(ուժը կորցրել է 04.10.13 թիվ 27-Ն որոշում)
i
603.0019.060810
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«06» 08 2010 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60310290
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
7 հուլիսի 2010 թվականի թիվ 19-Ն
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 65-ԵՐԿԱԹ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 15-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքի մասին» Ձև թիվ 65-ԵՐԿԱԹ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքի մասին» Ձև թիվ 65-ԵՐԿԱԹ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2007 թվականի սեպտեմբերի 14-ի «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքի մասին» Ձև թիվ 65-ԵՐԿԱԹ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 16-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 15-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2010 թվականի հուլիսի 7-ի
թիվ 19-Ն որոշման
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
._____________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի |
|Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, Հայաստանի |
|Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի |
|«Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» |
|թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի և պետական վիճակագրության ոլորտը |
|կարգավորող այլ իրավական ակտերի |
|_____________________________________________________________________|
| ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է |
| ՕՐԵՆՔՈՎ |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
| Ներկայացվում է | Ներկայացնում է | Հաշվետվության |
| | |ներկայացման ժամկետը |
|______________________|_________________________|____________________|
|ՀՀ ազգային |երկաթուղային տրանսպորտի |մինչև հաշվետու |
|վիճակագրական |գործունեություն |տարվան հաջորդող |
|ծառայություն |իրականացնող |մարտի 30-ը |
| |կազմակերպությունները | |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|Ով է ներկայացնում _____________________________ | ՁԵՎ ԹԻՎ |
| (անվանումը) | 65-ԵՐԿԱԹ |
| | (տարեկան) |
|Փաստացի գործունեության հիմնական տեսակը ________ | |
|_______________________________________________ | «Հաստատված է» |
| | Հայաստանի |
|Գտնվելու վայրը ________________________________ | Հանրապետության |
|_________________________________ I_I_I_I_I | վիճակագրության |
| (փոստային դասիչ)| պետական խորհրդի |
| | 2010 թ. հուլիսի 7-ի|
|Մարզը______________ Համայնքը __________________ | թիվ 19-Ն որոշմամբ |
| | |
|Պետական ռեգիստրում I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I | |
|գրանցման համարը | |
| | |
|Նույնականացման I_I_I_I_I_I_I_I_I | |
|(իդենտիֆիկացիոն) ծածկագիրը | |
| |____________________|
|Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I |____________________|
| | Չլրացնել \|/ |
|Պետական ռեգիստրում գրանցման համարը և |____________________|
|նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը |ՏԳՏԴ I_I_I_I_I_I |
|լրացվում են Հայաստանի Հանրապետության | |
|արդարադատության նախարարության իրավաբանական |Մարզը I_I_I |
|անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից | |
|տրված գրանցման վկայականից |Համայնքը I_I_I_I |
|_____________________________________________________________________|
|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական |
|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն |
|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է |
|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
._____________________________________________________________________.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ
Հունվար - ____________ 201 թ.
._____________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի |Չափի |Ցուցանիշի |
| |համարը |միավորը |մեծությունը|
|____________________________________|_______|____________|___________|
| Ա | Բ | Գ | 1 |
|____________________________________|_______|____________|___________|
|ՈՒղևորների փոխադրումներից ստացված | 110 | հազար դրամ | |
|հասույթը (առանց ավելացված արժեքի | | | |
|հարկի), ընդամենը | | | |
|____________________________________|_______|____________|___________|
|այդ թվում` ըստ հաղորդակցության | 110.1 | «-» | |
|տեսակների` | | | |
|ներքաղաքային և մերձքաղաքային | | | |
|____________________________________|_______|____________|___________|
|միջքաղաքային (50 կմ և ավելի, երկրի | 110.2 | «-» | |
|ներսում) | | | |
|____________________________________|_______|____________|___________|
|միջազգային (այլ երկրների միջև) | 110.3 | «-» | |
|____________________________________|_______|____________|___________|
|որից` ԱՊՀ երկրներ |110.3.1| «-» | |
|____________________________________|_______|____________|___________|
|ՈՒղևորների փոխադրումների հետ կապված| 115 | «-» | |
|ծախսերը | | | |
|____________________________________|_______|____________|___________|
|ՈՒղեբեռների փոխադրումներից ստացված | 120 | «-» | |
|հասույթը (առանց ավելացված արժեքի | | | |
|հարկի), ընդամենը | | | |
|____________________________________|_______|____________|___________|
|Բեռների փոխադրումներից ստացված | 125 | «-» | |
|հասույթը (առանց ավելացված արժեքի | | | |
|հարկի), ընդամենը | | | |
|____________________________________|_______|____________|___________|
|այդ թվում` ըստ հաղորդակցության | 125.1 | «-» | |
|տեսակների | | | |
|ներքաղաքային և մերձքաղաքային | | | |
|____________________________________|_______|____________|___________|
|միջքաղաքային (50 կմ և ավելի, երկրի | 125.2 | «-» | |
|ներսում) | | | |
|____________________________________|_______|____________|___________|
|միջազգային (այլ երկրների միջև) | 125.3 | «-» | |
|____________________________________|_______|____________|___________|
|որից` ԱՊՀ երկրներ |125.3.1| «-» | |
|____________________________________|_______|____________|___________|
|ՈՒղեբեռի և բեռի փոխադրումների հետ | 130 | «-» | |
|կապված ծախսերը | | | |
|____________________________________|_______|____________|___________|
|Օժանդակ և լրացուցիչ երկաթուղային | 135 | «-» | |
|տրանսպորտի գործունեությունից ստացված| | | |
|հասույթը (առանց ավելացված արժեքի | | | |
|հարկի), ընդամենը. | | | |
|____________________________________|_______|____________|___________|
|Փոխադրվել են ուղևորներ, ընդամենը | 140 | հազար | |
| | | ուղևոր | |
|____________________________________|_______|____________|___________|
|այդ թվում` ըստ հաղորդակցության | 140.1 | «-» | |
|տեսակների | | | |
|ներքաղաքային և մերձքաղաքային | | | |
|____________________________________|_______|____________|___________|
|միջքաղաքային (50 կմ և ավելի, երկրի | 140.2 | «-» | |
|ներսում) | | | |
|____________________________________|_______|____________|___________|
|միջազգային (այլ երկրների միջև) | 140.3 | «-» | |
|____________________________________|_______|____________|___________|
|որից` ԱՊՀ երկրներ |140.3.1| «-» | |
|____________________________________|_______|____________|___________|
|Փոխադրվել են ուղեբեռներ | 145 |հազար տոննա | |
|____________________________________|_______|____________|___________|
|ՈՒղևորաշրջանառություն, ընդամենը | 150 | հազար | |
| | | ուղևոր-կմ | |
|____________________________________|_______|____________|___________|
|այդ թվում` ըստ հաղորդակցության | 150.1 | «-» | |
|տեսակների | | | |
|ներքաղաքային և մերձքաղաքային | | | |
|____________________________________|_______|____________|___________|
|միջքաղաքային (50 կմ և ավելի, երկրի | 150.2 | «-» | |
|ներսում) | | | |
|____________________________________|_______|____________|___________|
|միջազգային (այլ երկրների միջև) | 150.3 | «-» | |
|____________________________________|_______|____________|___________|
|որից` ԱՊՀ երկրներ |150.3.1| «-» | |
|____________________________________|_______|____________|___________|
|Փոխադրվել են բեռներ, ընդամենը | 155 |հազար տոննա | |
|____________________________________|_______|____________|___________|
|այդ թվում` ըստ հաղորդակցության | 155.1 | «-» | |
|տեսակների | | | |
|ներքաղաքային և մերձքաղաքային | | | |
|____________________________________|_______|____________|___________|
|միջքաղաքային (50 կմ և ավելի, երկրի | 155.2 | «-» | |
|ներսում) | | | |
|____________________________________|_______|____________|___________|
|միջազգային (այլ երկրների միջև) | 155.3 | «-» | |
|____________________________________|_______|____________|___________|
|որից` ԱՊՀ երկրներ |155.3.1| «-» | |
|____________________________________|_______|____________|___________|
|Բեռնաշրջանառություն, ընդամենը | 160 | հազար | |
| | | ուղևոր-կմ | |
|____________________________________|_______|____________|___________|
|այդ թվում` ըստ հաղորդակցության | 160.1 | «-» | |
|տեսակների | | | |
|ներքաղաքային և մերձքաղաքային | | | |
|____________________________________|_______|____________|___________|
|միջքաղաքային (50 կմ և ավելի, երկրի | 160.2 | «-» | |
|ներսում) | | | |
|____________________________________|_______|____________|___________|
|միջազգային (այլ երկրների միջև) | 160.3 | «-» | |
|____________________________________|_______|____________|___________|
|որից` ԱՊՀ երկրներ |160.3.1| «-» | |
._____________________________________________________________________.
Շահագործական գծի երկարությունը (165) ___________ կմ
Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող (170) ___________ մարդ
աշխատողների միջին տարեկան թվաքանակը
Ղեկավար ________________ ________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող ________________ ______________________
(գլխավոր հաշվապահ (Ազգանուն, անուն) (Ստորագրություն, պաշտոն)
կամ այլ լիազորված անձ)
_________________ «__» __________201_թ.
(Հեռախոսահամար(ներ)) (լրացման ամսաթիվը)
Էլեկտրոնային փոստ __________@__________
Հավելված 2
ՀՀ վիճակագրության պետական
խորհրդի
2010 թվականի հուլիսի 7-ի
թիվ 19-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 65-ԵՐԿԱԹ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 65-ԵՐԿԱԹ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են երկաթուղային տրանսպորտի գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները (այսուհետ` կազմակերպություն), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
4. ՈՒղևորների փոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը (տող 110) լրացվում է երկաթուղային տրանսպորտով ուղևորների փոխադրումից ստացված հասույթը:
5. 110.1-110.3.1 տողերում ցույց են տրվում երկաթուղային տրանսպորտով ուղևորների փոխադրումներից ստացված հասույթը` ըստ հաղորդակցության տեսակների: 110.1-110.3 տողերի ցուցանիշների հանրագումարը պետք է հավասար լինի 110 տողի ցուցանիշին:
6. ՈՒղեբեռների փոխադրումից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը (տող 120) և բեռների փոխադրումից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը (տող 125) լրացվում են համապատասխանաբար ուղեբեռների և բեռների փոխադրումներից ստացված հասույթը:
7. 125.1-125.3.1 տողերում լրացվում է բեռների փոխադրումներից ստացված հասույթն ըստ հաղորդակցության տեսակների: 125.1-125.3 տողերի ցուցանիշների հանրագումարը պետք է հավասար լինի 125 տողի ցուցանիշին:
8. Օժանդակ և լրացուցիչ երկաթուղային տրանսպորտի գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը (տող 135) ներառում է` բեռների և ուղեբեռների բեռնումից և բեռնաթափումից, բոլոր տեսակի ապրանքների պահումից և պահեստավորումից շտեմարաններում, ընդհանուր նշանակության ապրանքային պահեստներում, պահեստ-սառնարաններում, զետեղարաններում (բունկերներում), տեղեկատու բյուրոների, պահասենյակների, երկաթուղային շարժակազմի տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման, գնացքներում տեղի ամրագրման, բեռների փոխադրմանը վերաբերող տրանսպորտային գործակալների միջնորդական ծառայություններից, ինչպես նաև տոմսերի վաճառքի միջնորդավճարների գումարներից և այլն:
Հաշվետվության մեջ առկա բոլոր հասույթները լրացվում են առանց ավելացված արժեքի հարկի` հաշվեգրման սկզբունքով:
9. Փոխադրվել են ուղևորներ, ընդամենը (տող 140) ցուցանիշը ներառում է երկաթուղային բոլոր կայարաններից փոխադրված ուղևորների թվաքանակը (ներառյալ անվճար երթևեկության իրավունքից օգտվողները):
10. Ներքաղաքային և մերձքաղաքային (տող 140.1) փոխադրումները հաղորդակցության այն տեսակն է, երբ ուղևորափոխադրումները կատարվում են մինչև 50 կիլոմետրի սահմաններում:
11. Միջքաղաքային (50 կիլոմետրից ավելի, երկրի ներսում) (տող 140.2) փոխադրումները հաղորդակցության այն տեսակն է, երբ փոխադրումների սկզբնական և վերջնական կետերը գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:
12. Միջազգային (տող 140.3) փոխադրումները հաղորդակցության այն տեսակն է, երբ փոխադրման կետերից մեկը գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս (ներառյալ Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրները):
13. 140.1-140.3 տողերում լրացվում են փոխադրված ուղևորների թվաքանակներն ըստ հաղորդակցության տեսակների:
14. Փոխադրվել են ուղեբեռներ (տող 145) ցույց է տրվում երկաթուղային տրանսպորտով փոխադրված ուղեբեռների քանակը:
15. ՈՒղևորաշրջանառություն, ընդամենը (տող 150) ցուցանիշը որոշվում է տեղափոխված ուղևորների թվաքանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով: Այդ ցուցանիշի մեծությունը պետք է հավասար լինի 150.1, 150.2 և 150.3 տողերի ցուցանիշների հանրագումարին:
16. Փոխադրվել են բեռներ, ընդամենը (տող 155) ցույց է տրվում երկաթուղային տրանսպորտով փոխադրված (ներմուծված և առաքված) բեռների քանակը: Այն որոշվում է ներքաղաքային ու մերձքաղաքային (տող 155.1), միջքաղաքային (տող 155.2), միջազգային (ներառյալ Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրները) (տող 155.3) հաղորդակցությամբ փոխադրված բեռների ծավալների հանրագումարով:
17. Բեռնաշրջանառություն, ընդամենը (տող 160) ցուցանիշը որոշվում է երկաթուղային տրանսպորտով փոխադրված ուղեբեռների, բեռների քանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով: Այդ ցուցանիշի մեծությունը պետք է հավասար լինի 160.1 - 160.3 տողերի ցուցանիշների հանրագումարին:
18. Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին տարեկան թվաքանակը (առանց համատեղությամբ աշխատողների) (տող 170) որոշվում է` հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա ամիսների թվին` 12-ի, բաժանելով: