040.0848.281298
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«28» դեկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 դեկտեմբերի 1998 թվականի թիվ 849
«ԱՐՄԵՆԻԿՈՒՄ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Արմենիկում» պետական փակ բաժնետիրական ընկերություն:
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 08.04.04 թիվ 435-Ա որոշում)
i
3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` 10-օրյա ժամկետում լուծել «Արմենիկում» պետական փակ բաժնետիրական ընկերությանը վարչական շենք հատկացնելու հետ կապված հարցերը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի դեկտեմբերի 28-ից: