(ուժը կորցրել է 07.06.11 թիվ 97-Ն հրաման)
i
106.0209.291008
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «29»        10            2008 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10608333
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
 
24 հոկտեմբերի 2008 թվականի N 209-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 198-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով բույսերի պաշտպանության միջոցների գրանցման հանձնաժողովի 2008 թվականի հոկտեմբերի 22-ի եզրակացությունը.
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
i
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2003 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկը հաստատելու մասին» N 198-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկի`
1) «1. Միջատասպան պատրաստուկներ /ինսեկտիցիդներ/ բաժինը լրացնել
 
.__________________________________________________________________.
| 1.119  |Պրինեքս սուպեր      |քլորպիրիֆոս+բիֆենտրին               |
.__________________________________________________________________.
տողով.
 
2) «6. Սնկասպան պատրաստուկներ /ֆունգիցիդներ/» բաժինը լրացնել
 
.__________________________________________________________________.
| 6.079  |Բոտրան              |դիքլորան                            |
|________|____________________|____________________________________|
| 6.080  |Իմիդան              |ֆոսմետ                              |
|________|____________________|____________________________________|
| 6.081  |Սֆինքս էքստրա       |դիմետրոմորֆ+ֆոլփետ                  |
|________|____________________|____________________________________|
| 6.082  |Օրիուսուլ           |տեբուկոնազոլ+ծծումբ                 |
.__________________________________________________________________.
 
տողերով: