Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 17 ...

 

 

040.1192.051114

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հոկտեմբերի 2014 թվականի N 1192-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1772-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի «Ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 895 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 24-ի N 1246 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1772-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ ենթակետով.

«4) Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի պաշտոնական կայքում տեղադրել ապրանքի երկրի ծագման սերտիֆիկատի և փորձաքննության ակտի ստացման վերաբերյալ մանրամասն ուղեցույցեր, ինչպես նաև փորձաքննության անցկացման համար անհրաժեշտ փաստաթղթերի սպառիչ ցանկը:».

i

2) որոշման 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.

«3.1. Հայաստանի Հանրապետության իրավաբանական ու ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից արտահանվող ապրանքների համար Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի կողմից միայն ապրանքի ծագման երկրի փորձաքննության ակտ տրամադրելու վճարի չափը սահմանվում է 20 000 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.».

3) որոշմամբ հաստատված կարգում`

i

ա. 1-ին կետը «տրամադրման» բառից հետո լրացնել «և փորձաքննության անցկացման» բառերով,

բ. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«2. Ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրումը սույն կարգին համապատասխան հավաստագրեր (սերտիֆիկատներ) տալու գործընթացն է:

Փորձաքննություն` սույն կարգին համապատասխան անցկացվող ապրանքի ծագման երկրի վերաբերյալ փորձաքննություն:»,

i

գ. 10-րդ կետի 1-ին ենթակետում «մինչև մեկ տարի ժամկետով (ժամկետը որոշում է դիմողը)» բառերը փոխարինել «անժամկետ» բառով,

դ. 10.1-ին կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Ապրանքի ծագման երկրի հավաստագիրը տրամադրվում է առանց փորձաքննության իրականացման` հետևյալ դեպքերում`»,

ե. 10.1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) եթե առկա է տվյալ արտադրանքի արտադրության մշտական անվանացանկի համար տրամադրված փորձաքննության ակտը:»,

i

զ. 11-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում» բառերը փոխարինել «1-ին ենթակետում» բառերով, նույն կետի 3-րդ ենթակետում «բ» պարբերությունում» բառերը` «2-րդ» ենթակետում» բառերով,

i

է. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11.1-ին և 11.2-րդ կետերով.

«11.1. Առևտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց դիմումի հիման վրա անցկացվում է ապրանքի ծագման երկրի փորձաքննություն:

Ապրանքի ծագման երկրի փորձաքննության ակտն ստանալու համար Հայաստանի Հանրապետության իրավաբանական, ֆիզիկական անձինք և անհատ ձեռնարկատերերը թղթային կամ էլեկտրոնային եղանակով Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատ են ներկայացնում դիմում-հայտարարագիր` համաձայն N 1.1 ձևի, սույն կարգի 11-րդ կետի 1-ին ենթակետի «բ», «գ», «ե» պարբերություններում նշված փաստաթղթերը, ինչպես նաև որոշման 3.1-ին կետով սահմանված գումարի վճարման անդորրագիրը:

11.2. Ապրանքի ծագման երկրի փորձաքննության ակտի առկայության դեպքում ապրանքի ծագման երկրի հավաստագիր ստանալու համար 11-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված դիմումի հետ Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատ են ներկայացվում փորձաքննության ակտը, 11-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությամբ սահմանված փաստաթղթերը, ինչպես նաև որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված գումարի վճարման անդորրագիրը»,

ը. 12-րդ կետում «կետով» բառը փոխարինել «և 11.1-ին կետերով» բառերով,

i

թ. 20-րդ կետում «12 ամիս ժամկետով» բառերը փոխարինել «անժամկետ» բառով,

i

ժ. 21-րդ կետից հանել «սկսած 12 ամսվա ժամանակահատվածում» բառերը,

i

ժա. 29-րդ կետը «հավաստագիր» բառից հետո լրացնել «և (կամ) փորձաքննության ակտ» բառերով, իսկ 2-րդ, 3-րդ և 5-րդ ենթակետերը «ստանալու» բառից հետո` «և (կամ) փորձաքննություն անցկացնելու» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-ԻՆ

 

Ձև N 1.1

 

ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

 

ԾԱԳՄԱՆ ԵՐԿՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ

 

1. Ապրանք արտադրողը ___________________________________________________

(կազմակերպության լրիվ անվանումը (ֆիզիկական անձի

անունը, ազգանունը), գտնվելու վայրը,

հեռախոսահամարը, ֆաքսը)

 

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունում գրանցման համարը, ՀՎՀՀ-ն (ֆիզիկական անձի համար չի լրացվում) _______

 

Խնդրում եմ իրականացնել ապրանքների ծագման երկրի փորձաքննություն և դրա արդյունքներով տրամադրել ապրանքի ծագման երկրի փորձաքննության ակտը:

 

._____________________________________________________________________.

|Ապրանքի  |Ապրանքի|Չափի|Քանակը|Փաթեթա-|Տեղերի|Քաշը    |Մեկ    |Ապրանքի|

|անվանումը|ծածկա- |միա-|      |վորման |թիվը  |(նետտո/ |միավորի|արժեքը |

|         |գիրը   |վորը|      |տեսակը |      |բրուտտո)|գինը   |       |

|_________|_______|____|______|_______|______|________|_______|_______|

|    1    |   2   |  3 |   4  |   5   |   6  |    7   |   8   |   9   |

|_________|_______|____|______|_______|______|________|_______|_______|

|         |       |    |      |       |      |        |       |       |

._____________________________________________________________________.

 

Սույնով հայտարարում ենք, որ ներկայացված տվյալները հավաստի են և կրում ենք պատասխանատվություն` ներկայացված փաստաթղթերի և տվյալների հավաստիության համար:

Խնդրում եմ փորձաքննության ակտն ինձ հանձնել _________________________ մարզային պալատում:

Պարտավորվում ենք հետագայում տեղեկացնել սույն դիմում-հայտարարագրում ներկայացված ապրանքների արտադրության համար օգտագործված հումքատեսակների բաղադրության, արտադրական գործընթացների և այլ փոփոխությունների մասին:

 

Ղեկավար _________________________________________________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

 

Գլխավոր հաշվապահ _____________________________________________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

 

__________________________ 20____թ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.10.2014
N 1192-Ն
Որոշում