124.0450.100410
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «10»        04            2010 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12410159
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ
 
29 մարտի 2010 թվականի N 450-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 7-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1278-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 186-Ն որոշումը`
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
i
ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2010 թվականի հունվարի 19-ի «Հեղուկների արտադրության ծավալների հաշվառման ծախսաչափային հանգույցների կապարակնքման ընթացակարգը, հաշվառման արդյունքների վերլուծության հանձնաժողովների ձևավորման կարգը, հաշվառման սարքավորումների տեխնիկական սպասարկման արդյունքների գրանցամատյանի և ծախսաչափային հանգույցների կապարակնքման հայտի ձևերը հաստատելու մասին» N 7-Ն հրամանը: