Սեղմել Esc փակելու համար:
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ Տ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏ ...

01.01.2016 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2015  -ից մինչեւ   01.01.2016  -ը:
 

(ուժը կորցրել է 11.04.15 թիվ 08-Ն որոշում)

i

603.0020.240614

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «24»        06            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60314244

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 մայիսի 2014 թվականի թիվ 20-Ն

 

«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 65-ԵՐԿԱԹ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 27-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի ա) ենթակետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքի մասին» Ձև 65-երկաթ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքի մասին» Ձև 65-երկաթ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 4-ի ««Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքի մասին» Ձև 65-երկաթ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010 թվականի հուլիսի 7-ի թիվ 19-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 27-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2014 թվականի մայիսի 19-ի

թիվ 20-Ն որոշման

 

ՁԵՎ 65-երկաթ

(տարեկան)

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ

20 _____ թ

 

._____________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի     |

|(2000թ. ապրիլի 4-ի, ՀՕ-48)                                           |

|_____________________________________________________________________|

|Հաշվետվության ներկայացման ժամկետը`                                   |

|մինչև  հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մարտի 30-ը            |

|_____________________________________________________________________|

|Ներկայացնում է_____________________________________________________  |

|                                    (անվանումը)                      |

|Գտնվելու վայրը _______________________________________ I__I__I__I__I |

|                 (գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ) |

|                                                                     |

|Մարզը ______________________________________________________ I__I__I |

|                                          (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |

|                                                                     |

|Համայնքը / Վարչական շրջանը ______________________________ I__I__I__I |

|                                          (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |

|                                                                     |

|Փաստացի գործունեության հիմնական տեսակը _____________________________ |

|                                                                     |

|___________________________________________________ I__I__I__I__I__I |

|                                          (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |

|Պետական գրանցման համարը           I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I |

|                                                                     |

|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը  I__I__I__I__I__I__I__I__I |

|                                                                     |

|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)       I__I__I__I__I__I__I__I__I |

|Հեռախոսահամար(ներ) _________________________________________________ |

|Էլեկտրոնային փոստ _______________________________@__________________ |

|_____________________________________________________________________|

|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է  |

|ՕՐԵՆՔՈՎ                                                              |

|_____________________________________________________________________|

|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական     |

|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև  պետական վիճակագրություն   |

|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է              |

|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:                        |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                   |Տողի   |Չափի      |Ցուցանիշի  |

|                                      |համարը |միավորը   |մեծությունը|

|______________________________________|_______|__________|___________|

|                     Ա                |   Բ   |    Գ     |      1    |

|______________________________________|_______|__________|___________|

|ՈՒղևորների  փոխադրումներից ստացված    |110    |հազար դրամ|           |

|հասույթը (առանց ավելացված արժեքի      |       |          |           |

|հարկի), ընդամենը                      |       |          |           |

|______________________________________|_______|__________|___________|

|այդ թվում` ըստ հաղորդակցության        |110.1  |   «-»    |           |

|տեսակների` ներքաղաքային և             |       |          |           |

|մերձքաղաքային                         |       |          |           |

|______________________________________|_______|__________|___________|

|միջքաղաքային (50 կմ և  ավելի, երկրի   |110.2  |   «-»    |           |

|ներսում)                              |       |          |           |

|______________________________________|_______|__________|___________|

|միջազգային (այլ երկրների միջև)        |110.3  |   «-»    |           |

|______________________________________|_______|__________|___________|

|որից` ԱՊՀ երկրներ                     |110.3.1|   «-»    |           |

|______________________________________|_______|__________|___________|

|ՈՒղևորների  փոխադրումների հետ կապված  |120    |   «-»    |           |

|ծախսերը                               |       |          |           |

|______________________________________|_______|__________|___________|

|Բեռների փոխադրումներից ստացված        |130    |   «-»    |           |

|հասույթը (առանց ավելացված արժեքի      |       |          |           |

|հարկի), ընդամենը                      |       |          |           |

|______________________________________|_______|__________|___________|

|այդ թվում` ըստ հաղորդակցության        |130.1  |   «-»    |           |

|տեսակների ներքաղաքային և              |       |          |           |

|մերձքաղաքային                         |       |          |           |

|______________________________________|_______|__________|___________|

|միջքաղաքային (50 կմ և  ավելի, երկրի   |130.2  |   «-»    |           |

|ներսում)                              |       |          |           |

|______________________________________|_______|__________|___________|

|միջազգային (այլ երկրների միջև)        |130.3  |   «-»    |           |

|______________________________________|_______|__________|___________|

|որից` ԱՊՀ երկրներ                     |130.3.1|   «-»    |           |

|______________________________________|_______|__________|___________|

|Բեռների փոխադրումների հետ կապված      |140    |   «-»    |           |

|ծախսերը                               |       |          |           |

|______________________________________|_______|__________|___________|

|Օժանդակ և  լրացուցիչ երկաթուղային     |150    |   «-»    |           |

|տրանսպորտի գործունեությունից ստացված  |       |          |           |

|հասույթը (առանց ավելացված արժեքի      |       |          |           |

|հարկի), ընդամենը                      |       |          |           |

|______________________________________|_______|__________|___________|

|ՈՒղևորների  և  բեռների փոխադրումների  |160    |հազ.      |           |

|հետ կապված էլեկտրաէներգիայի ծախսը     |       |կվտ/ժամ   |           |

|______________________________________|_______|__________|___________|

|Փոխադրվել են ուղևորներ,  ընդամենը     |170    |հազար     |           |

|                                      |       |ուղևոր    |           |

|______________________________________|_______|__________|___________|

|այդ թվում` ըստ հաղորդակցության        |170.1  |   «-»    |           |

|տեսակների ներքաղաքային և              |       |          |           |

|մերձքաղաքային                         |       |          |           |

|______________________________________|_______|__________|___________|

|միջքաղաքային (50 կմ և  ավելի, երկրի   |170.2  |   «-»    |           |

|ներսում)                              |       |          |           |

|______________________________________|_______|__________|___________|

|միջազգային (այլ երկրների միջև)        |170.3  |   «-»    |           |

|______________________________________|_______|__________|___________|

|որից` ԱՊՀ երկրներ                     |170.3.1|   «-»    |           |

|______________________________________|_______|__________|___________|

|ՈՒղևորաշրջանառություն,  ընդամենը      |180    |հազար     |           |

|                                      |       |ուղևոր-կմ |           |

|______________________________________|_______|__________|___________|

|այդ թվում` ըստ հաղորդակցության        |180.1  |   «-»    |           |

|տեսակների ներքաղաքային և              |       |          |           |

|մերձքաղաքային                         |       |          |           |

|______________________________________|_______|__________|___________|

|միջքաղաքային (50 կմ և  ավելի, երկրի   |180.2  |   «-»    |           |

|ներսում)                              |       |          |           |

|______________________________________|_______|__________|___________|

|միջազգային (այլ երկրների միջև)        |180.3  |   «-»    |           |

|______________________________________|_______|__________|___________|

|որից` ԱՊՀ երկրներ                     |180.3.1|   «-»    |           |

|______________________________________|_______|__________|___________|

|Փոխադրվել են բեռներ, ընդամենը         |190    |հազար     |           |

|                                      |       |տոննա     |           |

|______________________________________|_______|__________|___________|

|այդ թվում` ըստ հաղորդակցության        |190.1  |   «-»    |           |

|տեսակների ներքաղաքային և              |       |          |           |

|մերձքաղաքային                         |       |          |           |

|______________________________________|_______|__________|___________|

|միջքաղաքային (50 կմ և  ավելի, երկրի   |190.2  |   «-»    |           |

|ներսում)                              |       |          |           |

|______________________________________|_______|__________|___________|

|միջազգային (այլ երկրների միջև)        |190.3  |   «-»    |           |

|______________________________________|_______|__________|___________|

|որից` ԱՊՀ երկրներ                     |190.3.1|   «-»    |           |

|______________________________________|_______|__________|___________|

|Բեռնաշրջանառություն, ընդամենը         |200    |հազար     |           |

|                                      |       |տոննա-կմ  |           |

|______________________________________|_______|__________|___________|

|այդ թվում` ըստ հաղորդակցության        |200.1  |   «-»    |           |

|տեսակների ներքաղաքային և              |       |          |           |

|մերձքաղաքային                         |       |          |           |

|______________________________________|_______|__________|___________|

|միջքաղաքային (50 կմ և  ավելի, երկրի   |200.2  |   «-»    |           |

|ներսում)                              |       |          |           |

|______________________________________|_______|__________|___________|

|միջազգային (այլ երկրների միջև)        |200.3  |   «-»    |           |

|______________________________________|_______|__________|___________|

|որից` ԱՊՀ երկրներ                     |200.3.1|   «-»    |           |

._____________________________________________________________________.

 

     Շահագործական գծի երկարությունը            (210) ___________ կմ

 

Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող

     աշխատողների միջին տարեկան թվաքանակը       (220)___________ մարդ

 

    Ղեկավար                      ___________________  ___________________

                                  (Ազգանուն, անուն)     (Ստորագրություն)

 

Լրացնող (գլխավոր հաշվապահ

    կամ այլ լիազորված անձ)       ___________________  ___________________

                                  (Ազգանուն, անուն)    (Ստորագրություն)

 

«___» _______20__թ.

 

Հավելված 2

ՀՀ վիճակագրության պետական

խորհրդի

2014 թվականի մայիսի 19-ի

թիվ 20-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ

 

«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 65-ԵՐԿԱԹ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքի մասին» Ձև 65-երկաթ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են երկաթուղային տրանսպորտի գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները (այսուհետ` կազմակերպություն), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4. Հաշվետվության 110.1-110.3.1 տողերում ցույց է տրվում երկաթուղային տրանսպորտով ուղևորների փոխադրումներից ստացված հասույթը` ըստ հաղորդակցության տեսակների: 110.1-110.3 տողերի ցուցանիշների հանրագումարը պետք է հավասար լինի 110 տողի ցուցանիշին:

5. Հաշվետվության 130.1-130.3.1 տողերում լրացվում է բեռների փոխադրումներից ստացված հասույթն ըստ հաղորդակցության տեսակների: 130.1-130.3 տողերի ցուցանիշների հանրագումարը պետք է հավասար լինի 130 տողի ցուցանիշին:

6. Օժանդակ և լրացուցիչ երկաթուղային տրանսպորտի գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 150) ներառում է բեռների և ուղեբեռների բեռնումից և բեռնաթափումից, բոլոր տեսակի ապրանքների պահումից և պահեստավորումից (շտեմարաններում, ընդհանուր նշանակության ապրանքային պահեստներում, պահեստ-սառնարաններում, զետեղարաններում (բունկերներում)), տեղեկատու բյուրոների, պահասենյակների, երկաթուղային շարժակազմի տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման, գնացքներում տեղի ամրագրման, բեռների փոխադրմանը վերաբերող տրանսպորտային գործակալների միջնորդական ծառայություններից, ինչպես նաև տոմսերի վաճառքի միջնորդավճարների գումարներից և այլ աղբյուրներից ստացված հասույթները: Հաշվետվության մեջ առկա բոլոր հասույթները լրացվում են առանց ավելացված արժեքի հարկի` հաշվեգրման սկզբունքով:

7. Փոխադրվել են ուղևորներ, ընդամենը (տող 170) ցուցանիշը ներառում է երկաթուղային բոլոր կայարաններից փոխադրված ուղևորների թվաքանակը (ներառյալ անվճար երթևեկության իրավունքից օգտվողները):

8. Ներքաղաքային և մերձքաղաքային (տող 170.1) փոխադրումները հաղորդակցության այն տեսակն է, երբ ուղևորափոխադրումները կատարվում են մինչև 50 կիլոմետրի սահմաններում:

9. Միջքաղաքային (50 կիլոմետրից ավելի` երկրի ներսում) (տող 170.2) փոխադրումները հաղորդակցության այն տեսակն է, երբ փոխադրումների սկզբնական և վերջնական կետերը գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:

10. Միջազգային (տող 170.3) փոխադրումները հաղորդակցության այն տեսակն է, երբ փոխադրման կետերից մեկը գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս (ներառյալ Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրները):

11. ՈՒղևորաշրջանառություն, ընդամենը (տող 180) ցուցանիշը որոշվում է տեղափոխված ուղևորների թվաքանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով: Այդ ցուցանիշի մեծությունը պետք է հավասար լինի 180.1, 180.2 և 180.3 տողերի ցուցանիշների հանրագումարին:

12. Փոխադրվել են բեռներ, ընդամենը (տող 190) ցույց է տրվում երկաթուղային տրանսպորտով փոխադրված (ներմուծված և առաքված) բեռների քանակը:

13. Բեռնաշրջանառություն, ընդամենը (տող 200) ցուցանիշը որոշվում է երկաթուղային տրանսպորտով բեռների քանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով: Այդ ցուցանիշի մեծությունը պետք է հավասար լինի 200.1, 200.2 և 200.3 տողերի ցուցանիշների հանրագումարին:

14. Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին տարեկան թվաքանակը (առանց համատեղությամբ աշխատողների) (տող 220) որոշվում է` հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա ամիսների թվին բաժանելով: Աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար` 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով: Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար:

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
19.05.2014
N 20-Ն
Որոշում