(ուժը կորցնելու է 01.01.15 թվականից` 19.05.14 թիվ 20-Ն որոշում)
i
603.0027.071113
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«07» 11 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60313429
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
4 հոկտեմբերի 2013 թվականի թիվ 27-Ն
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 65-ԵՐԿԱԹ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի ԹԻՎ 19-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով և 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքի մասին» Ձև 65-երկաթ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքի մասին» Ձև 65-երկաթ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010 թվականի հուլիսի 7-ի ««Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքի մասին» Ձև թիվ 65-ԵՐԿԱԹ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2007 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 15-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 19-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:
Հավելված 1
ՀՀ վիճակագրության պետական
խորհրդի
2013 թվականի հոկտեմբերի 4-ի
թիվ 27-Ն որոշման
ՁԵՎ 65-երկաթ
(տարեկան)
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ
20 թ.
.____________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի |
|(2000թ. ապրիլի 4-ի, ՀՕ-48) |
|____________________________________________________________________|
|Հաշվետվության ներկայացման ժամկետը` |
|մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մարտի 30-ը |
|____________________________________________________________________|
|Ներկայացնում է ____________________________________________________ |
| (անվանումը) |
|Գտնվելու վայրը ______________________________________ I__I__I__I__I |
| (գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ) |
| |
|Մարզը _____________________________________________________ I__I__I |
| (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |
| |
|Համայնքը/Վարչական շրջանը _______________________________ I__I__I__I |
| (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |
| |
|Փաստացի գործունեության հիմնական տեսակը_____________________________ |
|__________________________________________________ I__I__I__I__I__I |
| (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |
|Պետական գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I |
| |
|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I__I__I__I__I__I__I__I__I |
| |
|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I__I__I__I__I__I__I__I__I |
| |
|Հեռախոսահամար(ներ) ________________________________________________ |
|Էլեկտրոնային փոստ ______________________________@__________________ |
|____________________________________________________________________|
|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է |
|ՕՐԵՆՔՈՎ |
|____________________________________________________________________|
|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական |
|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն |
|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է |
|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
.____________________________________________________________________.
.____________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի |Չափի |Ցուցա-|
| |համարը |միավորը |նիշի |
| | | |մեծու-|
| | | |թյունը|
|____________________________________________|_______|________|______|
|Ա |Բ |Գ |1 |
|____________________________________________|_______|________|______|
|ՈՒղևորների փոխադրումներից ստացված հասույթը |110 |հազար | |
|(առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը | |դրամ | |
|____________________________________________|_______|________|______|
|այդ թվում` ըստ հաղորդակցության տեսակների` |110.1 |«-» | |
|ներքաղաքային և մերձքաղաքային | | | |
|____________________________________________|_______|________|______|
|միջքաղաքային (50 կմ և ավելի, երկրի ներսում)|110.2 |«-» | |
|____________________________________________|_______|________|______|
|միջազգային (այլ երկրների միջև) |110.3 |«-» | |
|____________________________________________|_______|________|______|
|որից` ԱՊՀ երկրներ |110.3.1| «-» | |
|____________________________________________|_______|________|______|
|ՈՒղևորների փոխադրումների հետ կապված ծախսերը|115 |«-» | |
|____________________________________________|_______|________|______|
|ՈՒղեբեռների փոխադրումներից ստացված հասույթը |120 |հազար | |
|(առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը | |դրամ | |
|____________________________________________|_______|________|______|
|Բեռների փոխադրումներից ստացված հասույթը |125 |«-» | |
|(առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը | | | |
|____________________________________________|_______|________|______|
|այդ թվում` ըստ հաղորդակցության տեսակների |125.1 |«-» | |
|ներքաղաքային և մերձքաղաքային | | | |
|____________________________________________|_______|________|______|
|միջքաղաքային (50 կմ և ավելի, երկրի ներսում)|125.2 |հազար | |
| | |դրամ | |
|____________________________________________|_______|________|______|
|միջազգային (այլ երկրների միջև) |125.3 |«-» | |
|____________________________________________|_______|________|______|
|որից` ԱՊՀ երկրներ |125.3.1| «-» | |
|____________________________________________|_______|________|______|
|ՈՒղեբեռի և բեռի փոխադրումների հետ կապված |130 |հազար | |
|ծախսերը | |դրամ | |
|____________________________________________|_______|________|______|
|Օժանդակ և լրացուցիչ երկաթուղային տրանսպորտի|135 |«-» | |
|գործունեությունից ստացված հասույթը (առանց | | | |
|ավելացված արժեքի հարկի), ընդամենը | | | |
|____________________________________________|_______|________|______|
|Փոխադրվել են ուղևորներ, ընդամենը |140 |հազար | |
| | |ուղևոր | |
|____________________________________________|_______|________|______|
|այդ թվում` ըստ հաղորդակցության տեսակների |140.1 |«-» | |
|ներքաղաքային և մերձքաղաքային | | | |
|____________________________________________|_______|________|______|
|միջքաղաքային (50 կմ և ավելի, երկրի ներսում)|140.2 |«-» | |
|____________________________________________|_______|________|______|
|միջազգային (այլ երկրների միջև) |140.3 |«-» | |
|____________________________________________|_______|________|______|
|որից` ԱՊՀ երկրներ |140.3.1|«-» | |
|____________________________________________|_______|________|______|
|Փոխադրվել են ուղեբեռներ |145 |հազար | |
| | |տոննա | |
|____________________________________________|_______|________|______|
|ՈՒղևորաշրջանառություն, ընդամենը |150 |հազար | |
| | |ուղևոր- | |
| | |կմ | |
|____________________________________________|_______|________|______|
|այդ թվում` ըստ հաղորդակցության տեսակների |150.1 |«-» | |
|ներքաղաքային և մերձքաղաքային | | | |
|____________________________________________|_______|________|______|
|միջքաղաքային (50 կմ և ավելի, երկրի ներսում)|150.2 |«-» | |
|____________________________________________|_______|________|______|
|միջազգային (այլ երկրների միջև) |150.3 |«-» | |
|____________________________________________|_______|________|______|
|որից` ԱՊՀ երկրներ |150.3.1|«-» | |
|____________________________________________|_______|________|______|
|Փոխադրվել են բեռներ, ընդամենը |155 |հազար | |
| | |տոննա | |
|____________________________________________|_______|________|______|
|այդ թվում` ըստ հաղորդակցության տեսակների |155.1 |«-» | |
|ներքաղաքային և մերձքաղաքային | | | |
|____________________________________________|_______|________|______|
|միջքաղաքային (50 կմ և ավելի, երկրի ներսում)|155.2 |«-» | |
|____________________________________________|_______|________|______|
|միջազգային (այլ երկրների միջև) |155.3 |«-» | |
|____________________________________________|_______|________|______|
|որից` ԱՊՀ երկրներ |155.3.1| «-» | |
|____________________________________________|_______|________|______|
|Բեռնաշրջանառություն, ընդամենը |160 |հազար | |
| | |տոննա-կմ| |
|____________________________________________|_______|________|______|
|այդ թվում` ըստ հաղորդակցության տեսակների |160.1 |«-» | |
|ներքաղաքային և մերձքաղաքային | | | |
|____________________________________________|_______|________|______|
|միջքաղաքային (50 կմ և ավելի, երկրի ներսում)|160.2 |«-» | |
|____________________________________________|_______|________|______|
|միջազգային (այլ երկրների միջև) |160.3 |«-» | |
|____________________________________________|_______|________|______|
|որից` ԱՊՀ երկրներ |160.3.1|«-» | |
.____________________________________________________________________.
Շահագործական գծի երկարությունը (165) ___________ կմ
Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին տարեկան թվաքանակը (170) ___________ մարդ
Ղեկավար _________________________ ___________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ___________________ ___________________
այլ լիազորված անձ) (Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
«__ «______200__թ.
Հավելված 2
ՀՀ վիճակագրության պետական
խորհրդի
2013 թվականի հոկտեմբերի 4-ի
թիվ 27-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 65-ԵՐԿԱԹ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքի մասին» ՁԵՎ 65-ԵՐԿԱԹ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են երկաթուղային տրանսպորտի գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները (այսուհետ` կազմակերպություն), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
4. ՈՒղևորների փոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը (տող 110) լրացվում է երկաթուղային տրանսպորտով ուղևորների փոխադրումից ստացված հասույթը:
5. Հաշվետվության 110.1-110.3.1 տողերում ցույց է տրվում երկաթուղային տրանսպորտով ուղևորների փոխադրումներից ստացված հասույթը` ըստ հաղորդակցության տեսակների: 110.1-110.3 տողերի ցուցանիշների հանրագումարը պետք է հավասար լինի 110 տողի ցուցանիշին:
6. ՈՒղեբեռների փոխադրումից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը (տող 120) և բեռների փոխադրումից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը (տող 125) լրացվում են համապատասխանաբար ուղեբեռների և բեռների փոխադրումներից ստացված հասույթը:
7. Հաշվետվության 125.1-125.3.1 տողերում լրացվում է բեռների փոխադրումներից ստացված հասույթն ըստ հաղորդակցության տեսակների: 125.1-125.3 տողերի ցուցանիշների հանրագումարը պետք է հավասար լինի 125 տողի ցուցանիշին:
8. Օժանդակ և լրացուցիչ երկաթուղային տրանսպորտի գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը (տող 135) ներառում է` բեռների և ուղեբեռների բեռնումից և բեռնաթափումից, բոլոր տեսակի ապրանքների պահումից և պահեստավորումից շտեմարաններում, ընդհանուր նշանակության ապրանքային պահեստներում, պահեստ-սառնարաններում, զետեղարաններում (բունկերներում), տեղեկատու բյուրոների, պահասենյակների, երկաթուղային շարժակազմի տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման, գնացքներում տեղի ամրագրման, բեռների փոխադրմանը վերաբերող տրանսպորտային գործակալների միջնորդական ծառայություններից, ինչպես նաև տոմսերի վաճառքի միջնորդավճարների գումարներից և այլն:
Հաշվետվության մեջ առկա բոլոր հասույթները լրացվում են առանց ավելացված արժեքի հարկի` հաշվեգրման սկզբունքով:
9. Փոխադրվել են ուղևորներ, ընդամենը (տող 140) ցուցանիշը ներառում է երկաթուղային բոլոր կայարաններից փոխադրված ուղևորների թվաքանակը (ներառյալ անվճար երթևեկության իրավունքից օգտվողները):
10. Ներքաղաքային և մերձքաղաքային (տող 140.1) փոխադրումները հաղորդակցության այն տեսակն է, երբ ուղևորափոխադրումները կատարվում են մինչև 50 կիլոմետրի սահմաններում:
11. Միջքաղաքային (50 կիլոմետրից ավելի` երկրի ներսում) (տող 140.2) փոխադրումները հաղորդակցության այն տեսակն է, երբ փոխադրումների սկզբնական և վերջնական կետերը գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:
12. Միջազգային (տող 140.3) փոխադրումները հաղորդակցության այն տեսակն է, երբ փոխադրման կետերից մեկը գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս (ներառյալ Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրները):
13. Հաշվետվության 140.1-140.3 տողերում լրացվում են փոխադրված ուղևորների թվաքանակներն ըստ հաղորդակցության տեսակների:
14. Փոխադրվել են ուղեբեռներ (տող 145) ցույց է տրվում երկաթուղային տրանսպորտով փոխադրված ուղեբեռների քանակը:
15. ՈՒղևորաշրջանառություն, ընդամենը (տող 150) ցուցանիշը որոշվում է տեղափոխված ուղևորների թվաքանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով: Այդ ցուցանիշի մեծությունը պետք է հավասար լինի 150.1, 150.2 և 150.3 տողերի ցուցանիշների հանրագումարին:
16. Փոխադրվել են բեռներ, ընդամենը (տող 155) ցույց է տրվում երկաթուղային տրանսպորտով փոխադրված (ներմուծված և առաքված) բեռների քանակը: Այն որոշվում է ներքաղաքային ու մերձքաղաքային (տող 155.1), միջքաղաքային (տող 155.2), միջազգային (ներառյալ Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրները) (տող 155.3) հաղորդակցությամբ փոխադրված բեռների ծավալների հանրագումարով:
17. Բեռնաշրջանառություն, ընդամենը (տող 160) ցուցանիշը որոշվում է երկաթուղային տրանսպորտով փոխադրված ուղեբեռների, բեռների քանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով: Այդ ցուցանիշի մեծությունը պետք է հավասար լինի 160.1 - 160.3 տողերի ցուցանիշների հանրագումարին:
18. Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին տարեկան թվաքանակը (առանց համատեղությամբ աշխատողների) (տող 170) որոշվում է` հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա ամիսների թվին` 12-ի, բաժանելով:
Աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար` 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով:
Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: