(ուժը կորցրել է 07.06.11 թիվ 97-Ն հրաման)
i
106.0098.070610
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «07»        06            2010 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10610220
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
 
31 մայիսի 2010 թվականի N 98-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 198-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով բույսերի պաշտպանության միջոցների գրանցման հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 19-ի եզրակացությունը`
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
i
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2003 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկը հաստատելու մասին» N 198-Ն հրամանի հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկում կատարել հետևյալ լրացումները`
1) «1. Միջատասպան պատրաստուկներ (ինսեկտիցիդներ)» բաժինը լրացնել
 
._____________________________________________________________________.
| 1.153 |Ֆիտովերմ Մ  |ավերսեկտին C    |      2     |խտացված էմուլսիա  |
._____________________________________________________________________.
 
տողով.
2) «6. Սնկասպան պատրաստուկներ (ֆունգիցիդներ)» բաժինը լրացնել
 
._____________________________________________________________________.
| 6.104 |Ալտո սուպեր |պրոպիկոնազոլ +  |   250+80   |խտացված էմուլսիա  |
|       |33%         |ցիպրոկոնազոլ    |            |                  |
._____________________________________________________________________.
 
տողով.
3) «8. Մոլախոտասպան պատրաստուկներ (հերբիցիդներ)» բաժինը լրացնել
 
._____________________________________________________________________.
| 8.081 |Դուալ Գոլդ  |մետոլաքլոր      |     960    |խտացված էմուլսիա  |
|_______|____________|________________|____________|__________________|
| 8.082 |Լինտուր 70% |դիկամբա +       |   659+41   |ջրալուծ հատիկներ  |
|       |            |տրիասուլֆուրոն  |            |                  |
._____________________________________________________________________.
 
տողերով: