010.0281.171211
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2011 թվականի նոյեմբերի 28-ին
«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-82-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի «բնապահպանական վերահսկողություն» հասկացությունից հանել «ընդերքի,» բառը, «օգտագործման» բառից հետո լրացնել «ընդերքօգտագործման ընթացքում շրջակա միջավայրի վրա ազդեցության» բառերով, իսկ «բնօգտագործման,» և «ծավալների» բառերից հետո լրացնել «(բացառությամբ ընդերքօգտագործման)» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում`
i
1) 4-րդ կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերը ուժը կորցրած ճանաչել.
2) «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«զ) ընդերքօգտագործման իրավունքով նախատեսված բնապահպանական միջոցառումների իրականացման համար ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ:».
3) 9-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը «վճարներ» և «վճարների» բառերից հետո լրացնել «(բացառությամբ ընդերքօգտագործման վճար հանդիսացող բնօգտագործման վճարների)» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի «գ» կետերից հանել «, օգտակար հանածոների» բառերը:
ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
17 դեկտեմբերի 2011 թվականի
ՀՕ-281-Ն