050.0213.220812
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «22»        08            2012 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05012326
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
 
7 օգոստոսի 2012 թվականի թիվ 213-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի ԹԻՎ 70-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իզ» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պարբերականների թողարկման և հրապարակման կարգն ու պայմանները հաստատելու մասին» թիվ 70-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պարբերականների թողարկման և հրապարակման կարգն ու պայմանները» հավելված 1-ում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«3) «Գնաճի հաշվետվություն» (եռամսյակային), որը ներառում է.
ա. Դրամավարկային քաղաքականության ծրագիրը (հաջորդ ժամանակաշրջանի համար),
բ. Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը (նախորդ ժամանակաշրջանի համար):
2) ՈՒժը կորցրած ճանաչել Հավելվածի 2-րդ կետի 3.1 ենթակետը:
i
3) Հավելվածի ենթահավելված 1-ի աղյուսակի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
 
.______________________________________________________________.
|3|«Գնաճի հաշվետվություն»         | եռամսյակային     |հայերեն, |
|3|                               |                  |ռուսերեն,|
| |                               |                  |անգլերեն |
.______________________________________________________________.
 
4) ՈՒժը կորցրած ճանաչել Հավելվածի ենթահավելված 1-ի աղյուսակի 3.1 կետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: