատող նոտարների քանակից, միևնույն նոտարական տարածքում կարող է վարվել միայն ժառանգական գործերի հաշվառման և գրանցման մեկ ընդհանուր մատյան:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հոկտեմբերի 15-ից:
Հավելված
Հաստատված է
ՀՀ արդարադատության նախարարի
2008 թ. սեպտեմբերի 29-ի
թիվ 145-Ն հրամանով
(հավելվածն ուժը կորցրել է 18.04.09 թիվ 64-Ն հրաման)