111.0170.290410
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«29» 04 2010 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11110180
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
19 ապրիլի 2010 թվականի N 170-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 379-Ն, N 380-Ն, N 381-Ն ԵՎ N 382-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1298-Ն որոշման 14-րդ կետի 4-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշման պահանջներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
i
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի 2005 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության համակարգում ընդգրկված պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի ատեստավորում անցկացնելու կարգը հաստատելու մասին» N 379-Ն, «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու մասին» N 380-Ն, «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության համակարգում ընդգրկված պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի ատեստավորման հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» N 381-Ն և «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության համակարգում ընդգրկված պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» N 382-Ն հրամաններից և դրանցով հաստատված հավելվածներից հանել «և երիտասարդության հարցերի» բառերը:
i
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի 2005 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության համակարգում ընդգրկված պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» N 382-Ն հրամանով հաստատված հավելվածի 1-ին բաժնի 4-րդ կետի «4» և «3» թվերը փոխարինել համապատասխանաբար «3» և «2» թվերով, «գործիչ» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության վարչապետի և հասարակական կազմակերպության մեկական ներկայացուցիչ» բառերը: