117.0273.031114
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«03» 11 2014 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11714493
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
28 հոկտեմբերի 2014 թվականի N 273-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 232-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի N 821-Ն որոշման 1-ին կետով հաստատված (առ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 9-ի N 1115-Ն որոշման խմբագրությամբ) Հավելվածի 7-րդ և 10-րդ կետերի`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
i
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի օգոստոսի 29-ի «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Ադոնց փողոցի թիվ 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան գնելու ցանկություն ունեցող պետական ծառայողների կողմից ներկայացվող դիմում-հայտի, գերատեսչությունների կողմից ներկայացվող գերատեսչական տեղեկանքի ձևերը և դրանց ներկայացման ժամկետները սահմանելու մասին» N 232-Ն հրամանի (այսուհետ` Հրաման) 2-րդ կետի «սեպտեմբերի 8-ը» բառերը փոխարինել «նոյեմբերի 10-ը» բառերով:
2. Հրամանի 4-րդ կետի «սեպտեմբերի 10-ը» բառերը փոխարինել «նոյեմբերի 10-ը» բառերով: