(ուժը կորցրել է 04.10.13 թիվ 22-Ն որոշում)
i
603.0024.060810
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«06» 08 2010 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60310295
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
7 հուլիսի 2010 թվականի թիվ 24-Ն
«ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 31-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 18-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հեռագրական կապի մասին» Ձև թիվ 31-ԿԱՊ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Հեռագրական կապի մասին» Ձև թիվ 31-ԿԱՊ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2009 թվականի հոկտեմբերի 2-ի «Հեռագրական կապի տեխնիկական միջոցների մասին» Ձև թիվ 31-ԿԱՊ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 31-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 18-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2010 թվականի հուլիսի 7-ի
թիվ 24-Ն որոշման
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
._____________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի |
|Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, Հայաստանի |
|Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի |
|«Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» |
|թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի և պետական վիճակագրության ոլորտը |
|կարգավորող այլ իրավական ակտերի |
|_____________________________________________________________________|
| ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է |
| ՕՐԵՆՔՈՎ |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
| Ներկայացվում է | Ներկայացնում են | Հաշվետվության |
| | |ներկայացման ժամկետը |
|______________________|_________________________|____________________|
|ՀՀ ազգային |հեռագրական կապի |մինչև հաշվետու |
|վիճակագրական |ծառայություններ մատուցող |տարվան հաջորդող |
|ծառայություն |իրավաբանական անձինք և |տարվա փետրվարի 20-ը |
| |անհատ ձեռնարկատերերը | |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|Ով է ներկայացնում _____________________________ | ՁԵՎ ԹԻՎ |
| (անվանումը) | 31-ԿԱՊ |
| | (տարեկան) |
|Փաստացի գործունեության հիմնական տեսակը ________ | |
|_______________________________________________ | «Հաստատված է» |
| | Հայաստանի |
|Գտնվելու վայրը ________________________________ | Հանրապետության |
|_________________________________ I_I_I_I_I | վիճակագրության |
| (փոստային դասիչ)| պետական խորհրդի |
| | 2010 թ. հուլիսի 7-ի|
|Մարզը______________ Համայնքը __________________ | թիվ 24-Ն որոշմամբ |
| | |
|Պետական ռեգիստրում I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I | |
|գրանցման համարը | |
| | |
|Նույնականացման I_I_I_I_I_I_I_I_I | |
|(իդենտիֆիկացիոն) ծածկագիրը | |
| |____________________|
|Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I |____________________|
| | Չլրացնել \|/ |
|Պետական ռեգիստրում գրանցման համարը և |____________________|
|նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը |ՏԳՏԴ I_I_I_I_I_I |
|լրացվում են Հայաստանի Հանրապետության | |
|արդարադատության նախարարության իրավաբանական |Մարզը I_I_I |
|անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից | |
|տրված գրանցման վկայականից |Համայնքը I_I_I_I |
|_____________________________________________________________________|
|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական |
|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն |
|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է |
|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
._____________________________________________________________________.
ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ
201__թ. համար
1. Հեռագրական կապի տեխնիկական միջոցները
._____________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի |Ընդամենը|այդ թվում` |
| |համարը| |_______________|
| | | |մայրու-|միջքա- |
| | | |ղային |ղաքային|
|_____________________________________|______|________|_______|_______|
| Ա | Բ | 1 | 2 | 3 |
|_____________________________________|______|________|_______|_______|
|Բոլոր տեսակի հեռագրական կապուղիների | 110 | | | |
|քանակը, միավոր | | | | |
|_____________________________________|______|________|_______|_______|
|որից` վարձակալությամբ տրված | 110.1| | | |
|_____________________________________|______|________|_______|_______|
|Հեռագրական կապերի քանակը, ընդամենը | 120 | | | |
|_____________________________________|______|________|_______|_______|
|որից` | 120.1| | | |
|հաղորդակցությունների կոմուտացիայի | | | | |
|համակարգով (ՀԿ) | | | | |
|_____________________________________|______|________|_______|_______|
|Կապուղիների մոնտաժված ունակությունը, | 130 | | | |
|միացման կետեր | | | | |
|_____________________________________|______|________|_______|_______|
|Կապուղիների օգտագործված | 140 | | | |
|ունակությունը, համարներ | | | | |
._____________________________________________________________________.
2. Հեռագրական գործառույթներ իրականացնող կապի կազմակերպությունների և
բաժանմունքների քանակը տարվա վերջի դրությամբ,միավոր
.___________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի |Քանակ,|այդ թվում` |
| |համարը|միավոր|ըստ աշխատաժամերի |
| | | |______________________|
| | | |8 ժամ|8-24|24 ժամ |
| | | |և |ժամ |(շուրջօրյա)|
| | | |պակաս| | |
|______________________________|______|______|_____|____|___________|
| Ա | Բ | Գ | 1 | 2 | 3 |
|______________________________|______|______|_____|____|___________|
|Հեռագրական գործողություններ | 210 | | | | |
|իրականացնող կապի բաժանմունքներ| | | | | |
|և կետեր, ընդամենը | | | | | |
|______________________________|______|______|_____|____|___________|
|որից` գյուղական բնակավայրերում| 210.1| | | | |
|______________________________|______|______|_____|____|___________|
|310 տողից` հեռագրական | 220 | | | | |
|ապարատներով սարքավորված | | | | | |
|______________________________|______|______|_____|____|___________|
|որից` գյուղական բնակավայրերում| 220.1| | | | |
.___________________________________________________________________.
Ղեկավար ________________ ________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող ________________ ______________________
(գլխավոր հաշվապահ (Ազգանուն, անուն) (Ստորագրություն, պաշտոն)
կամ այլ լիազորված անձ)
_________________ «__» __________201_թ.
(Հեռախոսահամար(ներ)) (լրացման ամսաթիվը)
Էլեկտրոնային փոստ __________@__________
Հավելված 2
ՀՀ վիճակագրության պետական
խորհրդի
2010 թվականի հուլիսի 7-ի
թիվ 24-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ «ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 31-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 31-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են հեռագրական կապի ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը լրացվում է տվյալ տարվա համար:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Հաշվետվությունը կազմված է 2 բաժնից. Հեռագրական կապի տեխնիկական միջոցները (բաժին 1), Հեռագրական գործառույթներ իրականացնող կապի կազմակերպությունների և բաժանմունքների քանակը տարվա վերջի դրությամբ (բաժին 2):
6. Հաշվետվության 110 տողի առաջին սյունակում լրացվում է «խտացման» սարքավորումներով առաջացած բոլոր տեսակի հեռագրական կապուղիների քանակը (բացառությամբ ներքաղաքայինների), այդ թվում` նաև պահեստայինները, 2-րդ և 3-րդ սյունակներում առանձնացնելով` մայրուղային կապուղիների փաստացի քանակը, որոնք հանգույցով միացված են հակառակ կողմին, և միջքաղաքային կապուղիների փաստացի քանակը:
Մայրուղային կապուղիներ են համարվում այն կապուղիները, որոնք ապահովում են հեռագրական կապը Հայաստանի Հանրապետության և այլ երկրների միջև, իսկ միջքաղաքային` այն կապուղիները, որոնք ապահովում են հեռագրական կապը մարզկենտրոնների և Երևանի միջև:
110 տողում չեն ներառվում կապի կազմակերպությունների կողմից մշտական կամ ժամանակավոր շահագործատեխնիկական սպասարկման համար ընդունված այլ կազմակերպությունների կապուղիները:
7. 110.1 տողում լրացվում է այլ կազմակերպություններին վարձակալությամբ տրված հեռագրական կապուղիների քանակը:
Կապուղիների հաշվառում կատարում են միայն այն կազմակերպությունները, որոնք հանդիսանում են վարձակալված կապուղիների համար տրանսպորտի և կապի նախարարության վերջնամասային կետեր, այսինքն` իրականացնում են մալուխային զույգերով կապուղու հաղորդում սպառողի կապի հանգույցին:
Այն կազմակերպությունները, որոնցով տարանցիկ անցնում են վարձակալված կապուղիները, այդպիսի կապուղիների հաշվառում 110.1 տողում չեն կատարում:
8. 120.1 տողում հաշվառվում են հաղորդումների կոմուտացիոն կենտրոնների միջև միջկենտրոնային կապերը, հաղորդումների կոմուտացիոն կենտրոնների և վերջնամասային կետերի միջև կապերը:
120 և 120.1 տողերում չեն ներառվում հեռագրատների և կապի հանգույցների աշխատատեղերը, ինչպես նաև այլ ծառայողական աշխատատեղերը, որոնք տեղակայված են հաղորդումների կոմուտացիոն կենտրոններում և կապուղիների կոմուտացիոն կայաններում:
9. 130 և 140 տողերում համապատասխանաբար արտացոլվում են մոնտաժված և օգտագործված կապուղիների ունակությունները:
10. 2-րդ բաժնում լրացվում է հեռագրական ապարատներով (լարային և ռադիո) հեռագրեր ընդունող և հաղորդող բոլոր կազմակերպությունների քանակը: