102.0029.160311
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «16»        03            2011 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10211133
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
 
16 մարտի 2011 թվականի N 29-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 66-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով.
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
i
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2010 թվականի ապրիլի 30-ի «Առևտրային կազմակերպությունների գրանցման (ստեղծման) համար անհրաժեշտ փաստաթղթերի նմուշային ձևերը հաստատելու մասին» թիվ 66-Ն հրամանի 1-ին կետով հաստատված 1, 2, 3 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 1, 2, 3-ի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
 
Հավելված 1
ՀՀ արդարադատության նախարարի
2011 թվականի մարտի 16-ի
N 29-Ն հրամանի
 
«Հավելված 1
ՀՀ արդարադատության նախարարի
2010 թվականի ապրիլի 30-ի
N 66-Ն հրամանի
 
     «Կազմված է «___»________20 թ.             ԳՐԱՆՑՎԱԾ Է
Բաղկացած է 4 թերթից
     Տպագրված է ընդամենը ___ օրինակ       ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
          ՕՐԻՆԱԿ _____                    ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
                                          ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ
          ՀԱՍՏԱՏՎԱԾ Է                     ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
                                          ____________________ 
     «                            »     ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺՆԻ ԿՈՂՄԻՑ
սահմանափակ պատասխանատվությամբ
     ընկերության հիմնադիրների             «_____»______________20 թ.
(միակ հիմնադրի)
«_____»______________20 թ. կայացած  գրանցման թիվ _______________.
(կայացրած) հիմնադիր ժողովի որոշմամբ վկայական ___ ___________
     (միանձնյա որոշմամբ)                  ________________ տարածքային
արձանագրություն (որոշում) թիվ ____
     տնօրեն`                              բաժնի պետ` ______ ___________
_____________ ___________________
     «_____»______________20 թ.           «___»_________20 թ.
 
     «                                                         »
                 ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
                              ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
 
201_ թ.
 
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
1.1. «__________________________________________» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (հետագայում` Ընկերություն) համարվում է շահույթ ստանալու նպատակով հիմնադրված առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձ, որի կանոնադրական կապիտալը բաժանված է սույն կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի:
1.2. Ընկերությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Օրենսդրությամբ, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:
1.3. Ընկերության ֆիրմային անվանումն է`
հայերեն լրիվ` «__________________________________________» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
կրճատ` «_________________________________________ «ՍՊԸ
ռուսերեն լրիվ` «_______________________________________» Օբշեստվօ ս օգրանիչեննօյ օտվետստվեննօստյու
կրճատ` «_______________________________________________» ՕՕՕ
անգլերեն լրիվ` «__________________________________________________» LIMITED LIABILITY COMPANY
կրճատ` «__________________________________________» LLC
1.4. Ընկերության գտնվելու վայրը և իրավաբանական (փոստային) հասցեն է`
____________________________________________________________________________
                                   _____
 
2. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
 
2.1. Անձը համարվում է ընկերության մասնակից իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից Ընկերության մասնակիցների գրանցամատյանում նրա որպես այդպիսին գրանցվելու պահից:
2.2. Ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմասը փոխանցելը.
2.2.1. Ընկերության մասնակիցն իրավունք ունի իր բաժնեմասը (դրա մասը) վաճառել կամ այլ` օրենքով չարգելված ձևով, օտարել Ընկերության մեկ կամ մի քանի մասնակիցների, ինչպես նաև երրորդ անձանց: Ընդ որում, մյուս մասնակիցներն ունեն այդ բաժնեմասը նույն գնով ձեռքբերման նախապատվության իրավունք` Ընկերության կանոնադրական կապիտալում իրենց բաժնեմասերին համամասնորեն: Եթե Ընկերության մյուս մասնակիցները չեն օգտագործել բաժնեմասը (դրա մասը) գնելու իրենց նախապատվության իրավունքը կամ այն օգտագործել են մասամբ, ապա Ընկերությունն ունի այդ բաժնեմասը նույն գնով ձեռքբերման նախապատվության իրավունք:
2.2.2. Երրորդ անձանց օտարման անհնարինության դեպքում մասնակցի պահանջով Ընկերությունն ինքը պարտավոր է ձեռք բերել մասնակցի բաժնեմասը, այն իրացնել մեկ տարվա ընթացքում այլ մասնակիցների կամ երրորդ անձանց կամ որոշում ընդունել բաժնեմասի չբաշխված մասի մարման ճանապարհով Ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման մասին:
2.2.3. Նախապատվության իրավունքի (այլ մասնակիցների կողմից վաճառվող բաժնեմասերի ձեռքբերման) իրականացման ժամկետը սահմանվում է մեկ ամիս:
2.3. Ընկերությունից դուրս եկող մասնակցի բաժնեմասը դուրս գալու դիմումը ներկայացնելու պահից փոխանցվում է ընկերությանը:
2.4. Ընկերության մասնակիցները կարող են տեղեկություններ ստանալ, ընկերության գործունեության մասին գաղտնի փաստաթղթերից բացի, ծանոթանալ հաշվապահական հաշվառման, հաշվետվության, ընկերության արտադրատնտեսական գործունեության այլ փաստաթղթերի հետ:
2.5. Ընկերության մասնակիցները պարտավոր են`
- Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի սահմանված կարգի համաձայն կատարել ներդրումներ Ընկերության կանոնադրական կապիտալում:
 
3. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ
 
3.1. Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է
__________________________________
(____________________________________________________________________) դրամ, որը բաժանված է ___________ բաժնեմասերի, մեկ բաժնեմասի անվանական արժեքը կազմում է _____________ դրամ:
Կանոնադրական կապիտալը սահմանում է պարտատերերի շահերը երաշխավորող ընկերության գույքի նվազագույն չափը:
Ընկերության բոլոր __________ բաժնեմասերը տեղաբաշխված են, լրիվ վճարված և պատկանում են սույն կանոնադրության հավելվածում նշված մասնակցին (մասնակիցներին):
 
4. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
 
4.1. Ընկերության կառավարման մարմիններն են Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովը և Ընկերության գործադիր մարմինը` տնօրենը:
4.2. Ընկերության կառավարման բարձրագույն մարմինը Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովն է, որն ունի Ընկերության կառավարման և գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունք:
4.3. Ընկերության մասնակիցների հերթական ընդհանուր ժողովը հրավիրում է Ընկերության տնօրենի կողմից տարեկան մեկ անգամ ֆինանսական տարվա ավարտից ոչ շուտ, քան երկու ամիս ոչ ուշ, քան չորս ամիս անց: Ընկերությունը պարտավոր է ամեն տարի գումարել մասնակիցների հերթական ընդհանուր ժողովը` Ընկերության գործունեության տարեկան արդյունքները հաստատելու համար:
4.4. Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը, որն ընտրվում է Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից:
Տնօրենը իրավունք ունի առանց լիազորության գործարքներ կատարել Ընկերության անունից, եթե գործարքի գումարը չի գերազանցում ընկերության զուտ ակտիվների մեծության 25%-ից:
 
«_______________» ՍՊԸ
կանոնադրության հավելված
 
«__________________________»
ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
մասնակիցների ցուցակ
.____________________________________________________________________.
|Մասնակցի քաղաքացիությունը, անունը, ազգանունը|բաժնե-|բաժնե-|ստորա-   |
|(պետությունը որտեղ հիմնադրվել է, անվանումը) |մասերի|մասի  |գրություն|
|անձնագրի (գրանցման) տվյալները               |քանակը|չափը  |         |
|հասցեն (գտնվելու վայրը)                     |      |%     |         |
|____________________________________________|______|______|_________|
|Պետությունը որտեղ հիմնադրվել է _____________|      |      |         |
|Քաղաքացիությունը ___________________________|      |      |         |
|Անունը, ազգանունը (անվանումը) ______________|      |      |         |
|Սոց. քարտի համարը (առկայության դեպքում) ____|      |      |         |
|անձնագրի (գրանցման) տվյալները ______________|      |      |         |
|բնակության (գտնվելու) վայրը ________________|      |      |         |
|____________________________________________|______|______|_________|
|Պետությունը որտեղ հիմնադրվել է _____________|      |      |         |
|Քաղաքացիությունը ___________________________|      |      |         |
|Անունը, ազգանունը (անվանումը) ______________|      |      |         |
|Սոց. քարտի համարը (առկայության դեպքում) ____|      |      |         |
|անձնագրի (գրանցման) տվյալները ______________|      |      |         |
|բնակության (գտնվելու) վայրը ________________|      |      |         |
|____________________________________________|______|______|_________|
|Պետությունը որտեղ հիմնադրվել է _____________|      |      |         |
|Քաղաքացիությունը ___________________________|      |      |         |
|Անունը, ազգանունը (անվանումը) ______________|      |      |         |
|Սոց. քարտի համարը (առկայության դեպքում) ____|      |      |         |
|անձնագրի (գրանցման) տվյալները ______________|      |      |         |
|բնակության (գտնվելու) վայրը ________________|      |      |         |
|____________________________________________|______|______|_________|
|Պետությունը որտեղ հիմնադրվել է _____________|      |      |         |
|Քաղաքացիությունը ___________________________|      |      |         |
|Անունը, ազգանունը (անվանումը) ______________|      |      |         |
|Սոց. քարտի համարը (առկայության դեպքում) ____|      |      |         |
|անձնագրի (գրանցման) տվյալները ______________|      |      |         |
|բնակության (գտնվելու) վայրը ________________|      |      |         |
.____________________________________________________________________.
 
Հավելված 2
ՀՀ արդարադատության նախարարի
2011 թվականի մարտի 16-ի
N 29-Ն հրամանի
 
«Հավելված 2
ՀՀ արդարադատության նախարարի
2010 թվականի ապրիլի 30-ի
N 66-Ն հրամանի
 
«___________________________»
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադրի որոշում թիվ 1
/ՈՐՈՇՈՒՄ/
 
(Կազմված է «_____»______________20 թ. և բաղկացած է 1 (մեկ) էջից)
 
     ____________________                    «_____»______________20 թ.
 
Ես «______________________________________________» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միակ հիմնադիր ___________________________________________________ միանձնյա որոշեցի`
1. Հիմնադրել «________________________________________ «անվանումով սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն կազմակերպաիրավական ձևի առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձ, որի ստեղծման նպատակն է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու ճանապարհով շահույթի ստացումը:
2. Ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանել _________________ (_______________________________________________________________________ ______) դրամ, որը բաժանված է __________________ բաժնեմասերի` յուրաքանչյուրը ____________ դրամ անվանական արժեքով:
3. Ընկերության բոլոր բաժնեմասերը պատկանում են ինձ` ___________________:
4. Հաստատել «_______________» ՍՊԸ կանոնադրությունը:
5. Ընկերության տնօրեն հաստատել __________________ -ին անձ. ____________ տրվ. «___» «__________» __________թ. ____ -ի կողմից, հասցե` ___________________________________________________________ նրա հետ կնքելով աշխատանքային պայմանագիր _____ տարի ժամկետով:
 
Ընկերության միակ հիմնադիր` ___________ _________________________ «:
 
Հավելված 3
ՀՀ արդարադատության նախարարի
2011 թվականի մարտի 16-ի
N 29-Ն հրամանի
 
«Հավելված 3
ՀՀ արդարադատության նախարարի
2010 թվականի ապրիլի 30-ի
N 66-Ն հրամանի
 
«____________________________________»
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիրների ընդհանուր
(հիմնադիր) ժողովի
 
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ թիվ 1
 
(Կազմված է «_____»______________20 թ. և բաղկացած է 1 (մեկ) էջից)
 
«_____»_____________20 թ.
 
Մասնակցեցին ընկերության բոլոր հիմնադիրները
1 ______________________________ 2 ______________________________
3 ______________________________ 4 ______________________________
Քվեարկությամբ հիմնադիր ժողովը որոշեց (միաձայն)
Ժողովի նախագահ ընտրել ________________, քարտուղար`________________
 
Օրակարգ. 1. Ընկերության կանոնադրության հաստատում
2. Ընկերության տնօրենի հաստատում
 
______________________________ առաջարկեց քվեարկության դնել հիմնադիր ժողովի օրակարգի հարցերը
«__________________________________» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիրների ընդհանուր (հիմնադիր) ժողովը բաց քվեարկությամբ որոշեց
(քվեարկության դրված բոլոր հարցերով միաձայն).
1. Հիմնադրել «_____________________________________» անվանումով սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն կազմակերպաիրավական ձևի առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձ, որի նպատակն է տնտեսական գործունեություն իրականացնելու ճանապարհով շահույթի ստացումը:
2. Ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանել ______________ (_________________________________________________________) դրամ, որը բաժանված է _________ բաժնեմասերի, յուրաքանչյուրը ______________________ դրամ անվանական արժեքով:
3. Հաստատել ընկերության մասնակիցների ցանկը և նրանց ունեցած բաժնեմասերի չափը (տոկոսներով) 1 ________________________ _____% 2 ________________________ _____% 3 ________________________ _____% 4 ________________________ _____%
4. Հաստատել «_________________________________» ՍՊԸ կանոնադրությունը:
5. Ընկերության տնօրեն հաստատել _____________________________-ին, անձ. ______________________ տրվ. «_____» «______________» ______________թ. _______-ի կողմից, հասցե` __________________________________________________________ նրա հետ կնքելով աշխատանքային պայմանագիր _____ տարի ժամկետով:
 
Ընկերության հիմնադիրներ
_______________ ____________________________
_______________ ____________________________
_______________ ____________________________
_______________ ____________________________»: