102.0232.281112
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «28»        11            2012 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10212424
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
 
14 նոյեմբերի 2012 թվականի N 232-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 65-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
i
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2006 թվականի ապրիլի 12-ի «Հարկադիր կատարողների կողմից կատարողական վարույթներով կիրառվող փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին» N 65-Ն հրամանի (այսուհետ` Հրաման) նախաբանը «53.1,» թվից հետո լրացնել «56, 58,» թվերով:
2. Հրամանով հաստատված «Հարկադիր կատարողների կողմից կատարողական վարույթներով կիրառվող փաստաթղթերի ձևերը» հավելվածում`
1) լրացնել 3.1-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ`
i
«3.1. Որոշում պարտապանի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների, ինչպես նաև գործատուից ստացվող այլ դրամական միջոցների վրա բռնագանձում տարածելու մասին (ձև 3.1)».
2) լրացնել ձև 3.1-ով` համաձայն հավելվածի (կցվում է):
i
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
 
Հավելված
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարի
2012 թվականի նոյեմբերի 14-ի
232-Ն հրամանի
 
«Ձև 3.1
 
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարի
2006 թվականի ապրիլի 12-ի
65-Ն հրամանի
 
ՈՐՈՇՈՒՄ___
 
ՊԱՐՏԱՊԱՆԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՈՐԾԱՏՈՒԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԱՅԼ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐԱ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ՏԱՐԱԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
     _____ ______________20 թ.           ք.___________________________
 
ԴԱՀԿ ծառայության _________________ բաժնի_______ /բաժանմունքի/
 
____________________________________________________ ուսումնասիրելով
(պաշտոնը, անունը, ազգանունը)
 
_____ _____________20 թ. հարուցված թիվ _________կատարողական վարույթի նյութերը`
 
ՊԱՐԶԵՑԻ
 
(կատարողական թերթի պահանջը)
 
__________________________________________________________________
__________________________________________________________________
__________________________________________________________________
__________________________________________________________________
 
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ, 56-րդ և 58-րդ հոդվածներով`
 
ՈՐՈՇԵՑԻ
 
1. _______ __________________________ ՀՀ դրամ ընդհանուր գումարի չափով
       (գումարը     (գումարը տառերով)
թվերով)
 
բռնագանձում տարածել պարտապան ____________________________________ ի`
(անունը, ազգանունը, հայրանունը,
անձնագրային տվյալները, բնակության վայրը)
գործատու _________________________________________________________ ից
(ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրային
տվյալները, բնակության վայրը, իրավաբանական անձի անվանումը,
ՀՎՀՀ, գտնվելու վայրը)
 
ստացվող աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների ______%-ի
ինչպես նաև մյուս դրամական միջոցների վրա, բացառությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածով սահմանված դեպքերի, որից_________ __________________ ՀՀ
     (գումարը    (գումարը տառերով)
թվերով)
 
դրամը որպես
 
կատարողական թերթով նախատեսված` բռնագանձման ենթակա գումար և
_________ ______________________________________ՀՀ դրամը` որպես
     (գումարը          (գումարը տառերով)
թվերով)
կատարողական ծախսեր:
 
2. Գործատու __________________________________________________________
(ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը,
անձնագրային տվյալները իրավաբանական անձի անվանումը, պետական
գրանցման համարը)
 
Պարտապանին վճարվող աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների ____ %-ը, ինչպես նաև մյուս դրամական միջոցներն ամբողջությամբ, բացառությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածով սահմանված դեպքերի, փոխանցել
___________________________________ գանձապետական բաժանմունքի ԴԱՀԿ
___________________________________________ բաժնի __________ հաշվին
մինչև _________ __________________________ ՀՀ դրամ պարտքի մարումը:
            (գումարը      (գումարը տառերով)
             թվերով)
 
3. Մինչև աշխատավարձը և դրան հավասարեցված վճարները, ինչպես նաև մյուս վճարները փոխանցելը սույն որոշման մասին պարտապանին տեղեկացնելու դեպքում գործատուն պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:
Որոշման պատճենը ուղարկել կողմերին, գործատուին:
Որոշումը կարող է բողոքարկվել __________ դատարան կամ վերադասության կարգով` որոշումը ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` հարկադիր կատարողի որոշման բողոքարկումը չի կասեցնում կատարողական գործողությունները:
 
     Հարկադիր կատարող  ___________________     __________________
                        (անուն, ազգանուն)       (ստորագրություն)
«: