118.0151.160413
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «16»        04            2013 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11813145
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
 
25 փետրվարի 2013 թվականի թիվ 151-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի ԹԻՎ 80-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
i
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2008 թվականի փետրվարի 4-ի «Բյուջեների կատարման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց ենթակա հիմնարկների ֆինանսական գործունեության հետ կապված հաշվետվությունների կազմման, ներկայացման, ամփոփման ընդհանուր պայմանները, հաշվետվությունների առանձին տեսակների կազմման ու ներկայացման առանձնահատկությունների մասին հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 930-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 80-Ն հրամանում /այսուհետ` Հրաման/ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հրամանի օրինակելի ձև Հ-9-ի «Համայնքի բյուջեի եկամուտների կատարման վերաբերյալ» հաշվետվության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
ա. «1145» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերը.
 
 
._______________________________________________________________.
|1146|ժգ) Ավտոկայանատեղի համար   |    |  |  |X|  |  |X|   |  | X|
|1147|ժդ) Համայնքի տարածքում     |    |  |  | |  |  | |   |  |  |
|    |գտնվող խանութներում,       |    |  |  | |  |  | |   |  |  |
|    |կրպակներում տեխնիկական     |    |  |  | |  |  | |   |  |  |
|    |հեղուկների վաճառքի         |    |  |  | |  |  | |   |  |  |
|    |թույլտվության համար        |    |  |  | |  |  | |   |  |  |
|____|___________________________|____|__|__|_|__|__|_|___|__|__|
|1148|ժե) Համայնքի տարածքում     |    |  |  |X|  |  |X|   |  | X|
|    |հանրային սննդի կազմակերպման|    |  |  | |  |  | |   |  |  |
|    |և  իրացման թույլտվության   |    |  |  | |  |  | |   |  |  |
|    |համար                      |    |  |  | |  |  | |   |  |  |
|____|___________________________|____|__|__|_|__|__|_|___|__|__|
|1149|ժզ) Հայաստանի              |    |  |  |X|  |  |X|   |  | X|
|    |Հանրապետության համայնքների |    |  |  | |  |  | |   |  |  |
|    |անվանումները ֆիրմային      |    |  |  | |  |  | |   |  |  |
|    |անվանումներում օգտագործելու|    |  |  | |  |  | |   |  |  |
|    |թույլտվության համար        |    |  |  | |  |  | |   |  |  |
|____|___________________________|____|__|__|_|__|__|_|___|__|__|
|1150|ժէ) Այլ տեղական տուրքեր    |    |  |  |X|  |  |X|   |  | X|
._______________________________________________________________.
«,
 
բ. «1131» տողի 2-րդ սյունակում «տող 1145» բառերից հետո լրացնել «+ տող 1146 + տող 1147+ տող 1148 + տող 1149+ տող 1150» բառերը,
գ. «1139» տողի 2-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«զ) համայնքի տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի և տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար»,
դ. «1259» և «1263» տողերը հանել,
ե. «1258» և «1262» տողերի «դրամաշնորհներ որից`» բառերը փոխարինել «դրամաշնորհներ» բառով:
2) Հրամանի օրինակելի ձև Հ-9-ի «Համայնքի բյուջեի ծախսերի կատարման վերաբերյալ (տնտեսագիտական դասակարգման)» հաշվետվության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
ա. «4535» և «4545» տողերը հանել:
3) Հրամանի օրինակելի ձև Հ-9-ի «Համայնքի բյուջեի ծախսերի կատարման վերաբերյալ (գործառական դասակարգման)» հաշվետվության մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
ա. «2184» տողը հանել:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից և տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա: